Ճանապարհաշինություն, մշակույթի տան հիմնանորոգում ու ոչ միայն. Լոռիում եւս 10 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել

Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը Լոռու մարզում 2020թ-ին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերից հաստատել է եւս 10-ը: Մինչ այդ հաստատված ծրագրերը 19 էին: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Հավանության են արժանացել՝ Սարամեջ համայնքի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման, Դարպաս համայնքի ճանապարհային պատվածքի եւ ծածկի ամբողջական փոխարինման, Մեծ Պարնի համայնքի մշակույթի տան ամրացման եւ մարզադահլիճի հիմնանորոգման, Գուգարք համայնքի էներգետիկների 5-րդ փողոցի 9-րդ շենքի տանիքի վերանորոգման, Սպիտակ քաղաքի կարիքների համար գրեյդեր եւ փոշեկուլ մեքենաների ձեռքբերման, Սարահարթ համայնքի ֆուտբոլի դաշտի կառուցման, Սարչապետ համայնքի Սարչապետ եւ Նորաշեն բնակավայրի հուշարձանների վերանորոգման եւ շրջակա պուրակների բարեկարգման, Ախթալա համայնքի Ճոճկան գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման եւ մշակույթի տան գույքի ձեռքբերման, ինչպես նաեւ Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի համայնքային կենտրոնի 2-րդ հարկի կապիտալ նորոգման ու տարածքի բարեկարգման ծրագրերը:

Մինչ օրս հաստատված ծրագրերի մի մասով արդեն իսկ մրցույթներ են հայտարարվել, մի մասով էլ՝ շահող կազմակերպություններն են հայտնի: Որոշ համայնքներում շինարարական աշխատանքները շուտով արդեն կմեկնարկեն: Անդրեյ Ղուկասյանն ասում է՝ կոնկրետ ճանապարհաշինության մասով մոտեցում է փոխվել, ըստ որի, ճանապարհաշինական ծրագրերին այլեւս կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք բանկային երաշխիք կներկայացնեն:

«Ելնելով նախորդ տարվա դառը փորձից, երբ շատ տեղերում մենք անորակ ճանապարհաշինություն ունեցանք (գումարները չեն վճարվել-հեղ), որոնց մասնակցել էին փոքր ընկերություններ եւ բացասական արդյունք տվել, որոշում է կայացվել բոլոր փոքր ճանապարհաշինական ծրագրերը խմբավորել: Մարզպետարանը կհայտարարի մրցույթ, ըստ որի, մինչեւ 150 մլն դրամի ճանապարհաշինական ծրագրերը կխմբավորվեն եւ 1 մրցույթ կհայտարարվի, որպեսզի ներգրավենք ավելի կայացած շինարարական ընկերությունների»,- ասաց մարզի ղեկավարը՝ նշելով, որ ճանապարհաշինության համար կհայտարարվի 3 մրցույթ՝ ասֆալտապատում (Վանաձորը առանձին մրցույթով կմասնակցի, քանի որ ծավալը 450 մլն դրամ է), քարերով սալապատման եւ ջրահեռացման համակարգերով ճանապարհաշինություն:

Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ հավանաբար մինչեւ հունիսի վերջ բոլոր ծրագրերը արդեն հաստատված կլինեն:

Անդրադառնալով նախորդ տարի չավարտված եւ այս տարի շարունակվող ծրագրերին, մարզի ղեկավարն ասաց, որ ամենախնդրահարույց ծրագրերը  շարունակում են մնալ վանաձորյան ծրագրերը.  «Մասնավորապես՝ ասֆալտապատման եւ պուրակների բարեկարգման ծրագրերը: Մենք եթե պուրակների մասով լավատեսական ենք, ապա ճանապարհաշինության հետ կապված կան խիստ կասկածներ, որ այդ աշխատանքները կավարտվեն այս տարի ու այն էլ որակով: Մեր բաժնի աշխատողները կապի մեջ են համայնքապետարանի աշխատողնբերի հետ, կարծում եմ մոտ օրերս որոշում կկայացվի՝ խզել պայմանագիրը այդ ընկերության հետ եւ նոր մրցույթ հայտարարել, որպեսզի գոնե 2020թ-ին ունենանք այդ ճանապարհները, որը պետք է ունենայինք 2019թ-ին»:

Տպել
1343 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում