Երկրպագուների բախումներ, ջախջախիչ հաղթանակ «Գալաթասարայի»  նկատմամբ. հայկական ֆուտբոլն Օսմանյան կայսրությունում

Հայերն Օսմանյան կայսրությունում բավական մեծ նշանակություն են տվել սպորտին: Սուլթան Համիդի օրոք ֆուտբոլով կամ այլ մարզաձեւով զբաղվելն արգելված է եղել, սակայն 19-րդ դարի վերջից հայկական սպորտն սկսել է զարգանալ: Բազմաթիվ մարզաձեւերի թվում հայերը զբաղվել են նաեւ ֆուտբոլով: Եղել են հայկական մի շարք ֆուտբոլային թիմեր, որոնք մասնակցել են տարբեր մրցաշարերի ու հաղթանակներ տարել: Եղել է նույնիսկ հայկական լիգա ստեղծելու գաղափար, որը չի իրագործվել Առաջին համաշխարհային պատերազմի եւ Հայոց ցեղասպանության պատճառով, որին զոհ են գնացել նաեւ բազմաթիվ հայ մարզիկներ:

20-րդ դարի սկզբներին Կոստանդնուպոլսում եւ Զմյուռնիայում ձեւավորվել են հայկական առաջին ֆուտբոլային թիմերը: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ միայն Կոստանդնուպոլսում եղել են 40-ից ավելի ֆուտբոլային ակումբներ: Դրանք շատ կազմակերպված են եղել, գործել են կանոնակարգով: Մեծ կարեւություն են տվել խորհրդանիշներին, եւ գրեթե բոլոր թիմերն իրենց ակումբների տարբերանշանով մարզահագուստ են կրել:

Իզմիրի հայ որսորդաց ակումբի ֆուտբոլային թիմը, «Մարմնամարզ», 1910

Այդ շրջանում տարբեր ոլորտների զարգացմանը զուգընթաց խորանում էին ազգայնական հարցերը, եւ դա, ինչպես նշված է «Ցեղասպանության հանդես» պարբերականում, արտացոլվել է նաեւ սպորտի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թիմերի անունները սերտորեն կապված էին դրանց հիմնադիրների ու անդամների ազգային պատկանելիության հետ: Օրինակ, հայկական թիմերի ու ակումբների անվանումներում կարելի էր հանդիպել հայ թագավորների, հին դիցարանի աստվածների անուններ, ինչպես նաեւ տեղանուններ: Հայկական թիմերից էին «Արաքսը», «Տորքը», «Բալթա-Լիմանը», «Վասպուրականը», «Կիլիկիան», «Շավարշանը»: Հայտնի է նաեւ Իզմիրի հայ որսորդաց ակումբի, «Ատլաս» մարմնամարզական ակումբի, «Միացյալ ակումբի», Պէրպէրեան վարժարանի, Տարսոնի Ս. Պողոս վարժարանի ֆուտբոլային թիմերի, ինչպես նաեւ պատանեկան «Ծիծեռնակ» ֆուտբոլային թիմի մասին:

Մարզվանի ամերիկյան դպրոցի «Շավարշան» ֆուտբոլային թիմը, «Մարմնամարզ», 1911

Թուրքական 2 հայտնի ակումբների՝ «Ֆեներբախչեի» ու «Գալաթասարայի» պատմությունները կապված են հայկական թիմերի հետ: Ըստ թուրքական ֆուտբոլի պատմության հետազոտությամբ զբաղվող Մեհմեթ Յուջեի՝ «Ակոս» թերթին տված հարցազրույցի՝ շատերը կարծում են, թե «Ֆեներբախչեն» իր պատմության առաջին հանդիպումն անցկացրել է անգլիական թիմի հետ, սակայն 1908թ. տեղի ունեցած խաղում մրցակիցը հայկական թիմ է եղել՝ «Քումքափը»: Ինչ վերաբերում է «Գալաթասարային», ապա 1905թ. 0:5 հաշվով ցավալի պարտություն է կրել «Բալթա-Լիմանից»:

«Տորք»

Մինչդեռ հայերը սպորտին կարեւորություն էին տալիս առողջ ապրելակերպի տեսանկյունից, թուրքերի համար դա ազգային ինքնության հարց էր, իրենց հավաքականությունն ամրապնդելու ու մյուս ազգերից՝ այդ թվում ազգային փոքրամասություններից տարբերվելու, առանձնանալու միջոց: Այդ համատեքստում լրջորեն քննադատում էին պարտվող թուրք մարզիկներին ու թիմերին, կործանարար էին համարում թուրքական թիմերում այլազիների առկայությունը: Այդ պատճառով խիստ քննադատության են արժանացել «Ֆեներբախչեն» ու «Գալաթասարայը»: Քանի որ նրանց կազմերում այլազգիներ կային: Դրա համար նրանց մեղադրում էին ազգային նպատակ չունենալու մեջ:

Նիկոմեդիայի «Ատլաս» մարմնամարզական ակումբն ու ֆուտբոլային թիմը, «Մարմնամարզ», 1913

Այսպիսի մոտեցումը սրում էր մրցակցությունը մարզական իրադարձությունների ժամանակ, որոնց ընթացքում երբեմն բախումներ էին լինում ազգայնական հողի վրա: Նման միջադեպ է տեղի ունեցել «Ֆեներբախչեի» ու ՀՄԸՄ-ի ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Մրցավարական որոշումներից ու խաղի ընթացքից դժգոհ երկրպագուները ներխուժել են խաղադաշտ: Միջադեպեր եղել են ոչ միայն հայերի ու թուրքերի մրցակությունների ժամանակ: Հայտնի է, որ Մարզվանի «Անատոլիա» քոլեջի հայկական եւ հունական թիմերի խաղի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միացել են նաեւ հանդիսականները: Ականատեսների խոսքերով՝ ֆուտբոլի դաշտը վերածվել է ճակատամարտի դաշտի:

Հաճնի «Միացյալ ակումբի» ֆուտբոլային թիմը, «Մարմնամարզ», 1911

Երիտթուրքերը հետեւողական էին թուրքական ակումբներին ու թիմերին աջակցելու հարցում: Միաժամանակ հայկական ու հունական թիմերի հաջողությունները չէին հանդուրժում ու վտանգավոր էին համարում: Հետեւաբար հայոց ցեղասպանությանը զոհ են գնացել նաեւ բազմաթիվ մարզիկներ՝ այդ թվում ֆուտբոլիստներ: Հայկական սպորտը, ֆուտբոլը, ինչպես մի շարք այլ ոլորտներ, որոնցում հայերը մեծ ներդրում են ունեցել, լրջորեն տուժել է ցեղասպանությունից:

«Արաքս»

Հայկական պատանեկան «Ծիծեռնակ» ֆուտբոլային թիմը, Կ. Պոլիս, 1910-ականներ

Տարսոնի Ս. Պողոս վարժարանի ֆուտբոլային թիմը, 1914

Հ.գ. Երկրի ֆուտբոլային, ինչպես նաեւ մարզական այլ իրադարձությունները, լուսաբանող առաջատար պարբերականներից է եղել հայկական «Մարմնամարզը»: Սա կայսրության մարզական առաջին պարբերականն է եղել: Այն լույս է տեղել 1911-14թթ.: Խմբագիրը եղել է մարզիկ Շավարշ Քրիսյանը, որին էլ պատկանել է լիգա ստեղծելու չիրականացված գաղափարը:

Տպել
2947 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել