Աջակցության միջոցառումների շրջանակը կընդլայնվի. կիրականացվի սոցիալ-բնապահպանական ծրագիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շուրջ քննարկումները։

Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ նախ ամփոփվել են միջոցառումների կատարման ընթացիկ արդյունքները, տեղեկատվություն է ներկայացվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 11-րդ և 12-րդ միջոցառումների վերաբերյալ, նշվել է, որ ընթացքի մեջ են սոցիալական թիրախային աջակցության միջոցառումների մշակման աշխատանքները։ Ապա ներկայացվել են հաստատված որոշ միջոցառումների լրամշակման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ, որոնք, ըստ հեղինակների, հնարավորություն կտան ընդլայնել տնտեսական և սոցիալական օժանդակության շահառուների շրջանակը։ Վարչապետը հանձնարարել է նախագծային տեսքի բերել դրանք և ներկայացնել Կառավարության հաստատմանը։

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը:

Հաջորդիվ քննարկվել են ՀՀ պարենային անվտանգությանը և գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է եղել աշնանացանի համար ֆերմերային տնտեսություններին ցորենի որակյալ սերմացուի մատակարարման գործընթացի կազմակերպմանը, հնարավոր օժանդակության նպատակներին և գործիքակազմին։ Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ։

Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ պետությունը հետաքրքրված է այնպիսի ծրագրի իրականացմամբ և այնպիսի մեխանիզմների ներդրմամբ, որոնք, բացի շուկայի ինքնաբավությունն ապահովելուց, նաև կփոխեն հացահատիկի մշակման մշակույթը Հայաստանում։ Կառավարության ղեկավարն այս համատեքստում հետաքրքրական է համարել Արցախի հետ փորձի փոխանակումը և հանձնարարել շարունակել ծրագրի մշակման աշխատանքները։

Խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձել սոցիալական աջակցության բաղադրիչով բնապահպանական միջոցառումներ իրականացնելու գաղափարը, այն է՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրներ ունեցող բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց աջակցության տրամադրում։ Արծարծվել են ծրագրի իմպլեմենտացիոն շղթային, մուլտիպլիկատիվ էֆեկտին, մոնիթորինգին վերաբերող և այլ հարցեր։ Գաղափարն ընդհանուր առմամբ արժանացել է հավանության։

Կարևորելով նման ծրագրի իրականացումը, որն ունի և՛ բնապահպանական, և՛ սոցիալական բաղադրիչ՝ վարչապետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ մշտադիտարկման գործիքակազմով պետք է ապահովել ծրագրի հաշվետվողականությունը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել առաջարկը քննարկման արդյունքներով և ներկայացնել հաստատման։

Տպել
1137 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը