Առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի էլեկտրոնային եղանակով. օրենքով սահմանվել են որոշակի առաջնահերթություններ

Առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը նախատեսվում է կազմակերպել հունիսի առաջին տասնօրյակում՝ էլեկտրոնային եղանակով։

Եթե նախորդ տարի նման փորձ կար միայն Երեւան քաղաքում, այս անգամ ընդունելության գործընթացը էլեկտրոնային կլինի ամբողջ հանրապետությունում։

«Հայկական ժամանակ»-ի հարցին պատասխանելով՝ այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ արդեն համապատասխան փոփոխություններ են իրականացվել Հանրակրթության մասին օրենքում, որն ուժի մեջ է մտնել ապրիլի 2-ին։ Սահմանվել են մի շարք առանջնահերթություններ։ Ըստ այդմ՝ սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվելու է տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցողներին, ինչպես նաեւ տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին։

Փոփոխվել է համապատասխան կարգը, որը կարգավորում է ընդունելությունը։ Այն այժմ գտնվում է շրջանառման վերջին փուլում եւ, Արդրեասյանի կարծիքով, կհաստատվի առաջիկա օրերին։

Նախարարի տեղակալը հավելեց նաեւ, որ մարտ ամսից սկսել են իրականացվել փորձարկումներ եւ ճշգրտումներ, որպեսզի որեւէ տեխնիկական խնդիր չառաջանա։

Տպել
9770 դիտում

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք, արձանագրվել է 4 մահ

Այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրի, դուրս են հրավիրվելու դահլիճից 1 կամ 7 օրով․ Արարատ Միրզոյան

COVID-19-ի Հայաստանի օգնության փաթեթը կազմում է երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսը. Արժույթի միջազգային հիմնադրամ

Կորոնավիրուսով վարակված 48 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է. 16-ը՝ միացված են շնչառական ապարատին. նախարար

Ինչպիսին է դիմակի կրման ազդեցությունը կորոնավիրուսի վարակի տարածման վրա. վարչապետը նկար է հրապարակել

Պարետի նոր որոշմամբ այսուհետ պարտադիր է կանգառներում, մեքենաներում դիմակ կրելը

Գյումրիի քաղաքային ավտոկայանի մոտակայքում հրդեհվել է խանութի տանիքը

Հրազդանում ուժեղ քամուց պոկվել է տան մոտ 200 քմ մակերեոսվ տանիքը և ընկել ճանապարհին՝ դարձելով այն երկկողմանի փակ

Այսօր արդեն Արցախում կկատարվեն կադրային առաջին նշանակումները. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Խոշոր վթար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. «Mercedes»-ի վարորդն արգելափակվել է մեքենայում

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան

Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսից բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու. իրավապահ համակարգը տիրապետում է իրավիճակին եւ կոշտ է արձագանքելու. պատգամավոր

Խոշոր ավտովթար Լոռիում. Բախվել են Mersedes-ն ու բեռնատարը. Mersedes-ի վարորդին դուրս են բերել փրկարարները(լուսանկարներ)

Կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ են մահանում. 70-ից բարձր անձինք քիչ են վարակվում, բայց մեծ մասամբ մահացու ելքով

ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում. տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ