Երևան
12 °C
Այսօր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱԺ-ում ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված առկա իրավիճակն ու գործողությունները, որոնք արվել են։ Նրա խոսքով՝ դեռ շատ վաղ շրջանում նախարարությունում գնահատվել է, թե ինչպես արագ պետք է վերակառուցել աշխատակիցների ներկայությունը նախարարությունում, ինչպես ապահովել առցանց աշխատանքը։ Մնացականյանն ասաց, որ առաջին շրջանում մեծ քանակի ռեսուրս է ներդրվել ամենամեծ խնդրի՝ քաղաքացիների վերադարձի, տարհանման լուծման համար։ Այս պահին, ինչպես հայտնեց նախարարը, ինչ-որ չափով ավելի են վերականգնվում բնականոն աշխատանքին անցնելու պայմանները։
Լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձավ նաեւ ԼՂՀ հարցի կարգավորման բանակցային գործընթացին։ Նա ասաց, որ իրենք շատ պարզ եւ թափանցիկ ներկայացնում են ընթացքը։ Համավարկի շրջանում բանակցությունները չեն դադարել, եւ ինչպես ասաց Մնացականյանը, այս շրջանում մեկ վիդեոկոնֆերանս է եղել երկու նախարարների եւ համանախագահների մասնակցությամբ։ «Դրանից բացի մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ։ Արդեն առարկայական աշխատանքները շարունակելու համար մեզ անհրաժեշտ է համբերատար սպասել մինչ այն պահը, երբ հնարավոր կլինի հավաքվել եւ շարունակել մեր կանոնավոր աշխատանքները»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հիմնական գերակայությունը պահպանելն է այն անհրաժեշտ պայմանը, որ չի խոչընդոտվի աշխատանքների շարունակությունը։
Խոսելով արտաքին հարաբերությունների՝ մասնավորապես Իրան-Հայաստան համագործակցության մասին, նախարարը շեշտեց, որ Իրանի հետ պաշտոնական երկխոսությունը շատ ակտիվ է, ներառական, կան հստակ ծրագրեր՝ երկկողմ հարաբերությունների զարգացման, եւ բոլոր մակարդակներով։
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Իսրայելի հետ հարաբերությունների արդյունքում մեր եւ Իրանի հարաբերությունները կարող են վատանալ, Մնացականյանը պատասխանեց, որ Հայաստանն ունի իր շահերը, որ պետք է հետապնդի։ Նրա խոսքով՝ Հայաստանը երբեւէ չի իրականացրել եւ չի իրականացնի քաղաքականություն 1 գործընկերոջ հետ՝ ի հաշիվ որեւէ այլ գործընկերոջ։ «Մենք ունենք մեծ թվով օրինակներ, թե ինչպես է Հայաստանը համադրում քաղաքականությունը տարբեր գործընկերների հետ, միեւնույն ժամանակ հետամուտ լինելով իր շահերին եւ չվնասելով այն տարբեր զարգացումները, որոնք ազդում են մեր ազգային անվտանգության վրա»,- եզրափակեց նախարարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT