Ոսկու առքուվաճառքով զբաղվող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ մեկ այլ ընկերությանը վնաս պատճառելու համար

28/04/2020 schedule17:37

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննությամբ պարզվել են  վստահությունը չարաշահելու եղանակով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ոսկու առքուվաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, միաժամանակ իրականացնելով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության փոխտնօրենի լիազորությունները, նշված ընկերության ոսկեգործական իրերի առևտրի կենտրոնում ունենալով վարձակալած տարածք, ոսկերիչներին ապահովել է ոսկիով: 2011թ. հունիսի 29-ին ՍՊ ընկերության և բանկի միջև կնքվել է վարկային գծի պայմանագիր, ինչպես նաև՝ նույն օրը նույն բանկի, ՍՊ ընկերության և «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության միջև կնքված երաշխավորության պայմանագրով՝ «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությունը հանդիսացել է ՍՊ ընկերության չկատարած պարտավորությունների երաշխավորը: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառաությունը:

ՍՊ ընկերության տնօրենը, վստահությունը չարաշահելու եղանակով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նախնական դիտավորությամբ, 2012 թվականի հոկտեմբերի 26-ին ոսկու ստանդարտացված ձուլակտորների առքուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել 156.929.500 ՀՀ դրամ արժողության 7 ստանդարտացված ձուլակտոր, որոնցից 4-ը կնոջ միջոցով փոխանցել է «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության տնօրինությանը: Այնուհետև՝ նույն օրը՝ ժամը 16:34-ին, առանց կատարելու մյուս 3 ստանդարտացված ձուլակտորների՝ 67.255.500 ՀՀ դրամ գումարի վճարման պարտավորությունը, վերջինս, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Հայաստանի Հանրապետությունից՝ «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 67.255.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

2012թ. նոյեմբերի 28-ին ՍՊ ընկերության տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:

2019թ. հունիսի 11-ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: 2020թ. փետրվարի 27-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1098 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը