260 միլիարդ դրամ ներքին պարտք ներգրավելու կարիք կա․ Ատոմ Ջանջուղազյան

Ներկայացված նախագծի հիմքում դրված սցենարի գնահատականը այն է, որ մենք կունենանք 2% անկում։ Այս մասին այսօր ԱԺ-ում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ 2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել են բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4,9% մեծության կանխատեսում։ Ինչպես եւ ներկայացվեց, սակայն նախատեսվում է անկում՝ 2%:

Նախագծով առաջարկվում է մոտ 150 միլիարդ դրամանոց փաթեթ, որտեղ 25-ական միլիարդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն տնտեսական խնդիրների մեղմման նպատակով։ Ջանջուղազյանի խոսքով՝ մոտ 80 մլրդ դրամ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար եւ 20 միլիարդ դրամ պահուստային միջոց՝ վերաբաշխելու ըստ անհրաժեշտության։ «Այս սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիք կամ պարտք ներգրավելու կարիքը կազմում է մոտ 260 միլիարդ դրամ, որովհետեւ այսպիսի տնտեսական անկման կանխատեսումը ենթադրում է նաեւ համախառն ներքին արդյունքի անվանական մեծության նվազման կանխատեսում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի փոխարեն ակնկալվում է, որ կլինի 6 տրիլիոն 485 միլիարդ դրամ։

Նախարարը կրկնեց՝ ձևավորվող պակասուրդի ու հարկային եկամուտների նվազումից առաջացած խնդրիների լուծման համար կպահանջվի մոտ 260 մլրդ դրամի պարտքային միջոցներ ներգրավել: 

«Այս ճգնաժամը գնահատվում է որպես աննախադեպ եւ ոչ թե այն տրամաբանությամբ, որ նախկինում այսպիսին չի եղել, այլ որովհետեւ դրսեւորումներն են էապես տարբերվում»,- նկատեց նախարարը։

Տպել
606 դիտում

Վանաձորում մեքենան բախվել է շինության պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)