Երեւանի «Շտապ օգնության» 12 բուժաշխատող վարակված է կորոնավիրուսով․ մի շարք աշխատակիցներ ստացել են պարգեւավճարներ

Երեւանի «Շտապ օգնություն» ծառայության 12 բուժաշխատող վարակված է COVID-19-ով։ Նրանք ասիմպտոմ վարակվածներ են, չունեն կլինիկական պատկեր եւ այժմ մեկուսացված են համապատասխան բուժհաստատություններում։

Տվյալները լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեց Երեւանի «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե այս օրերին հատկապես ի՞նչ խնդիրների է բախվել ծառայությունը, նշեց, որ գլխավոր հարցն անվտանգությանն էր վերաբերում։ Խոսքը դիմակների, խալաթների ձեռքբերման մասին է։ Հարցը բավականին արագ լուծվել է, ձեռք են բերվել համապատասխան պարագաներ։ Ստեփանյանն ընդգծեց, որ խոսում է միայն Երեւանի շտապօգնության անունից եւ կարող է ասել՝ այսօր համապատասխան պարագաների, համազգեստի խնդիր աշխատակիցները չունեն։

Ի դեպ, այս օրերին առաջին գծում աշխատող բժիշկները ստացել են պարգեւավճարներ, ինչպես ծառայության տնօրենը հավաստիացրել էր ավելի վաղ՝ նախորդ ասուլիսի ժամանակ։ Անցյալ ամիս Երեւանի քաղաքապետը հատկացրել է գումար, որի արդյունքում պարգեւատրվել են բուն օջախում աշխատող բժիշկները, բուժքույրերը եւ վարորդները։ Բժիշկները պարգեւատրվել են 95․000 դրամի չափով, բուժքույրերն ու վարորդները՝ 70․000-ի։ Պարգեւատրվել են նաեւ բժիշկ-կարգավարները, 1-03 ծառայության զանգերը ստացող կենտրոնի ավագ բժիշկները, բժիշկներն ու բուժքույրերը։

Ծառայության տնօրենն իր խոսքում հավելեց․ կարծում է՝ պարգեւավճարների տրամադրումը շարունակական է լինելու։

Տպել
555 դիտում

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է

«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

Թուրքիան վերսկսելու է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)