Պարոն նախարար, վստահ եք, որ սա քաղաքական շահարկումների առիթ չի դառնալու․ վարչապետը՝ Չաքմաքչյանի քանդակը տեղադրելու մասին

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում էր ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը, որով նախատեսվում է մի շարք մշակութային օբյեկտներ վերանորոգել, հուշարձաններ ամրակայել, այդ թվում՝ նաեւ Երեւանի Հյուսիսային պողոտայում քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով նախարարին, ասաց. «Պարո՛ն նախարար, դուք վստա՞հ եք, որ սա քաղաքական շահարկումների առիթ չի դառնալու»:

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ արձանը ստեղծվել է տարիներ առաջ՝ 2000-ականներին, բացի այդ, հարցն արդեն քննարկվել է Երեւանի ավագանու նիստում, նման խնդիր չի ծագել:

Նշենք, որ բացի այդ քանդակից, նույն որոշմամբ նախատեսվում է վերանորոգել նաեւ Անիպեմզայի մշակույթի տունն ու ստեղծել փոքրիկ թանգարան, ամրացնել Շիրակի մարզի Երերույքի տաճարն ու դրան կից դամաբարանը, վերականգնել Բյուրեղավանի «Արձագանք» արձանը, ամրացման աշխատանքներ իրականացնել Դսեղի Սբ. Գրիգոր վանական համալիրում, նորոգել Ալավերդու Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքները, նորոգել Շիրակի Հոռոմ համայնքի Սբ. Հռիփսիմե եկեղեցին:

Այս բոլոր աշխատանքների համար ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից կառավարության որոշմամբ կհատկացվի 124 մլն 863 հազար դրամ:

Տպել
611 դիտում

Հունիսի 1-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է 1011 իրավախախտում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին՝ զորակցություն հայտնելով ճգնաժամի համար

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ

Ռուսաստանաբնակ գործարարի նվիրած ավտոմեքենան Արցախի նախագահը գրանցել է պետական հաշվեկշռում

Իշխանության գալու մոլուցքից դառնում են «ազգի» դավաճան. պատգամավորը՝ Հ. Բագրատյանի հայտարարության մասին

101-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից եւ դուրս գրվել

Աննախադեպ թվով մահեր 1 օրում. կորոնավիրուսից 20 մարդ է մահացել, գրանցվել է 517 նոր դեպք

6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաներով ուղեւորափոխադրում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Վանաձորում անձը չպարզված տղամարդու դի է հայտնաբերվել

Ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է. ԱԱԾ տնօրենը կզբաղվի կազմակերպիչներով. վարչապետը՝ երեկվա միջոցառումների մասին

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան

85-ամյա կինը ցանկանում էր ինքնասպան լինել՝ կտրելով դաստակի երակները

Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել COVID-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր

Վթար Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին. ուղեւորն ու վարորդը հոսպիտալացվել են

Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Վրաստանը սահմանը չի բացի մի շարք երկրների զբոսաշրջիկների, այդ թվում՝ հայերի համար

Երթևեկության նշանները ծածկող խոչընդոտները կվերացվեն

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է բնակավայրեր. կա 2 զոհ

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ