Երևան
12 °C
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ հավելելով, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՓԲԸ-ի տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւաքներ 2-րդ մասով) և 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում:
Մեր տեղեկություններով՝ հիշյալ կենտրոնի տնօրենը նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Յուրի Բեգլարյանը:
ՔԿ հաղորդագրությունը՝ ստորեւ.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, որը հիշյալ պաշտոնում պաշտոնավարել է 2001 թվականից մինչև 2019 թվականի ավարտը, կրելով պարտավորություն ընկերության կառավարումն իրականացնել ի շահ կազմակերպության, բարեխղճորեն և խելամտորեն ապահովել ընկերության շահութաբեր գործունեությունը, իսկ իր գործունեության կամ անգործության հետևանքով ընկերությանը վնաս պատճառվելու դեպքում կրել լրիվ գույքային պատասխանատվություն, իր պաշտոնավարման ժամանակահատվածում առերևույթ կատարել է չարաշահումներ:
Մասնավորապես՝ մարզական կենտրոնի տնօրենը, դիտավորությամբ, նյութական օգուտ ստանալու անձնական և խմբային շահերից ելնելով, 2007 թվականին հիմնադրել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը, որը պետական գրանցում է ստացել, իսկ 2015 թվականից հարյուր տոկոս բաժնեմասով պատկանել է նրա կնոջը:
Քննության տվյալներով՝ մարզական կենտրոնի տնօրենը «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությանը տնօրենի հետ 2007 թվականի մայիսին կնքել է վարձակալության պայմանագիր՝ 25 տարի ժամկետով, շուկայականից էապես ցածր գնով, համաձայն որի՝ նշված ՍՊ ընկերության տնօրինմանն է հանձնվել ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող 6580.8քմ. մակերեսով շենքը և 1.1807հա. մակերեսով հողամասը:
Պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո հիշյալ տարածքի վարձակալ ՍՊ ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել գույքի վերանորոգման ու բարելավման և հարակից տարածքների բարելավման աշխատանքներ, որի համար նախատեսված ներդրումները, ըստ պայմանագրի, պետք է կազմեին 162.200.000 ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ ՍՊԸ-ի հարյուր տոկոս բաժնեմասը մարզական կենտրոնի տնօրենի կնոջ կողմից 2015 թվականի սեպտեմբերին ձեռք բերվելուց երկու ամիս անց պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չեն վճարվել, ինչի հետևանքով 2019 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՓԲ ընկերության նկատմամբ առաջացել է 13.500.000 ՀՀ դրամի պարտավորություն:
ՓԲ ընկերության տնօրենը, կնոջը նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահերից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ «Օլիմպական ապագա» ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած վարձերը չվճարելու, ներդրումները չկատարելու պայմաններում միջոցներ չի ձեռնարկել դրանք գանձելու, կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու, այլ ընկերության հետ շուկայական գնով վարձակալության պայմանագիր կնքելու, իսկ «Օլիմպական ապագա» ՍՊ ընկերության կողմից սնանկ ճանաչվելու պայմաններում վերջինիս նկատմամբ պահանջ ներկայացնելու ու պարտատերերի ցուցակում ընդգրկվելու ուղղությամբ, որի հետևանքով իր կողմից ղեկավարվող ՓԲ ընկերության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 85.500.000 ՀՀ դրամ գույքային վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Բացի այդ, պարզվել է նաև, որ դեռևս 2008 թվականի մարտին և 2015 թվականի հուլիսին ՓԲ ընկերության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայամանգրերով վերջինիս արգելվել է կատարել այլ վճարովի աշխատանք և անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Մինչդեռ վերջինս, զբաղեցնելով պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, սահմանված արգելքի պայմաններում, վստահված անձի միջոցով մասնակցել է 1996 թվականին հիմնադրված և պետական գրանցում ստացած, իսկ 2000 թվականի նոյեմբերից հարյուր տոկոս բաժնեմասով իրեն պատկանող «Արևելյան Օազիս» ՍՊ ընկերության կառավարմանը, որը «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող տարածքում զբաղվել է հյուրանոցային և սրճարանային գործունեությամբ՝ չվճարելով տարածքի օգտագործման համար վարձավճարներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին
Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT