Ամբողջ բուժանձնակազմը գիշեր-ցերեկ կռիվ է տալիս մահվան դեմ, սա մի սարսափելի ծանր աշխատանք է. Գերմանիայից վերադարձած բժիշկ

Այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցին մասնակցեց նաև բժիշկ ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը, ով թողնելով աշխատանքը Գերմանիայում, վերադարձել է Հայաստան և ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին:

«Մայիսի վերջին կարդացի Առողջապահության նախարարի հայտարարությունն այն մասին, որ պահանջվում են մասնագետներ, հասկացա, որ ենթագիտակցության մեջ արդեն ունեմ կայացրած որոշում: Քննարկեցի կնոջս հետ և իմացա, որ նա նույնպես կողմ է, պատրաստ է անհայտ ժամկետով միայնակ մնալ տանը, աշխատել և խնամել 10 ամսական որդուս:

Գործատուից ստացա թույլտվություն և գնեցի ինքնաթիռի առանց հետադարձի տոմս դեպի Երևան, իսկ հաջորդ օրն առավոտյան միացա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թիմին:

Հուլիսի 18-ին որդիս՝ Լևոնը, կդառնա 1 տարեկան: Հուսով եմ, որ մինչ այդ՝ կանոնների համատարած պահպանման շնորհիվ, համաճարակի հետզարգացման այնպիսի տեմպ կունենանք, որ ես կկարողանամ վերադառնալ ընտանիքիս մոտ և մասնակցել որդուս առաջին տարեդարձին: Խնդրում եմ՝ բոլորդ օգնեք ինձ այդ հարցում»,- խոսքի սկզբում ասաց բժիշկը:

Արսեն Մանուկյանն այնուհետ անդրադարձավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կողմից այս օրերին տարվող ծանր աշխատանքին: «Սա մի սարսափելի ծանր աշխատանք է և հոգեբանական, և ֆիզիկական, և սեփական առողջության տեսանկյունից: Ամբողջ բուժանձնակազմը գիշեր-ցերեկ կռիվ է տալիս մահվան դեմ: Ու դա անում են պատվով և մեծ պրոֆեսիոնալիզմով»,-ընդգծեց նա:

Բժիշկը մեկ անգամ ևս շեշտեց, որ կորոնավիրուսային հիվանդությունից ոչ մեկն ապահովագրված չէ: Ոսւտի պետք է և պարտադիր հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, բացառել ոչ անհրաժեշտ շփումները, պահպանել սոցիալական հեռավորությունը և ձեռքերի հիգիենան: Այս հիվանդության դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցն, ըստ Մանուկյանի կանխարգելումն է, ինչն ապացուցված է տարբեր երկրների փորձով:

Տպել
1564 դիտում

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին․ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան

ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում ապօրինության եւ Ղարաբաղում միջամտության համար

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան․ Գնել Սանոսյան

Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. ռուսական կողմը քննություն է սկսել

Հրդեհ է բռնկվել է Նոյեմբերյան քաղաքի երկհարկանի տներից մեկի նկուղում․ ԱԻՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. РИА Новости

Վայոց ձորի մարզի 7 համայնքում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

Երիտասարդներն ուժեղ էին փորձառուներից. ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Թշնամու 15 տանկ խոցած Արցախի հերոս Դավթի մարմինը մի քանի օր առաջ են գտել․ մանրամասներ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Զառիթափ համայնքի սահմանամերձ Սերս բնակավայրում իրականացվում են գիշերային լուսավորության կառուցման աշխատանքներ

«Ալաշկերտը» հաղթեց առաջատարին, «Վանն» ուժեղ գտնվեց «Շիրակից»

Հայտնաբերվել է փողոցում մի կնոջ պարանոցից ոսկյա շղթա հափշտակած և փախուստի դիմած տղամարդը (տեսանյութ)

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ՊՆ

Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Կարմիր Խաչը գերիների ավելի մեծ ցուցակ ունի, քան Ադրբեջանն է հաստատում․ ըստ պատգամավորի՝ աշխատում են մի քանի օղակներով

Սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

Լեռնուտում 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է վերակառուցվում