Երևան
12 °C
2008 թվականին ՀՀ Նախագահի ընտրությունների հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձություններին առնչվող քրեական գործերի վերանայման գործընթացի շրջանակներում նշված գործերով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռների դեմ նոր հանգամանքի և արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար իրավունքների խախտման հիմքով ՀՀ գլխավոր դատախազի կողմից մինչ օրս ներկայացվել է 16 բողոք:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ բողոքներից 13-ը ներկայացվել է Վճռաբեկ դատարանին, իսկ 3-ը` Վերաքննիչ դատարանին. «Բողոքարկումների արդյունքում 12 գործով բողոքներն ամբողջությամբ բավարարվել են, եւ արդյունքում կայացվել են արդարացման որոշումներ: 4 բողոք գտնվում է Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարանների վարույթում»,- նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձություններին առնչվող այլ քրեական գործերի, դրանցով կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների ուսումնասիրությունները ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են:
Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանը երեկ արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալների՝ հռչակելով նրանց անմեղությունը: Արդարացվել են, մասնավորապես, Արմեն Ավագյանը, Մասիս Այվազյանը, Կարեն Թարխանյանը, Դավիթ Աղայանը, Վարդան Ջհանգիրյանը, Արման Շահինյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Խաչիկ Գասպարյանը եւ Սամվել Հարությունյանը: Նրանց վերաբերյալ մեղադրական դատավճիռների դեմ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքները բավարարվել են ամբողջությամբ: Մինչ այս արդարացվածների թվում են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Գասպարին եւ ուրիշներ: Եվս մեկ դատապարտյալի՝ Արամ Բարեղամյանի վերաբերյալ գործով էլ Վճռաբեկ դատարանը երեկ մասնակի բավարարեց Դատախազության բողոքը՝ որոշելով բեկանել դատավճիռը եւ քրեական գործն ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
ՀԺ-ի հետ զրույցում արդարացվածներից Մայիս Այվազյանն ասաց, որ որոշումը դեռ չի ստացել, բայց այն իր համար սպասելի էր. «Արդեն սպասելի էր, որովհետեւ երկրում ահագին բան է փոխվել, չէր կարող չլինել, չլինելն ուղղակի անհասկանալի կլիներ»: Այվազյանը կարեւորեց, որ արդարությունը վերականգնվեց մարդու կենդանության օրոք եւ ոչ թե հետմահու:
Արդարացված Կարեն Թարխանյանը մեր զրույցում ասաց՝ գիտեր, որ անմեղ է եւ վաղ թե ուշ պիտի արդարացվի. «Ես տասներկու տարի սպասել եմ այդ արդարացմանը, որովհետեւ մենք իրոք ոչ մի մեղք չենք ունեցել, ես բազմիցս ասել եմ՝ թող մի փաստ բերեն, ասեն՝ դրա համար ենք քեզ դատապարտել, ինձ դատապարտել են կազմակերպիչով, ինչպես Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին, լրիվ անմեղ տեղը, սկզբից դրել են զանգվածային անկարգության մասնակից, հետո տեսել են մասնակից չեմ, դաժանաբար բռնությունների են ենթարկել, ստիպել են, որ ցուցմունք տամ Նիկոլ Փաշինյանի եւ Խաչատուր Սուքիասյանի դեմ»: Ըստ Թարխանյանի՝ հրաժարվելուց հետո իրեն ասել են՝ ուրեմն նույն հոդվածով էլ կգնաս. «Բռնության ենթարկել, աչքս էլ վնասել են, մի աչքս հիմա լրիվ կույր է»: Հարցին՝ պահանջելո՞ւ է, որ իր դեմ ցուցմունք տված անձինք ենթարկվեն պատասխանատվության, Թարխանյանը պատասխանեց. «Այդ ամենի միջով անցնելով՝ չեմ ուզում, որ անգամ իմ թշնամին էդ դռներն ընկնի, բայց որ ես անմեղ եմ, դա՝ հաստատ»:
Արամ Բարեղամյանն էլ մեր զրույցում ասաց, որ դատարանի որոշումը կարող է մեկնաբանել միայն այն ստանալուց եւ իր փաստաբանի հետ քննարկելուց հետո, բայց ամեն դեպքում, նշեց, որ ինքը արդարացման էր սպասում. «Ես սպասում էի արդարացման, որովհետեւ այն ժամանակ էլ չէր ապացուցվել իմ մեղքը, լրացուցիչ ապացույց չկար, զուտ այդ փոխոստիկանապետն ասել էր, որ ես եմ խփել, եւ վերջ, իսկ մենք հասկանում ենք, որ դա հանձնարարական էր»: Նշենք, որ Բարեղամյանի գործով իշխանության ներկայացուցիչ առանցքային տուժողը, որին մարմնական վնասվածքներ հասցնելու համար էլ հենց դատապարտվել էր նա, Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ, գնդապետ Գագիկ Քամալյանն էր, որը 10 տարի անց հայտարարեց, թե իրականում չի իմացել եւ չգիտի՝ իրեն հարվածողը եղել է Արամ Բարեղամյանը, թե այլ անձ: Հենց այդ հիմքով էլ Դատախազությունը գործի վերանայման վարույթ հարուցեց: Հարցին՝ պահանջելո՞ւ է, որ փոխոստիկանապետը պատասխանատվության ենթարկվի սուտ ցուցմունք տալու համար, Բարեղամյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ դեռ պետք է դատարանի որոշման պատճառաբանությանը ծանոթանան. «Ես ենթադրում եմ, որ հարց է առաջացել, թե այդ ինչպես է ոստիկանը իր ցուցմունքը փոխել, ոնց է այն ժամանակ վստահ եղել, որ Արամն է խփել, մարդը գնացել, 3 տարի 2 ամիս նստել է, հիմա վստահ չէ. դրա համար նոր քննություն են նշանակել, բայց հստակ է, որ դատարանի որոշումը բեկանվել է, որովհետեւ իրավիճակ է փոխվել»,- ասաց Բարեղամյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT