Երևանում ծեծել են Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, վերջինիս ծնողներին ու քրոջը. «Ա1+»

25/04/2020 schedule16:43

Երեկ գիշեր ժամը՝ 22։ 30-ից 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ Այս մասին գրում է «Ա1+»-ը:

Աղբյուրի հետ զրույցում Սեդա Սաֆարյանն ասել է, որ բռնություն գործադրողները եղել են մի խումբ (5-6 հոգի) անհավասարակշիռ մարդիկ։ Ըստ տիկին Սաֆարյանի՝ նրանք գիշերը բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում և մարդկանց անդորրը խանգարում։ «Փեսայիս խփել են առանց պատճառաբանության, ու էդպես վրա են տվել։ Ուզում եմ հասկանալ, եթե միայն փեսայիս հետ էր խնդիրը, ինչո՞ւ էին նաև կանանց ծեծում։ Էսքան խուլիգանության դեպք էինք տեսել, սենց բան չէի տեսել։ Ուղղակի ապշած եմ»,- ասել է Սեդա Սաֆարյանը, և հավելել, որ ծեծողները բակից մի փոքր էլ հեռացել են, նոր ծեծել, որ չնկարահանվեն։

Այնուհետև կանայք փորձել են միջամտել, սակայն իրավիճակն ավելի է սրվել։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ նույնիսկ հարևաններն են միջամտել, սակայն նրանց նույնպես խփել են։ Ըստ Սաֆարյանի՝ միջադեպին մասնակից ոստիկանության նախկին աշխատակցի կինը զանգել է ոստիկանություն, սակայն ամուսինը հետ է զանգել և տեղեկացրել, որ ամեն ինչ հանդարտվել է, կարիք չկա ժամանել դեպքի վայր։

«Ոստիկանների ասելով՝ իրենց ապակողմնորոշել են, դրա համար իրենք թեև դեպքի վայր գալու մտադրություն են ունեցել, բայց չեն եկել և հետ են գնացել։ Ասացին՝ մենք կարող էինք բռնել ծեծողներին, եթե ոստիկանության նախկին աշխատողը մեզ չապակողմնորոշեր»,- «Ա1+»-ին պատմել է Սեդա Սաֆարյանը։

Գիշերվա մինչև ժամը 03։00-ը տիկին Սաֆարյանն ու հարազատները Ոստիկանության Շահումյանի բաժնում են եղել։ Ըստ Սաֆարյանի՝ այդ ընթացքում էլ ծեծողներին չէին հայտնաբերել և նույնիսկ ինքնությունը չէին ճշտել։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ հարազատները դեռ բուժզզննում չեն անցել։ «Երեխուս գլուխը ցավում է, ասում է՝ ընկած վիճակում քացով խփել են, ձեռքերով գլուխը պահել է։ Աղջկաս տալի ականջին բռունցքով հարվածել են, քացով ծնոտին են խփել»,- ասել է նա։ Սեդա Սաֆարյանը քիչ անց պատրաստվում է կրկին ներկայանալ ոստիկանություն, պարզել, թե ինչ ընթացքում է գործը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3490 դիտում

Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը

Yandex Hall-ում քննարկվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը

Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ

Հենց այս մարդիկ կարող էին եկեղեցին քանդող Կտրիճին՝ իրենց մեղսավոր ընկերոջը պաշտպանելու գալ. Մանավազյան

Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնասվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ

ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ

ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը

Երբ վարչապետը չէր ընդունում, առաջարկեց դուրս գալ «Լուսավոր Հայաստան»-ից. ասել ենք՝ ինչ ուզում ես արա

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Կապանում մեքենա է այրվել

Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել

Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Թիվ 97 երթուղու ավտոբուսը հայտնվել է ձորում. վարորդը վնասվածքներ է ստացել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան

ՔՊ վարչության նիստը տևել է վեց ժամ. քննարկվել են թեկնածություններ. լուսանկարներ

Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան

Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան

Ես հեռացող նախագահն եմ, չեմ կարող հավերժ լինել Բելառուսի ղեկավարը, և ինձ դա պետք չէ. Լուկաշենկո

«ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ»-ի մեջ․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Մահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը

Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի

Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու. Չախոյան

Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Բավարար չէր Գալստանյանի արկածախնդրությունը, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի

Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները

Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ` կմնա թե կհեռանա նամակը կարդալուց հետո

Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ է հեռացվել. ՆԳՆ

Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի

ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյանը՝ Մանտաս Ադոմենասին

Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը

Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար

Կայացել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է սիրված երգչին

ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակել գործընկերությունը. Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռադմիլա Շեկերինսկային

Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով

Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը

Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ