Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ղարաբաղյան հարցի կարգավորման փուլային տարբերակի մասին Սերգեյ Լավրովի հայտարարությունը ի՞նչ ենթատեքստ ունի:
Պատգամավորն ուզում էր հասկանալ, թե ինչո՞ւ ՌԴ արտգործնախարարն արեց նման հայտարարություն, ինչո՞ւ հիմա արվեց, արդյոք այն չի՞ պարունակում կոնկրետ հաղորդագրություններ ու մեսիջներ, եթե՝ այո, ապա ո՞ւմ են ուղղված դրանք: Հարցրեց նաեւ, թե արդյոք որեւէ կապ տեսնո՞ւմ են այդ հայտարարության եւ ռուսական ընկերությունների նկատմամբ քրեական գործերի հետ:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ չեք սպասում, որ մենք ընկնելու ենք վերլուծությունների ու դավադրութունների թեմաների մեջ: Մենք ունենք հայ-ռուսական հարաբերություններ, որոնք բավական հագեցած են, ունեն պատմություն, հիմնվում են հիմնավոր դաշնակցային սկզբունքների վրա, որոնք որ արտահայտված են մեր բազմաթիվ իրավական փաստաթղթերում, ունեն շատ կոնկրետ կիրառական արտահայտություն: Այդ հարաբերությունները վերաբերում են տարբեր բանգավառների՝ սկսած անվտանգության բնագավառից, վերջացրած կրթական, մշակութային ու տնտեսական բնագավառներով»:
Նախարարը հավելեց, որ բոլոր գործընկերների հետ կան օրակարգային հարցեր, որոնք քննարկում են տարբեր հարթակներում, եւ հիմա ամեն անգամ պետք չէ ինչ-որ դրամա սարքել:
«Դրանք հարաբերություններ են, որոնք չպետք է սկսվեն եւ վերջանան կենացներով: Յուրաքանչյուրն ունի իր գերակայությունները, իր հարցերը, բայց սրանք համագործակցային, դաշնակցային հարաբերություններ են: Մենք աշխատել եւ աշխատելու ենք որպես երկու հավասարազոր գործընկեր, բարեկամ, դաշնակից պետություններ, որոնք կառուցում են հարաբերություններ երկու ժողովուրդների միջեւ, որոնք իրար ճանաչում են, ունեն խոր բարեկամական հարաբերություններ»,- հավելեց նախարարը:
Վերջում նա հիշեցրեց, որ Արցախի մասին Լավրովին հարց տվեց ադրբեջանական լրատվամիջոցի ներկայացուցիչը, եւ պատասխանն էլ նրան էր ուղղված:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT