Մենք արդեն իսկ պետք է տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին․ Արման Բաբաջանյան

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքական դաշտում, ամենեւին պատահական չէ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նրա խոսքով՝ երեւույթները, որոնք կատարվում են առանձին-առանձին, թվում է, թե կապ չունեն միմյանց հետ, բայց կապված են իրար հետ պատճառահետեւանքային կապով ու նպատակային ընդհանրությամբ։ Բաբաջանյանի համոզմամբ՝ նպատակը մեկն է՝ ամեն գնով արժեզրկել, նսեմացնել կարեւորագույն պետական ինստիտուտի՝ Ազգային ժողովի կշիռը, նշանակությունը, որպեսզի այն անընդունակ դառնա ստանձնել այնպիսի հիմնարար խնդիրների լուծումը, որոնք անշրջելիորեն երկիրը կկտրեն անցյալից։

Այն, որ այսօր հնարավոր են նման իրադարձություններ ու քաղաքական գործընթացներ, պատգամավորի կարծիքով, մեծապես պայմանավորրված է ԱԺ-ի մեծամասնությունից՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ Նա նաեւ պնդեց, որ դա կապ ունի առհասարակ գործող իշխանության վարքագծով, բարեփոխումների հարցում հանցավոր դանդաղկոտությամբ, ապագայի օրակարգերի փոխարեն անցյալի հետ անպտուղ բանավեճի մեջ մտնելու պատճառով։

«Կարծում եմ՝ ժամ առաջ պետք է գիտակցել այսօրվա իրավիճակի հարցում մեր բոլորիս բաժին հասած պատասխանատվության եւ մեղքի մասն ու համապատասխան հետեւություններ անել, այլապես պետությանը հասցվող հարվածների քանակն ու խորությունն ավելանալու են՝ վտանգի տակ դնելով Հայաստանն ավելի ժողովրդավար երկիր դարձնելու մեր պատմական այս եզակի հնարավորությունը»,- ասաց Բաբաջանյանը եւ շեշտեց, որ ծրագրել էր բոլորովին այլ ելույթ, բայց երեկ տեղի ունեցած որոշ զարգացումներ հօդս ցնդեցրին այն։ Նա ասաց, որ խոսքը վարչապետի եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հանդիպման մասին է։ «Ո՞վ կմտածեր, որ հեղափոխությունից 2 տարի անց կարող է հնարավոր լինել նման բան՝ հեղափոխության խոստումներից գլխավորներից մեկի՝ դատական համակարգի առողջացման փոխարեն այսպիսի շրջադարձ։ Բադասյանը երեկ վարչապետի քննարկման ժամանակ ջանք ու եռանդ չխնայեց՝ վարչապետին ապացուցելու համար, թե ինչու եւ ինչպես ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթինգ ու անցումային արդարադատություն»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ Բադասյանը երեկ ռեկորդ սահմանեց այն հարցում, թե ինչպես կարելի է հեղափոխության առանջորդին համոզել, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են, այլ այն ամենի պահպանումը, հանուն որոնց փոփոխության տեղի է ունեցել հեղափոխությունը։ «Եվ սա այն դեպքում, երբ մենք այսօր Նիկոլ Փաշինյանի եւ ձեր քաղաքական մեծամասնության արդարադատության նախարարից պետք է լսեինք դատական համակարգում լայնածավալ բարեփոխումներ իրակացնելու ռազմավարություն մշակելու մասին, բայց փոխարենը մենք լսեցինք, թե ինչպես արդարադատության նախարարը վարչապետին զեկուցեց, որ ամբողջությամբ տապալել են նրա իսկ տված հանձնարարականի կատարումը»,- ասաց Բաբաջանյանն ու շարունակեց, որ, ըստ այդ զեկույցի, Բադասյանն արձանագրեց, որ այլեւս պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական անցումային արդարադատության ու բարեվարքության կանոնների մասին։

Բաբաջանյանի խոսքով՝ կարելի է ենթադրել, որ վարչապետին բավարարում են Բադասյանի՝ դատական համակարգը հեղափոխությունից հեռու պահելու մասին հիմնավորումները, որոնք գրեթե նույնական են մեր երկրում արդարադատությունը բռնաբարած արդարադատության նախարարներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի փաստարկների ու բերած ապացույցների հետ։ «Վարչապետի կողմից այդ մանիպուլյացիաները որպես բարեփոխումների տապալման հիմնավորումներ չընդունելու պարագայում մենք արդեն իսկ պետք է տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին»,- ասաց Բաբաջանյանն ու նկատեց, որ դեռ չկա այդպիսի տեղեկություն, ինչը նշանակում է, որ Փաշինյանը եւ ԱԺ մեծամասնությունը հավասարապես պատասխանատվություն են կրում դատական համակարգի բարեփոխումների տապալման համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4829 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս