2016 թվականին ևս նույն վայրում Արթուր Դանիելյանը փորձել է ծեծել Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)

«Մալիբու» այգում ապրիլի 29-ին հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում պատմել է կատարվածի մասին և շեշտել, որ 4 տարի առաջ՝ 2016 թվականին նույն վայրում Արթուր Դանիելյանը կրկին փորձել է ծեծկռտուք սարքել: Այդ ժամանակ Դանիելյանն, ըստ Ալեն Սիմոնյանի, ցանկացել է անդամակցել ՔՊ-ին և հանդիսացել է այն լրատվականի տնօրենի փեսան, որտեղ աշխատել է Սիմոնյանը: Դանիելյանի պահանջը 4 տարի առաջ եղել էինչ-որ նյութի հեռացումը լրատվականից:

«Իսկ այսօրվա միջադեպը ծագել է բարևից»,-պատմեց Ալեն Սիմոնյանը: «Ես և ընկերս քայլում էինք ոտքով և տան մոտ, այգում տեսանք 3 երիտասարդի, որոնց մեջ էր նաև Արթուր Դանիելյանը: Եկանք ընդառաջ, երբ ինքը շատ երկար, բավականին երկար և անհասկանալի ձևով նայեց ինձ, ես ասացի բարև, Արթուր»: Բարևին ի պատասխան, ըստ Ալեն Սիմոնյանի, հետևել է իր մորն ուղղված սեռական բնույթի հայհոյանք:

«Ես մոտեցա, ասացի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին և գլխով հարվածեցի քթին: Ես գիտակցում եմ իմ պետական պաշտոնյա լինելը, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող է փողոցում քայլող, իրեն բարև տվող մարդուն նման բան ասել: Հիմա շատ բաներ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ նրանք երեքով ինձ քաշքշելով, հարվածելով փորձում էին կանգնեցնել: Ես հիմնականում փորձում էի հասկանալ ինչ է կատարվում, և ով է ինձ հարվածում, և փոքրիկ ծեծկռտուք տեղի ունեցավ: Հետո մարդիկ սկսեցին բղավել, նրանք հեռացան այդ վայրից:

ՀՀ-ն իրավական երկիր է, օրենքի առաջ բոլորը հավասար են: Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել այսօրվա միջադեպի հետ կապված, եթե հանրությունը, ոստիկանությունը կգտնի, որ այն քայլերը, որը ես գնահատում եմ ինքնապաշտպանություն, ճիշտ չեն, որովհետև, եթե նույն մարդը նույն քայլն արել է նաև 4 տարի առաջ, ես կարծում եմ, որ այդ խոսակցությունը կարող է նույն ավարտն ունենալ:

Ես հարգանքով եմ մոտենում բոլորին, բոլորի անձնական կարծիք ունենալու իրավունքին: Բայց վիրավորել նարև տվող մարդուն ամենավերջին սեռական հայհոյանքով, ես դրան համաձյան չեմ»,-ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Մալիբու» այգում հարձակման էր ենթարկվել ՀՀ ԱԺ փոխնախագահը: Վեճը սկսվել է Արթուր Դանիելյանից, որը այգում զբոսնող Սիմոնյանին սեռական հայհոյանքներ է տվել, վերջինս հարվածել է նրան, սկսվել է ծեծկռտուք։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարձակման դեպքով  3 անձ բերման է ենթարկվել։ Բերման ենթարկվածներից «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը նույնպես տեղափոխվել էր հիվանդանոց եւ հետազոտություններից հետո դուրս գրվել:

Ալեն Սիմոնյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում: Նրա մոռ առկա է ձախ քունքային հատվածում սալջարդ և փոքր արյան զեղում: Ուղեղի ցնցում հարցականով:

Տպել
4515 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել