Ես ՀՀ-ի եւ Ղարաբաղի նախագահն եմ, եւ ամենից մեծ զսպող հանգամանքը հենց սա է. Ռոբերտ Քոչարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու քննարկման ավարտին Քոչարյանը եզրափակիչ ելույթ ունեցավ՝ ասելով, որ ստիպված է արձագանքել որոշ հայտարարությունների.

«Ինձ փորձեցին մեղադրել, որ նույնիսկ կալանավորված վիճակում ես սենյակից դուրս եմ հանում ՔԿՀ աշխատակցի, սա այն նույն դեպքն է, երբ չհասկանալով մեղադրանքներ են հնչեցնում: Ես երբեք սրա մասին չէի խոսի, բայց ստիպված եմ. այո, այդպիսի դեպք եղել է, բայց ես պարզաբանեմ, թե ոնց է եղել. ես բժիշկների հետ նստած քննարկում էի, թե վիրահատությունը ինչպես պետք է արվի, եւ ՔԿՀ-ի մի բարձրաստիճան սպա նստել, ասում է՝ ես էլ եմ մասնակցում: Հարցնում եմ՝ Դուք բժի՞շկ եք, ասում է՝ ոչ, հարցնում եմ՝ որպես ո՞վ եք մասնակցում, ասում է՝ չէ, ես պիտի մասնակցեմ, ես հրաման ունեմ այստեղ լինելու, ասում եմ՝ զանգեք ՄԻՊ-ին, ասում է՝ չեմ զանգում, վերջը այլ ելք չկար, ես կանգնեցի, ասացի, որ հրաժարվում եմ այս բուժումից, ինձ տարեք ՔԿՀ, որովհետեւ Դուք իրավունք չունեք ներկա լինել այս խոսակցությանը»: Ըստ Քոչարյանի՝ իր այդ հայտարարությունից հետո ՔԿՀ աշխատակիցը դուրս եկավ, զանգեց իր պետին, պետը՝ պետին, մյուսը՝ մյուսին, եւ ի վերջո ասացին, որ հասկացան, որ այդ քննարկմանը չեն մասնակցի. «Եւ դրանից հետո ես պնդում էի, որ որեւէ հանդիպում բժշկի հետ ուրիշ մեկի ներկայությամբ չլիներ, իմ իրավունքներն էին ոտնահարվում շատ կոպիտ, գռեհիկ ձեւով, եւ ես ուղղակի հասել եմ նրան, որ դրանք պաշտպանել եմ, թեպետ դա պետք է աներ Դատախազությունը, ոչ թե ես»:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ փորձ արվեց վարկաբեկել իր երաշխավորներին՝ տալով ինչ-որ մեկի անունը, որին ինքը անգամ չի ճանաչում. «Պատկերացրեք՝ 10-15 րոպե խոսում են ինչ-որ մեկի մասին, որ ես անգամ չգիտեմ, թե ով է, ինչ-որ մի դեղին մամուլից տպած հոդված բերում, ներկայացնում են հիմք եւ փորձում վարկաբեկել մի մարդու, որը տասը տարի եղել է Ղարաբաղի վարչապետ, այս աստիճանի ցինիզմի հասնել ուղղակի չի կարելի, միայն նրա համար, որ ինձ վնաս հասցնեն, փորձում են վարկաբեկել մարդկանց, ովքեր մեծ ավանդ ունեն ՀՀ կառուցման գործում, նման վարքագիծ իմ պատկերացման մեջ չի տեղավորվում»:

Անդրադառնալով երաշխավորների վերաբերյալ հակառակորդ կողմի արած արտահայտություններին՝ Քոչարյանն ասաց. «Ասում են, թե երաշխավորները կարող են ազդել-չեն կարող ազդել, պարոն Ալումյանը նշեց, որ երաշխավորության ինստիտուտը դրա համար չէ, որ ինչ-որ մեկը փայտը ձեռքին թույլ տա կամ չէ, բացի այն հեղինակությունից, որ ունեն այդ մարդիկ, ես կավելացնեի այն, որ ես ՀՀ եւ Ղարաբաղի նախագահն եմ, եւ ամենից մեծ զսպող հանգամանքը հենց սա է, որ ինձ՝ Արցախի հերոսիս եւ երկու հանրապետությունների նախագահիս երաշխավորում են մարդիկ, եւ հանկարծ ես մի քայլ եմ անում, որը իմ հեղինակությունը զրոյի է իջեցնում»:

Քոչարյանն ասաց, որ ցավալի է, որ մեր դատախազները չեն հասկանում, որ ամենազսպող հանգամանքը հենց դա է. «Քեզ համար երաշխավորություն են ներկայացնում, եւ դու խաչ ես քաշում քո կենսագրության վրա, այն հանգամանքի վրա, որ ճանապարհ ես անցել, առաջին դեմք ես եղել, եւ այդ պատճառով դու պիտի կորցնես քո բոլոր ընկերներին, միայն երաշխավորների հարցը չէ, առաջին հերթին քո հարցն է. կոպիտ ասած՝ դու նրանց «подставка» անո՞ղ մարդ ես, թե՞ դու այն մարդն ես, որ խոսք ես տալիս եւ խոսքիդ տեր կանգնում, նույնիսկ իմ պարագայում իմ կենսագրությունը հաշվի առնելով, տիկին Դանիբեկյան, ես սպասում եմ, որ Դուք ինձ պիտի հարցնեք՝ Դուք խո՞սք եք տալիս, որ նման երեւույթներ չեն լինի, եւ եթե ես ասեմ՝ այո, Դուք հանգիստ կարող եք որոշում կայացնել առանց որեւէ երաշխավորագրի, առանց գրավի՝ վստահ լինելով, որ ես հրապարակային տված խոսքս երբեք չեմ խախտի»,- եզրափակեց Քոչարյանը:

Նրա ելույթից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի մայիսի 13-ին՝ ժամը 17:50-ին:

Տպել
3709 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել