Ախթալայում տասնյակ տղաներ բռնաբարվում էին նախկին վարչապետի մանկապիղծ խորհրդականի կողմից. Գայանե Աբրահամյան (տեսանյութ)

Եթե այս կոնվենցիան վաղուց ընդունված լիներ, եթե դրա պարտադրմամբ մեր երկրում շատ ավելի խստացված լինեին մանկապիղծների պատիժները, ապա «Նուբարաշեն»-ի գիշերօթիկ դպրոցի հայերենի ուսուցիչը՝ տասնյակ երեխաներին բռնաբարողը, չէր պատժվի ընդամենը երեք տարի:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթ ունենալիս հայտարարեց Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելուն ու դրա դեմ ԱԺ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիային:

Պատգամավորի խոսքով՝ այն ոչ միայն մեծացնում է երեխաներին ամենազազրելի, սարսափելի բռնությունից պաշտպանությունը, խստացնում պատիժներն ու մեծացնում հանցակազմերի ցանկը, այլ նաեւ՝ շատ ավելի գործուն մեխանիզմներ է նախատեսում եւ ապահովում տուժած երեխաների պաշտպանությունն իրականցնելու համար։ 

«Ավանդական արժեքների պաշտպանության կեղծ արշավներ անող խմբակը, արժեքների մասին միայն հիմա հիշած շահարկողները լավ կլիներ՝ այդ արշավներն անեին տարիներ առաջ Նուբարաշենի դպրոցում երեխաների համար, որոնց մանկությունը, ողջ ճակատագիրը խաթարվել է։ Անգամ հիմա, երբ նրանց հետ այս միջադեպերի մասին ենք խոսում, երեխայի նման լացում են։ 10-20 տարի անց»,- ասաց նա եւ հարցրեց՝ ո՞րտեղ էիք, ինչու՞ այդ ժամանակ չէիք ջարդում ԱԺ-ի դռները։

«Որոշ շրջանակներ, որոնք այսօր դեմ են կոնվենցիային, որը չեն էլ կարդացել, չեն էլ հասկանում, թե ինչ է այն նախատեսում, լավ կլիներ՝ պաշտպանեին եւ ակցիաներ անեին տարիներ առաջ Ախթալայում, որտեղ 22 դեպքով եղավ դատարանի վճիռ, բայց մենք չգիտենք, կարող է հարյուրավոր տղաներ բռնաբարվում էին մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից»,- ասաց պատգամավորն ու նկատեց, որ, իհարկե, մանկապիղծ մեծահարուստի դեմ մարդիկ համարձակություն չունեին բողոքելու։ «Քանի որ նա ձեր սիրելի նախկին վարչապետի խորհրդականն էր։ Այս օրերին հաճախ գրում են, թե բա՝ ինչու՞ այս կոնվենցիան նախկինում չէր ընդունվում, վաղուց նախկինները ստորագրել էին, բայց չէին վավերացրել․ որովհետեւ ավանդապա՞շտ էին։ Ո՛չ, որովհետեւ նրանց վարչապետի խորհրդականը հենց մանկապիղծ էր, որովհետեւ մանկատներից եւ ծննդատներից երեխաներ էին վաճառում։ Ո՞վ էր պաշտպանում Ախթալայի երեխաներին եւ ո՞ւմ շնորհիվ վերջապես մանկապիղծը կանգնեց դատարանի առջեւ»,- ասաց նա եւ պնդեց, որ նրանք այսօր արժեքները թմբկահարող եւ ավանդականության կեղծ օրակարգը շահարկողները չէին։

Աբրահամյանի պնդմամբ՝ այդ երեխաների կողքին էին բացառապես նույն այդ խմբակի կողմքից ամեն օր անվանարկվող իրավապաշտպաններն ու լրագրողները։ Այս երեսպաշտությունն ու կեղծ արժեքները, Աբրահամյանի խոսքով, արդեն անտանելի են։ «Դուք արժեքներ չեք պաշտպանում, այլ պաշտպանում եք մանկապիղծներին, ընտանիքներում երեխաներին ու կանանց ծեծողներին։ Որտե՞ղ էիք, երբ երեխաների աչքի առաջ դանակի 25 հարվածով սպանվում էր Դիանա Նահապետյանը, որտե՞ղ էիք, երբ կանանց իրավունքների պաշտպանության կոնվենցիայի օրենքի չգոյության պատճառով այդ նույն մարդասպանը դատվեց ընդամենը 3 տարի ազատազրկմամբ»,- ասաց Աբրահմյանն ու կրկին հարցրեց, թե որտե՞ղ էին, երբ Թագուհի Մանսուրյանն ու նրա ծնողները կացնահարվում էին։ «Սրա՞նք են ձեր արժեքները, որոնք ներկայացնում եք, որպես ավանդականություն։ Դա իմ ավանդույթը չէ»,- ասաց Աբրահամյանը՝ մեջբերելով Սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ ամրագրված է, որ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է եւ որեւէ մեկն իրավունք չունի խախտելու մարդու անօտարելի արժանապատվությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7760 դիտում

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին