Երևան
12 °C
Լոռու մարզի Գյուլագարակի «Սոճուտ» դենդրոայգին (հայտնի որպես Ստեփանավանի դենդրոպարկ) տարվա այս շրջանում իր շուրջն է հավաքում հազարավոր բնակիչների, ովքեր Հայաստանի տարբեր շրջաններից գալիս են վայելելու սոճիների փոշոտումը: Ամեն տարի այս սեզոնին դոնդրոպարկի մոտակայքում գործող հյուրանոցներում, հյուրատներում ու հանգստյան գոտիներում զբոսաշրջային պիկ է: Դեռ նախորդ տարի, երբ չկար նոր տիպի կորոնավիրուսը, հանգստացողների մեջ էին ոչ միայն Հայաստանի բնակիչները, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր համարներն ամրագրումներ էին փոշոտման սեզոնից դեռ ամիսներ առաջ: Այսօր արդեն, պայմանավորված կորոնավիրուսով, զբասոշրջիկների թիվը զգալիորեն պակասել է: Հանգստացողների մեջ միայն Հայաստանի բնակիչներն են, իսկ արտերկրից արված ամրագրումները վաղուց էին չեղարկվել:
Դենդրոպարկի հարեւանությամբ գործող «Սոճուտ» հանգստայն տան տնօրեն Արթուր Ալեքսանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ թեպետ ներկայումս ունեն ազատ համարներ, սակայն ընդհանուր առմամբ ծանրաբեռնվածությունից գոհ են. «Մեզ մոտ մայիս ամիսը միշտ էլ պիկ է լինում, հետո գնալով թեթեւանում է: Նախորդ տարվա համեմատությամբ թիվը գրեթե նույնն է, թե այս տարի, թե նախորդ տարի թիվը նույնն է: Դա պայմանավորված է նաեւ մեր սենյակների թվաքանակի հետ: Նախորդ տարի էլ է մայիսը 100 տոկոս ծանրաբեռնված եղել, այս տարի էլ: Դեպի դենդրոպարկ հոսքն էր այս տարի շատ մեծ, ինչի պատճառով 1 օրով սահմանափակվեց քաղաքացիների մուտքը... Մինչեւ էսօր էլ մարդիկ են գալիս, հոսքը դեռ պահպանվում է»,- ասաց Արթուր Ալեքսանյանը՝ հավելելով, որ իրավիճակը վերջնական կկարողանան գնահատել հունիսի կեսին:
Գյուլագարակ գյուղում գտնվող «Գրիգ Հաուզ էկո ռեզորթ» հանգստյան գոտու տնօրեն Եղիշե Ներսիսյանը իրավիճակը բավարար է գնահատում. «Աշխատում ենք մոտ 80 տոկոս ծանրաբեռնվածությամբ, նախորդ տարվա համեմատ թիվը նվազել է: Մենք այս սեզոնին աշխատում էինք խմբերի ու դրսից եկող զբոսաշրջիկների հետ, ովքեր հիմնականում քայլարշավների էին գալիս, ավելի շատ մեր հյուրերը Ֆրանսիայից եւ Իտալիայից էին, ովքեր, բնականաբար, այսօր չկան: Տեղացիների հոսքն էլ գրեթե նույնն է: Վերջին օրերին, երբ 1 օրով սահմանափակվեց դենդրոպարկի մուտքը, նախապես գրանցված հյուրերն էլ էին հրաժարվում գալ, բազմաթիվ չեղարկումներ ունեցանք, երբ լրատվամիջոցներով տարածվեց, որ մուտքը փակ է»,- ասաց Եղիշե Ներսիսյանը:
«Թեժ լեռ» հանգստայն տան մենեջեր Էլլա Ղամբարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանգստացողների թիվը ոչ միայն չի ավելացել, այլ դեռ մի բան էլ նվազել է. «Նախորդ տարիների հետ համեմատ հյուրերը շատ քիչ են, էլ չեմ ասում, որ արտերկրից նախապես կատարված ամրագրումները բոլորը չեղարկվել են: Մայիս-հունիս ամիսների համար բազմաթիվ խմբեր էին ամրագրել, բոլորը չեղարկել են: Այս ամենը կապված է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի հետ: Եթե մենք մայիս-հունիս ամիսներին ունեցել ենք 30-40 տոկոս զբաղվածություն, այսօր դա էլ չունենք: Ապրիլ ամիսը ընդհանրապես փակ էինք: Ներկայումս միայն տեղացիներն են, բայց էլի թիվը շատ քիչ է, վնասը ակնհայտ է»:
Ձորագետում գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցի տնօրեն Տիգրան Կարապետյանի խոսքով՝ թեպետ հանգստացողներ հիմա էլ ունեն, սակայն այցելուների թիվը զգալիորեն նվազել է. «Հիմա միայն տեղական շուկայի հյուրերն են: Եթե նախորդ տարիներին հիմնականում արտասահմանից եկած հյուրերն էին, ապա հիմա միայն տեղական շուկայից են»,-ասաց տնօրենը, նշելով, որ տեղացիների առումով եւս թվերի նվազում է արձանագրվում. «Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ բնակիչներն են շատ հաճախ խուսափում այլ քաղաք մեկնել, իրենց հանգիստը այլ վայրում կազմակերպել»:
Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի համակարգող Գեւորգ Վարդանյանը մարզի զբոսաշրջային վիճակը բավարար է համարում: Ասում է՝ կորոնավիրուսով պայմանավորված, զբոսաշրջային ոլորտը իսկապես մեծ վնասներ է կրել նաեւ Լոռու մարզում: Բայց սրան զուգահեռ, ըստ Գեւորգ Վարդանյանի, զարգացել է ներքին տուրիզմը: Շատ քաղաքացիներ, ովքեր տարվա այս սեզոնին իրենց հանգիստը կազմակերպում էին այլ երկրներում, այսօր ճանաչողական այցեր են կազմակերպում Լոռու մարզում. «Մարզում զբոսաշրջային վիճակը կարելի է դրական համարել, սկիզբն, իհարկե, անհավասար էր, քանի որ հիմնական հոսքը Ստեփանավանի տարածաշրջան էր, բայց երբ 1 օրով սահմանափակում դրվեց դեպի դենդրոպարկ, հոսք սկսվեց նաեւ Թումանյանի տարածաշրջան: Այցելողների մեջ քիչ չեն այն մարդիկ, ովքեր իրենց հանգիստը կազմակերպելու էին դրսում, իսկ Լոռին այն մարզն է, որտեղ տեսնելու ու բացահայտելու շատ բան կա»:
Գեւորգ Վարդանյանն ասում է՝ փոշոտման շրջանում Ստեփանավանի հյուրանոցներում ու հյուրատներում ազատ սենյակներ չեն եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT