Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է՝ Աղստեւ գետը վարարում է, ինչը վնաս է հասցրել հարակից մի շարք հանգստյան գոտիներին։ «Հեքիաթ» հանգստյան գոտու սեփանակատեր Սամվել Մատինյանն օրեր առաջ հայտարարել է, թե Աղստեւի վիճակը պայմանավորված է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Քոքոբելյանի կողմից ՀԷԿ կառուցելու ժամանակ նորմերի չպահպանմամբ։ Երեկ էլ Տավուշի մարզի Լուսաձոր եւ Խաշթառակ գյուղերի մի քանի բնակիչներ փակել էին Երեւան-Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը՝ պնդելով, որ Աղստեւի վարարումը պայմանավորված է Քոքոբելյանի ՀԷԿ-ի կառուցմամբ։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքով՝ Աղստեւ գետի մակարդակը միջինում շուրջ 1 մետր բարձր է եղել նորմատիվից. «Ասեմ, որ այդպիսի վարարում վերջին անգամ եղել է 1998 թվականին։ Սա լրացուցիչ ահազանգ է այն առումով, որ մենք պետք է նաեւ մտածենք, թե հետագա տարիներին ինչպես անենք, որ սրա արդյունքում գործարարներին վնաս չլինի»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց մարզպետը։
Չոբանյանը նշեց, որ գետի վարարումն առաջացել է հիմնականում վերջին օրերի անձրեւների հետեւանքով. «Վերջին 2 օրվա ընթացքում գետի մակարդակում միջինում 55 սանտիմետր տարբերություն է եղել»։
Խոսելով բողոքների եւ դժգոհությունների մասին մարզպետը պատմեց, որ «Հեքիաթ» հանգստյան գոտու սեփականատեր՝ Սամվել Մատինյանի եւ «Կոկ էներջի» ընկերության բաժնետեր Խաչատուր Քոքոբելյանի միջեւ վեճ է եղել։
«Երբ ես դեռ նոր էի նշանակվել մարզպետ 2 կողմերին էլ հրավիրեցի եւ առաջարկեցի, որ եթե վեճ ունեն՝ արբիտրաժային կարգով լուծեն, քանի որ 2-ն էլ գործարար են։ Ըստ հանգստյան գոտու տիրոջ՝ ՀԷԿ-ի կառուցման ժամանակ շինարարական նորմաներում թույլ են տրվել խախտումներ, որն էլ կարող է պատճառ լինել հեղեղումների»,- մանրամասնեց Չոբանյանը։
Նա ընդգծեց՝ ՀԷԿ-ը կառուցվել է 2013 թվականին, սակայն մինչեւ 2019 թվականը որեւէ հարց ու պատասխան չի եղել դրա վերաբերյալ. «2019-ին առաջին անգամ ես եմ անդրադարձել թեմային՝ բողոքի հիման վրա»։
Չոբանյանը նշեց, որ գործարարները համաձայնության չեն եկել եւ 2019-ի մայիս ամսին նա հանձնաժողով է ստեղծել՝ ուսումնասիրություն են անցկացրել եւ որոշակի սանկցիաներ են կիրառել համայնքների ղեկավարների նկատմամբ, որովհետեւ իրենց պարտականությունների շրջանակներում էր այդ գործընթացը կազմակերպելը։
«Դրանից հետո մենք այդ փաստաթղթերը ուղարկեցինք ՀՀ դատախազություն։ 2019-ի հուլիս ամսից այդ բողոքի շուրջ, որի մասին այս օրերին խոսվում է՝ դատախազությունում գործ է հարուցվել։ Ավելին՝ մենք ամեն ինչ արել ենք շատ օպերատիվ՝ այդ խնդիրները լուծելու համար։ Բոլոր հայտարարությունները կապված մարզպետարանի անգործության հետ՝ հերյուրանք է»,- ասաց նա։
Մարզպետը համոզված է, որ շուտով խնդրի վերաբերյալ դատախազության եզրակացությունները կլինեն։
Անդրադառնալով երեկվա բողոքին Չոբանյանը նշեց, որ դա Մատինյանի կողմից էր կազմակերպված, իսկ մասնակիցները նրա շրջապատից են եղել։
Նա ասաց, որ ճանապարհ փակելը քայքայիչ գործողություն է, որն իրենք թույլ չեն տա երբեւէ. «Ի դեպ ասեմ, որ երեկ ճանապարհը փակվել է 1 րոպեով ոչ թե 1 ժամով ինչպես գրել են։ Ճանապարհը փակելու փորձ է եղել եւ այդ փորձը կատարողի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել եւ նա սահմանված կարգով անպայման կտուգանվի։ Այլեւս միջպետական ճանապարհ ՀՀ-ում՝ գոնե Տավուշի մարզում չի փակվելու»։
Խոսելով գետի վարարման եւ Խաչատուր Քոքոբելյանի ՀԷԿ-ի առնչության մասին, Չոբանյանը ասաց. «Կա Փորձաքննությունների ազգային բյուրո, որը պետք է ուսումնասիրություն կատարի եւ եզրակացություն տա։ Եթե ես հիմա ասեմ՝ կապ կա կամ չկա, դա սխալ կլինի։ Մասնագիտացված կազմակերպությունը պետք է պատասխան տա, թե որքանով է այս իրավիճակի պատճառը ՀԷԿ-ը»։
Նրա խոսքով՝ ինքն իր գործողությունները լիարժեքորեն իրականացրել է. «Որեւէ մեկը ո՛չ ՀԷԿ-ն է գնալու քանդի եւ ո՛չ էլ մյուս գործարարի բիզնեսը։ ՀՀ-ում ամեն ինչ կատարվելու է օրենքով սահմանված կարգով։ Մարդիկ հիմա սպասում են զոռբայության, երբ որ մենք ուղղակի նախասիրություններից ելնելով կարող ենք օրենքը խախտել եւ ուղղակիորեն ազդել որեւէ պրոցեսի վրա։ Կա օրենսդրությամբ սահմանված ընթացք, որեւէ այլ ընթացք չի կարող լինել տվյալ վեճի վերաբերյալ։ Ես խորհուրդ եմ տալիս դժգոհողներին դիմել դատախազություն եւ այնտեղից տեղեկանալ գործի ընթացքի մասին»։
Մարզպետը նշեց, որ վերջին օրերին ուսումնասիրություն են կատարել եւ առնվազն 4 հանգստյան գոտիներում վնասներ են արձանագրվել։ «Բայց այստեղ եւս հետազոտության կարիք կա։ Չի բացառվում, որ ժամանակին չի պահվել նեյտրալ գոտու օրենքով սահմանված պայմանը։ Ես հիմա չեմ կարող ասել՝ այդ կազմակերպությունները պահել են դրանք, թե ոչ։ Եթե պարզվի, որ չեն պահել՝ ապա այդ գործերը եւս կփոխանցվեն համապատասխան գերատեսչություններին»,- ասաց Չոբանյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դու ո՞վ ես, որ հազարամյա Եկեղեցու անունը փոխես, դու ո՞վ ես․ Ալեքսանյանը՝ Կտրիճ Ներսիսյանին
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համալրվում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով․ Ավինյան․ տեսանյութ
Քննարկեցինք կրթական ու տարբեր հարցեր․ Մանավազյանը հյուրընկալել է համար 32 հիմնական դպրոցի աշակերտներին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ տեսանյութ
Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին
Մոդուլային տիպի նոր զորամասը․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
ՀՀ վարչապետի այցն ԱՄԷ ավարտվել է նախագահի հետ հանդիպմամբ․ ստորագրվել է երկկողմ համաձայնագիր․ լուսանկարներ
ՌԴ-ի գնացքը գնացել է, կորցրել է մեզ վրա ազդելու լծակները. Վենսի այցը պատմական իրադարձություն է. տեսանյութ
Ալեն Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանին վերաբերող հարցեր
Հայհոյել են, խոչընդոտել ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի աշխատանքը
Սուրեն Պապիկյանը մասնակցել է մոդուլային տիպի զորամասի բացմանը․ տեսանյութ
Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
«Մեր ձևովը» ի՞նչ է․ կուսակցություն է, որը չգրանցված է, որ ֆինանսավորման սահմանափակումների տակ չլինի՞
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի հանձնառությունը
Տաշիրսամոները և մյուսները Կրեմլի կատարածուներն են, գործակալ. պետք է վերջ տալ ռևանշիզմին. Չափարեան. տեսանյութ
ՏԿԵ նախարարն ու Հայաստանում ԵՄ դեսպանը էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր են քննարկել
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալներն աճել են․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է
ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել տրանսպորտային հարցերը Հարավային Կովկասում. Լավրով
Քուվեյթը Հայաստանի բարեկամ և եղբայրական երկիր է․ նախագահն ընդունել է դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին
Միշտ երազել եմ այցելել ձեր երկիր. անհրաժեշտ է ճանաչել Հայաստանը՝ որպես քաղաքակրթությունների օրրան․ Օ'Ֆլահերթի
Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերը
Երևանի քաղաքապետը մամուլի նոր քարտուղար ունի
Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին
Բնության պաշտպանությունն ու համայնքների աջակցումը մնում են ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության առանցքում
Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով․ ձնախառն անձրև կտեղա, լեռնային շրջաններում բուք կլինի
Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը․ մեկ շնչով կարդացվող գիրք է․ Աննա Հակոբյան
Մտքեր ենք փոխանակել ՔՊ կուսակցության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցության վերաբերյալ․ Մանավազյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 5-ին
30 հազարից ավել քաղաքացի կենսաթոշակները, նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում փոխել մեթոդը. Թորոսյան
Դուք հույսի սերմնացաններ եք․ Հռոմի պապը՝ Փաշինյանին և Ալիևին
Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան
Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին
Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT