Երևան
12 °C
ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Իտալիայի հանրային հեռարձակող ընկերությունը՝ Rai-Radiotelevisione Italiana ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի և երկրի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին՝ նշելով, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, որի սահմանների մեծ մասը փակ են, փորձում է զարգանալ թվային միջավայրում: «Մենք ուղևորվեցինք մի երկիր, որին Խորհրդային Միությունը վստահել էր տեղեկատվական ոլորտի հետազոտությունները: Հայաստանը նախագահ է ընտրել մի մարդու, որը գիտնական է, գործարար և ֆիզիկոս ու ցանկանում է երկրում թռիչքային փոփոխություններ կատարել արհեստական բանականության միջոցով: Նա մեզ ներկայացրեց քվանտային ժամանակաշրջանում քաղաքականության՝ quantum politics-ի իր տեսությունը»,- նշում է հաղորդման հեղինակ և հայտնի լրագրող Բարբարա Կարֆանիան:
Հայաստանում լրագրողը հանդիպել և զրուցել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

«Ներկայումս մենք գտնվում ենք դասական աշխարհի և նոր քվանտային աշխարհի խաչմերուկում»,-ասում է նախագահ Սարգսյանը: Իսկ լրագրողը նշում է, որ նախագահ Սարգսյանի այս քաղաքական տեսլականը սկիզբ է առնում գիտությունից, ինչպես քվանտային տեսությունը, որը նախորդ դարում գլխիվայր շրջեց դասական ֆիզիկան և հասարակությունն՝ առաջացնելով այն փոփոխությունները, որոնց մենք ենթարկվում ենք տեխնոլոգիական առաջընթացի պատճառով: Լրագրողն ընդգծում է, որ Հայաստանն այն փոքր երկրներից է, որոնք մեծ դժվարությունների հետ են բախվում և փորձում են առաջ ցատկել՝ տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ, ինչպես վարվել են, օրինակ, տեխնոլոգիապես ամենազարգացած երկրները՝ Կորեան, Իսրայելը և Սինգապուրը:
«Մենք ապրում ենք քվանտային կյանքում և, առաջին բանը, որ պետք է անենք, կրթական համակարգը փոխելն է: Հայաստանը կարող է աշխարհում առաջատար դառնալ ոչ թե ռազմական, քաղաքական կամ ֆիզիկական ուժի իմաստով, այլ՝ կարող է դառնալ զարգացման առաջատար՝ հանդիսանալով գլոբալ կարևորություն ունեցող տվյալների հաբ,-լրագրողին պատմում է նախագահ Սարգսյանը:- Շատ է խոսվում Իսրայելի հաջողության մասին, որը փոքր երկիր է, և Սինգապուրի մասին, որը oվկիանոսի մեջ գտնվող նավահանգիստ է՝ ապրանքների նշանակալի հոսք և կառույցներ ունեցող ապրանքափոխանակումների հանգույց: Նոր, ոչ նյութական աշխարհում մեկ այլ հնարավոր օվկիանոս կա՝ տեղեկատվական օվկիանոսը: Այս ժամանակաշրջանում հնարավոր է դառնալ նավահանգիստ, որտեղ տվյալներ են մշակվում և թողարկվում»:

Վերադառնալով քվանտային ֆիզիկայի և քաղաքականության համեմատությանը, հետաքրքիր և ուշագրավ համարելով այն, իտալացի լրագրողը ներկայացնում է նախագահ Սարգսյանի դիտարկումները: «Քվանտային աշխարհն այն աշխարհն է, որտեղ մենք համատարած օգտագործում ենք քվանտային մեխանիկայի և էլեկտրադինամիկայի արդյունքները: Դա այն աշխարհն է, որտեղ մարդկանց խմբերի միջև հարաբերությունները փոփոխվում են,-պարզաբանում է Արմեն Սարգսյանը:- Քաղաքական իրադարձությունները, զարգացումները, հեղափոխությունները կարող են տեղի ունենալ տարբեր ձևերով: Պետք է վերաիմաստավորել արժեքներն, ինստիտուտներն, ընթացակարգերը: Այն ազգերը, որոնք կմնան դասական աշխարհում, անհաղթահարելի հակասությունների կհանդիպեն, քանի որ հասարակությունը կփոխվի, անգամ եթե քաղաքականությունը մնա նույնը: Խոսքը ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական լինելու մասին չէ, այլ՝ պետք է պատասխանել հետևյալ հարցին՝ մտե՞լ ենք արդյոք քվանտային աշխարհ, թե ոչ»:
Զարգացնելով այն միտքը, որ Խորհրդային Միությունը հենց Հայաստանին էր վստահել համակարգչային և ծրագրային զարգացման բնագավառը, լրագրողն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերություններ՝ «Սինոփսիս Արմենիա», «Polixis»,«BetCostruct», «Chessify» ընկերություններ, հետաքրքրվել նրանց մշակումներով:
«Արհեստական բանականությունը չի փոխարինի մարդու աշխատանքին,-ասում է ընկերություններից մեկի տնօրենը, որտեղ համակարգչային ծրագրեր են մշակվում մասնավորապես շվեյցարական բանկերի համար:-Մարդը կկարողանա ավելի շատ կենտրոնանալ կարևոր աշխատանքի վրա, իսկ համակարգչային ծրագրերը նրա փոխարեն կիրականցնեն կրկնվող աշխատանքը, օրինակ՝ որոնումները: Այդպիսով մարդիկ կկարողանան իրենց ժամանակը տրամադրել տեղեկատվության վերլուծությանը»:
Անդրադառնալով արհեստական բանականությանը՝ նախագահ Սարգսյանն իր հերթին նշում է, որ արհեստական բանականության համակարգերը ահռելի քանակի տվյալներ մշակելու հնարավորություն կունենան. «Արմատապես կփոխվեն մեր կյանքի բոլոր կողմերն, այնպես, որ պատկերացնել անգամ չենք կարող: Անհրաժեշտ է գտնել այդ տվյալները մշակելու լավագույն եղանակը»: Լրագրողը նշում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը, ով մի ամբողջ կյանք անցկացրել է Քեմբրիջի համալսարանի և գործարար աշխարհի միջև, ցանկանում է իր երկիրն ուղորդել դեպի նոր թվային ժամանակաշրջան՝ դարձնելով այն արհեստական բանականության ոլորտում առաջատար:
Խոսելով Հայաստանում գործող մեկ այլ ընկերության մասին՝ լրագրողը նշում է, որ hardware արտադրող ամերիկյան այս ընկերությունը հիպերբոլիկ գումարներ է ներդնում կրթության մեջ, բուհերում սովորող ուսանողների համար դասընթացներ է իրականացնում ընկերության մասնաշենքում: Անցյալ տարի այդ դասընթացներին մասնակցած ուսանողներն աշխատանքի են ընդունվել այդ ընկերությունում:
Լրագրողը պատմում է նաև «Թումո» կենտրոնների մասին՝ նշելով, որ երեխաներն այստեղ հնարավորություն ունեն անվճար սովորելու, թե ինչպես կարելի է տվյալները և արհեստական բանականությունն օգտագործել նպատակին հասնելու համար: «Խոսքը կոդավորման մասին չէ, որն այստեղ համարվում է այբուբեն, որին բոլորը ծանոթ են, այլ՝ լավագույն ստարտափերն ու հավելվածները ստեղծելու, երաժշտություն, կինո սովորելու մասին: «Թումոյի» այս նորարարական մոտեցումը եզակի է և անգամ արտահանվել է»,-պատմում է լրագրողը:
Հաղորդումն անդրադառնում է նաև տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը և մեջբերում նախագահ Սարգսյանի խոսքերը: «Մենք ստեղծում ենք արհեստական բանականության վերաբերյալ հետազոտությունների և զարգացման քաղաք, որտեղ կընդունենք խոշոր ընկերությունների Իտալիայի, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Նախ, ստեղծվելու է այդ ձեռնարկությունների հետ համագործակցության հարթակ: Ապա նախատեսում ենք այդտեղ ունենալ լավագույն ուսանողներին, նոր սերունդների համար ստեղծելով «Թումոյի» նման նոր կրթական մեթոդներ,- ասում է նախագահ Սարգսյանը: Երազում եմ տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված զվարճանքների կենտրոն ստեղծել, արհեստական բանականության «Դիսնեյ լենդ», որպես վաղվա թանգարան, ուր երեխաները կկարողանան ծանոթանալ գիտության հետ, ճանապարհորդել ապագայի մեջ»:



Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT