«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը

27/05/2020 schedule17:03

«Իմ քայլը» հիմնադրամը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 27-ին Արմավիրի մարզի Տանձուտի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում «Իմ քայլը» հիմնադրամի և Այգեշատ ու Տանձուտ համայնքների միջնակարգ դպրոցների միջև պայմանագրերի ստորագրմամբ մեկնարկվեց Հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը։ Այն միտված է խթանելու ֆիզիկական կրթությունը, հանրայնացնելու ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստելու վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնելու համայնքային կյանքը: 

Պայմանագրով նախատեսվում է դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգում և կահավորում, «ֆիզիկական կուլտուրա» առարկան և «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպի իրազեկման արշավների իրականացում: Հիմնադրամը խրախուսում և կարևորում է ինչպես դպրոցի, այնպես էլ համայնքի բնակիչների կամավոր ներգրավվածությունը տարվող աշխատանքներում: Դպրոցների հիմնական պարտավորությունն է դառնում պահպանել կատարված աշխատանքը: Ըստ պայմանագրի՝ ծրագրի շահառուներն են Տանձուտ (բնակչությունը` 2039) և Այգեշատ (բնակչությունը` 1838) համայնքների դպրոցականները, դպրոցների անձնակազմերը, ինչպես նաև ուղղակի շահառուների ընտանիքները և համայնքները:

Այգեշատ ու Տանձուտ համայնքների դպրոցներում Հիմնադրամի՝ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրի իրականացման հիմնական գործընկերն է «Իզմիրլյան» հիմնադրամը: Երկու հիմնադրամների միջև համագործակցության պայմանագիրը նույնպես ստորագրվեց  այսօր։ «Իմ քայլը» հիմնադրամը համագործակցելու է նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ՝ մասնավորապես ուսուցիչների հմտությունների զարգացման և սպորտային միջոցառումների կազմակերպման հարցերում:

Միջոցառմանը, որի ընթացքում պահպանվել են համավարակի հետ կապված անվտանգության կանոնները, ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարքեթինգի բաժնի մենեջեր Վաչե Մանուկյանը, Այգեշատի և Տանձուտի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Ղուկաս Գևորգյանը և Ոսկեհատ Հովհաննիսյանը:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը միջոցառման բացման խոսքում կարևորեց. «Առողջ մարմին, առողջ միտք և առողջ հոգեկան աշխարհ ունեցող սերունդը կենսունակ հասարակության առանցքն է։ Հենց այսպիսի սերունդն է պետության զարթոնքի ու առաջադիմության շարժիչ ուժը։ Հենց այսպիսի սերունդն է անհնարինը հնարավոր դարձնողը։

Ակնհայտ է, որ առողջ սերունդ ձևավորելու համար առաջնային նշանակություն ունի դպրոցական միջավայրը, որը անհատի և քաղաքացու զարգացման կարևորագույն դարբնոցն է։ Այս գիտակցմամբ էլ առաջնորդվելով՝ մշակել ենք հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպը խթանող ծրագիրը։ Այն միտված է առաջին հերթին սանիտացիայի և ֆիզիկական կրթության պայմանների բարելավմանը, ինչպես նաև առողջ վարքագծի խրախուսմանը և ֆիզկուլտուրայի առաջխաղացմանը՝ որպես անհատի զարգացման համար հմտությունների և որակների կարևոր գործիքակազմ ապահովող առարկա։

Իր բնույթով ռազմավարական այս ծրագրի ելակետային փուլի համար կատարվել է լուրջ նախապատրաստական ու թիմային աշխատանք՝ խնդրի խորքային ուսումնասիրություն և վերլուծություն, լուծումների մշակում, ֆինանսների հաշվարկ, դոնորների ներգրավում և այլն: Մեր և մեր գործընկերների առաջնային նպատակն է ջանքերի համախմբմամբ ապահովել բարենպաստ և արժանապատիվ դպրոցական միջավայր մեր երեխաների՝ մեր ապագայի համար»:

Ելույթ ունեցան նաև դպրոցների տնօրենները: Այգեշատի դպրոցի տնօրեն պարոն Սարդարյանն ասաց. «Այգեշատի դպրոցական շենքը կառուցվել է 1959-1963 թթ.: Ցավոք, ֆիզկուլտուրայի դահլիճը պահանջվող չափանիշներից շատ հեռու է, ցածր առաստաղով: Շենքի ներսում բացակայում է սանհանգույցը, որը չի համապատասխանում ամենատարրական նորմերին: 2000-ականներին արված վերանորոգման աշխատանքները շրջանցեցին մարզադահլիճն ու սանհանգույցը:

Անսպասելի ու հաճելի անակնկալ էր «Իմ քայլը» հիմնադրամի և նրա գործընկերների նախաձեռնությունը՝ հիմնանորոգել ֆիզկուլտուրայի դահլիճը, ապահովել մարզագույքով, շենքի ներսում կառուցել սանհանգույց սովորողների համար: Թե′ մանկավարժներին, թե′ աշակերտներին անասելի ոգևորություն է համակել: Պատրաստակամ ենք համագործակցել հիմնադրամի հետ, շինարարներին օժանդակել հնարավոր ամեն ինչով: Շնորհակալություն «Իմ քայլը» հիմնադրամի անձնակազմին՝ մատաղ սերնդի առողջ ապրելակերպի և ֆիզիկական զարգացմանն ուղղված շատ կարևոր նախաձեռնության համար: Ես մյուս տարի հանգիստ սրտով կանցնեմ կենսաթոշակի, նոր տնօրենին կպատգամեմ պահել, պահպանել այսօրվա ստեղծածը»:

Տանձուտի դպրոցի տնօրեն պարոն Այվազյանն իր խոսքում նշեց. «Տանձուտի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1958 թ., տաս տարի անց կառուցվել է մարզադահլիճը, 1976.-ից մարզադահլիճը չի վերանորոգվել: Ես այս դպրոցն եմ ավարտել, ֆիզկուլտուրայիս դասերն անցել են այս մարզադահլիճում, որի մարզագույքը մնացել է նույնը: Դպրոցն ունեցել է ակտիվ ընդգրկվածություն հանրապետական սպորտային կյանքում, լիահույս ենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի այս գործընթացը կվերականգնի դպրոցի երբեմնի հաջողությունները մարզական կյանքում: Մարզադահլիճի ու սանհանգույցների հիմնանորոգումն առաջին հերթին նշանակում է արժևորել աշակերտին՝ վաղվա լիիրավ քաղաքացուն: Այս ծրագիրը նպաստելու է ոչ միայն երեխաների ֆիզիկական պատրաստվածության զարգացմանն, այլ նաև գիտակցական մակարդակի բարձրացմանը: Մենք, ըստ էության, «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագրի առաջամարտիկներն ենք: Սա և´ ուրախացնում է, և´ պարտավորեցնում»:

Այգեշատ ու Տանձուտ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճների ու սանհանգույցների հիմնանորոգում և կահավորում ելակետային ծրագրով հիմք է դրվում լայնածավալ նախագծի, որը նախատեսում է դպրոցների սանհանգույցների և մարզադահլիճների հիմնանորոգում, կահավորում, ֆիզիկական դաստիարակության չափորոշիչների, առողջ ապրելակերպի ու հիգիենայի հարցում վարքագծային փոփոխությանն ուղղված միջոցառումների իրականացում։ Այս գործողությունների հանրագումարի արդյունքում կմշակվի այնպիսի մոդելային լուծում, որը հաջողությամբ կկիրառվի Հայաստանի մյուս դպրոցներում՝ ապահովելով շղթայական ազդեցություն: Մշակված մոդել-գործիքը հասանելի կլինի ինչպես դպրոցների, շահագրգիռ պետական հաստատությունների, այնպես էլ պոտենցիալ նվիրատուների համար:

Պիլոտային ծրագրին զուգահեռ մշակվում է դպրոցների սանհանգույցների և մարզադահլիճների ֆիզիկական վիճակի գնահատման առցանց գործիքը։ Այն հնարավորություն կտա շահառու դպրոցների ընտրությունը կատարել հստակ կարիքի և չափորոշիչների  հիման վրա։Ս.թ. մայիսի 27-ին Արմավիրի մարզի Տանձուտի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում «Իմ քայլը» հիմնադրամի և Այգեշատ ու Տանձուտ համայնքների միջնակարգ դպրոցների միջև պայմանագրերի ստորագրմամբ մեկնարկվեց Հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը։ Այն միտված է խթանելու ֆիզիկական կրթությունը, հանրայնացնելու ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստելու վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնելու համայնքային կյանքը: 

Պայմանագրով նախատեսվում է դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգում և կահավորում, «ֆիզիկական կուլտուրա» առարկան և «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպի իրազեկման արշավների իրականացում: Հիմնադրամը խրախուսում և կարևորում է ինչպես դպրոցի, այնպես էլ համայնքի բնակիչների կամավոր ներգրավվածությունը տարվող աշխատանքներում: Դպրոցների հիմնական պարտավորությունն է դառնում պահպանել կատարված աշխատանքը: Ըստ պայմանագրի՝ ծրագրի շահառուներն են Տանձուտ (բնակչությունը` 2039) և Այգեշատ (բնակչությունը` 1838) համայնքների դպրոցականները, դպրոցների անձնակազմերը, ինչպես նաև ուղղակի շահառուների ընտանիքները և համայնքները:

Այգեշատ ու Տանձուտ համայնքների դպրոցներում Հիմնադրամի՝ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրի իրականացման հիմնական գործընկերն է «Իզմիրլյան» հիմնադրամը: Երկու հիմնադրամների միջև համագործակցության պայմանագիրը նույնպես ստորագրվեց  այսօր։ «Իմ քայլը» հիմնադրամը համագործակցելու է նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ՝ մասնավորապես ուսուցիչների հմտությունների զարգացման և սպորտային միջոցառումների կազմակերպման հարցերում:

Միջոցառմանը, որի ընթացքում պահպանվել են համավարակի հետ կապված անվտանգության կանոնները, ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարկետինգի բաժնի մենեջեր Վաչե Մանուկյանը, Այգեշատի և Տանձուտի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Ղուկաս Գևորգյանը և Ոսկեհատ Հովհաննիսյանը:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը միջոցառման բացման խոսքում կարևորեց. «Առողջ մարմին, առողջ միտք և առողջ հոգեկան աշխարհ ունեցող սերունդը կենսունակ հասարակության առանցքն է։ Հենց այսպիսի սերունդն է պետության զարթոնքի ու առաջադիմության շարժիչ ուժը։ Հենց այսպիսի սերունդն է անհնարինը հնարավոր դարձնողը։

Ակնհայտ է, որ առողջ սերունդ ձևավորելու համար առաջնային նշանակություն ունի դպրոցական միջավայրը, որը անհատի և քաղաքացու զարգացման կարևորագույն դարբնոցն է։ Այս գիտակցմամբ էլ առաջնորդվելով՝ մշակել ենք հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպը խթանող ծրագիրը։ Այն միտված է առաջին հերթին սանիտացիայի և ֆիզիկական կրթության պայմանների բարելավմանը, ինչպես նաև առողջ վարքագծի խրախուսմանը և ֆիզկուլտուրայի առաջխաղացմանը՝ որպես անհատի զարգացման համար հմտությունների և որակների կարևոր գործիքակազմ ապահովող առարկա։

Իր բնույթով ռազմավարական այս ծրագրի ելակետային փուլի համար կատարվել է լուրջ նախապատրաստական ու թիմային աշխատանք՝ խնդրի խորքային ուսումնասիրություն և վերլուծություն, լուծումների մշակում, ֆինանսների հաշվարկ, դոնորների ներգրավում և այլն: Մեր և մեր գործընկերների առաջնային նպատակն է ջանքերի համախմբմամբ ապահովել բարենպաստ և արժանապատիվ դպրոցական միջավայր մեր երեխաների՝ մեր ապագայի համար»:

Ելույթ ունեցան նաև դպրոցների տնօրենները: Այգեշատի դպրոցի տնօրեն պարոն Սարդարյանն ասաց. «Այգեշատի դպրոցական շենքը կառուցվել է 1959-1963 թթ.: Ցավոք, ֆիզկուլտուրայի դահլիճը պահանջվող չափանիշներից շատ հեռու է, ցածր առաստաղով: Շենքի ներսում բացակայում է սանհանգույցը, որը չի համապատասխանում ամենատարրական նորմերին: 2000-ականներին արված վերանորոգման աշխատանքները շրջանցեցին մարզադահլիճն ու սանհանգույցը:

Անսպասելի ու հաճելի անակնկալ էր «Իմ քայլը» հիմնադրամի և նրա գործընկերների նախաձեռնությունը՝ հիմնանորոգել ֆիզկուլտուրայի դահլիճը, ապահովել մարզագույքով, շենքի ներսում կառուցել սանհանգույց սովորողների համար: Թե′ մանկավարժներին, թե′ աշակերտներին անասելի ոգևորություն է համակել: Պատրաստակամ ենք համագործակցել հիմնադրամի հետ, շինարարներին օժանդակել հնարավոր ամեն ինչով: Շնորհակալություն «Իմ քայլը» հիմնադրամի անձնակազմին՝ մատաղ սերնդի առողջ ապրելակերպի և ֆիզիկական զարգացմանն ուղղված շատ կարևոր նախաձեռնության համար: Ես մյուս տարի հանգիստ սրտով կանցնեմ կենսաթոշակի, նոր տնօրենին կպատգամեմ պահել, պահպանել այսօրվա ստեղծածը»:

Տանձուտի դպրոցի տնօրեն պարոն Այվազյանն իր խոսքում նշեց. «Տանձուտի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1958 թ., տաս տարի անց կառուցվել է մարզադահլիճը, 1976 թ.-ից մարզադահլիճը չի վերանորոգվել: Ես այս դպրոցն եմ ավարտել, ֆիզկուլտուրայիս դասերն անցել են այս մարզադահլիճում, որի մարզագույքը մնացել է նույնը: Դպրոցն ունեցել է ակտիվ ընդգրկվածություն հանրապետական սպորտային կյանքում, լիահույս ենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի այս գործընթացը կվերականգնի դպրոցի երբեմնի հաջողությունները մարզական կյանքում: Մարզադահլիճի ու սանհանգույցների հիմնանորոգումն առաջին հերթին նշանակում է արժևորել աշակերտին՝ վաղվա լիիրավ քաղաքացուն: Այս ծրագիրը նպաստելու է ոչ միայն երեխաների ֆիզիկական պատրաստվածության զարգացմանն, այլ նաև գիտակցական մակարդակի բարձրացմանը: Մենք, ըստ էության, «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագրի առաջամարտիկներն ենք: Սա և´ ուրախացնում է, և´ պարտավորեցնում»:

Այգեշատ ու Տանձուտ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճների ու սանհանգույցների հիմնանորոգում և կահավորում ելակետային ծրագրով հիմք է դրվում լայնածավալ նախագծի, որը նախատեսում է դպրոցների սանհանգույցների և մարզադահլիճների հիմնանորոգում, կահավորում, ֆիզիկական դաստիարակության չափորոշիչների, առողջ ապրելակերպի ու հիգիենայի հարցում վարքագծային փոփոխությանն ուղղված միջոցառումների իրականացում։ Այս գործողությունների հանրագումարի արդյունքում կմշակվի այնպիսի մոդելային լուծում, որը հաջողությամբ կկիրառվի Հայաստանի մյուս դպրոցներում՝ ապահովելով շղթայական ազդեցություն: Մշակված մոդել-գործիքը հասանելի կլինի ինչպես դպրոցների, շահագրգիռ պետական հաստատությունների, այնպես էլ պոտենցիալ նվիրատուների համար:

Պիլոտային ծրագրին զուգահեռ մշակվում է դպրոցների սանհանգույցների և մարզադահլիճների ֆիզիկական վիճակի գնահատման առցանց գործիքը։ Այն հնարավորություն կտա շահառու դպրոցների ընտրությունը կատարել հստակ կարիքի և չափորոշիչների  հիման վրա։

Տպել
1835 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում