Երևան
31 °C
Երեւանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի առաջին օնլայն պրեմիերան: Դերասան, ռեժիսոր Մանվել Խաչատրյանը թատերասերներին դատին կհանձնի Ֆ. Դոստոեւսկու «Խեղճ մարդիկ» վեպի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը: Առաջնախաղը կցուցադրվի մայիսի 5-ին՝ ժամը 20:00-ին, ռուսական թատրոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Մանվել Խաչատրյանը հայտնեց, որ ներկայացման առաջնախաղը նախատեսված էր ապրիլի 25-ին՝ թատրոնի փոքր բեմում, սակայն հասկանալի պատճառներով բեմադրական աշխատանքները դադարեցվել էին։ Բեմադրության մեջ զբաղված են երկու դերասան՝ Մանվել Խաչատրյանն ու Լիլիա Մուկուչյանը:
«Ադապտացիայի հեղինակը Լիլիան է, բայց երբ այս համաճարակը սկսվեց, ես տեղափոխվեցի Գյումրի, այստեղ մեկուսացա, Լիլիան մնաց Երեւանում ու իր տանը մեկուսացավ, այդպես էլ աշխատանքները կանգ առան: Հետո սկսեցինք մտածել, թե ինչ կարելի է անել, որ այս իրավիճակում մի նոր բան ստանանք: Քանի որ նյութին արդեն լավ ծանոթ էինք թե՛ ես, թե՛ Լիլիան, ընդամենը մեկ օրով ես եկա Երեւան ու թատրոնում իրականացրեցինք նկարահանումներ»,- պատմեց Խաչատրյանը:
Թատրոնի դահլիճում ընդամենը 4 հոգի են եղել, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները, այդ թվում՝ մեկ մետր հեռավորութուն: Վիդեոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսատեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ Մանուկյանը:
«Սա էքսպերեմենտ է՝ ընթերցման ձեւով, փոքրիկ միզանսցեններով փորձել ենք մթնոլորտը պահել: Թող հանդիսատեսը խիստ չդատի, որովհետեւ այն արվել է բավականին հապճեպ»,- ասաց նա՝ մտավախություն ունենալով, որ վիդեոտարբերակ չի կարող փոխարինել նրան, ինչ որ կատարվում է թատրոնի բեմում:
Մանվել Խաչատրյանը ներկայացման մասին խոսելիս նաեւ անդրադարձավ օնլայն հարթակում ներկայացվող զանազան միջոցառումներին ու այնտեղ որոշակի գործունեություն ծավալող անհատներին. «Տարօրինակ բան է տեղի ունենում օնլայն հարթակում, բոլորը սկսել են լայվեր անել, իսկ լայվերի մեջ անում են ամեն ինչ բառիս բուն իմաստով: Մենք Դոստաեւսկի կկարդանք, թող շատերին հետաքրքիր չլինի, բայց նայողները գոնե մի երկու օգտակար բան կքաղեն դրանից»:
Իսկ նոր կորոնավիրոսով պայմանավորված իրավիճակն ըստ Մանվել Խաչատրյանի երկու հարթություն ունի, մի կողմից այն հետագայում վախեցնելու է հանդիսատեսին, իսկ մյուս կողմից կարոտելու են՝ ուզենան գնալ: Նա նշեց, որ առաջիկայում նոր լուծումներով պրոյեկտներ են իրականացնելու, որտեղ հանդիսատեսը կարող է հանգիստ, առանց վախենալու ներկայանալ, սակայն մանրամասնել դեռեւս չցանկացավ:
Զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը, համաչափությունը մտահոգության տեղիք է տվել
Սուսաննա Հակոբյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
ժամը 21:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 դի, անհետ կորած է համարվում 2 քաղաքացի (թարմացված)
Արցախում ևս սգո օր կհայտարարվի, կխոնարհվի պետական դրոշը
Մայրաքաղաքի կենտրոնում օդը աղտոտված է. ինչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել այն և ինչպես պաշտպանվել
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է 4.6, ազոտի երկօքսիդիինը՝ 2.6 անգամ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 33-ամյա կալանավորի դին՝ սավանով կախված վիճակում
Քննարկվում է խոշոր եղջերավորների համատարած համարակալման և հաշվառման համակարգի ներդրման ծրագիրը
Կառավարության որոշմամբ սահմանվել է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը
Գնել Սանոսյանը Սյունիքում հետևել է Մ-12- Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարությանը
Առգրավվել են «Սուրմալու»-ի հարակից տարածքի բոլոր տեսաձայնագրող սարքերը, քննության առարկա են բոլոր վարկածները
Անի Խաչատրյանի անդրադարձը՝ «Սուրմալուի» սեփականատիրոջ և «Հանրապետություն» կուսակցության կապին վերաբերող նամակներին
ՀՀ-ում սուգ կհայտարարվի․ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել
Ժամը 18։30-ի դրությամբ «Սուրմալուի» տարածքում կա 3 անհետ կորած և 16 զոհ
Զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն
«Սուրմալուի» ողբերգությամբ պայմանավորված Գյումրիում կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է
Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների
Հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին
Սուրեն Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զարգացումները
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն
Շիրակում կորոնավիրուսն ակտիվացել է, պատվաստումային գործընթացը՝ նվազել
Առողջապահության նախարարն այցելել է բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին
Նշվել է «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմավորման տարեդարձը
Անհետ կորածների թիվը դարձել է 3 (թարմացված)
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 54 դեպք
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա է այրվում
Ոստիկանները պարզել են Գյումրու հարկայինի շենքը պայթեցնելու ահազանգ հնչեցրած քաղաքացու ինքնությունը
Մի քանի փողով գրողներ պատմում են, թե Սուքիասյանն է պայթեցրել, որ բիզնեսը խլի. Իոաննիսյանը՝ տարածվող լուրերի մասին
Շարունակվում են հանրակրթական ուսհաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստումները
Վթարային ջրանջատում Վեդիում
Անհետ կորածների թիվը դարձել է 4 (թարմացված)
Վրաստանի վարչապետը ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
31-ամյա Խաչատուր Քեշիշյանը որոնվում է որպես անհետ կորած
Լոռիում խոտը հակավորելու շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ․ տրակտորի վարորդը կասկածվում է հանդամասի տիրոջը սպանելու մեջ
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ԼՂ-ում խաղաղապահների գործունեությանը վերաբերող հարցեր
Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է
Անհետ կորած համարվողների թիվը կրճատվել է․ այս պահին նրանք 6-ն են (թարմացված)
© 2022 Հայկական ժամանակ