Այնթապում շտապօգնության բրիգադը երեխայի բարդ, տոտիկային ծնունդ է ընդունել հենց կանչի վայրում

06/05/2020 schedule09:00

Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մայիսի 5-ին ընդունել է երեխայի ծնունդ արտակարգ պայմաններում, ինչի վերաբերյալ ավելի ուշ գրառում է արվել բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«05.05.2020 լուսադեմին Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ, այլ արտակարգ:

Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում:

Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:

Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը՝ տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը՝ Դավիթը Գալստյանը, որը մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է:

Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանը կատարել է ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:

Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար:

Այս ամենը խոսում է բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին:

Շնորհակալ ենք մեր բժիշկներին՝ իրենց երդմանը հավատարիմ լինելու համար:

Դուք արժանի եք սպիտակ խալաթը կրողի կոչմանը...

Կեցցե՛ք…»,- նշվում է գրառման մեջ։

Տպել
6432 դիտում

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 600 կրակոց

Արտակարգ դրության պայմանների իրավախախտման 1251 դեպք է հայտնաբերվել

Պետության խնդիրը «կայուն իմունիտետ» ձեռք բերելն է

Ինքնասպանության փորձ Բաղրամյան պողոտայում. 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. մահացել է Հայկ Կոնջորյանի հայրը

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին՝ Պետականության օրվա առիթով

ՀՀ խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Արցախում կորոնավիրուսից առողջացել է 26 մարդ. մեկուսացված է 67-ը

Քարինջի սկզբնամասում իրականացվել է հարկադիր քարաթափման աշխատանք

ԿԳՄՍ նախարարն այսօր կանցկացնի համադպրոցական ժողով

Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, թիվը հասել է 8927-ի, գրանցվել է մահվան 7 նոր դեպք

Հրդեհ Ախուրյան գյուղում. վնասը նյութական է

ՃՏՊ Իոսիֆյան փողոցում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ