Երևան
12 °C
COVID-19-ը համախմբել է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որպեսզի իրենց կարողության չափով փորձեն օգնել՝ դուրս գալու այս իրավիճակից։
Նրանցից մեկն էլ Վանյա Հակոբյանն է։ Հասկանալով, որ COVID-19-ով վարակվածների դիմադրողականությունը բարձրացնելու գործում կարեւոր է թթվածնային սնուցումը, նա առաջարկում է այդ ամենն իրականացնել սեփական գյուտի՝ թթվածնային կոկտեյլի միջոցով։ Այն պատրաստի գործող սարք է՝ կազմված բնական բաղադրիչներից, թթվածնից։
Հակոբյանը ե´ւ սարքի հեղինակն է, ե´ւ դրա մեջ օգտագործվող հյութի։
Սարքի փականը բացում ես, փրփուրը (թթվածնի կոկտեյլի) լցվում է բաժակի մեջ, այնուհետեւ փակում ես եւ սկսում գդալով ուտել թանձր փրփուրը, որի կայունությունը 25-30 րոպե է։
Ինչպես բացատրեց գյուտի հեղինակը, այդ մեկ բաժակը հավասար է փշատերեւ կամ խառն անտառում 24 ժամ մնալու ընթացքում ստացած թթվածնին. «Ուտում են, եւ արյունը հարստացվում է թթվածնով, իսկ թթվածինը գիտեք՝ ինչքան օգտակար է մարդու օրգանիզմի համար՝ ե´ւ հղիներին է պետք, ե´ւ ծխողներին, ե´ւ մարզիկներին»։
Աշխարհում թեեւ կիրառվում է թթվածնային կոկտեյլի գաղափարը, սակայն Հակոբյանի խոսքով՝ իր գյուտը տարբերվում է: Եթե ուրիշները փնջում օգտագործում են ձվի սպիտակուց, շաքարավազ կամ դրա փոխարինիչ, ինքն այլ հնար է գտել․ որպես փրփրագոյացնող հավելանյութ առկա է մատուտակի արմատի օշարակ։ Այսինքն՝ միայն բնական բաղադրիչներ։
Բացի դա այս սարքի օգտակար գործողության գործակիցը շատ բարձր է։ Իր խոսքով՝ թթվածնի կորուստ տեղի չի ունենում։ Այն նաեւ հարմարավետ է, կարող է օգտագործվել հանրային սննդի ձեռնարկություններում, բուժական եւ առողջապահական հիմնարկներում, մարզական կենտրոններում, նաեւ տան պայմաններում։
Ըստ հեղինակի՝ խորհուրդ է տրվում օգտագործել մտավոր աշխատանքում ներգրավված անհատներին, բարձրլեռնային, անապատային տարածքներում բնակվողներին, թթվածնային քաղցի պայմաններում ապրողներին եւ աշխատողներին:
Սարքն այս տեսքի բերելու համար՝ տասնյակ տարիներ են պահանջվել։
«Սա հոյակապ, փորձված բան է, ես դա 35 տարի կատարելագործել եմ»,- նշեց Վանյա Հակոբյանը՝ հավելելով, որ գյուտը գրանցված է, առկա են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից արտոնագիրը տրամադրվել է 2013 թվականին։ Այն նաեւ ստացել է Եվրասիական տնտեսական միություն համապատասխանության հայտարարագիր։
Առկա է նաեւ Ստանդարտների ազգային ինստիտուտի փորձարկման լաբորատորիայի հետազոտություն։ Սա արդեն տրվել է 2019 թվականին։
Նրա խոսքով՝ հետազոտությունում ոչ մի բացասական բան չի եղել. «Այնպես եմ արել, որ մաքրամաքուր է»։
Վանյա Հակոբյանն իր մասին պատմելիս նշեց, որ այժմ թեեւ թոշակառու է, ԽՍՀՄ-ում 70-ական թվականների լավագույն նորարարն էր․ մի շարք պատվոգրեր ունի։ Ժամանակին արտասահմանից շատ հյուրեր են եկել ու գյուտը տեսնելով՝ շշմել։
Մեզ հետ զրույցում Հակոբյանը նշեց, որ առաջարկով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ավելի վաղ սարքի մասին հայտնել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությանը։
ԱՆ-ից մեզ հայտնեցին, որ Վանյա Հակոբյանն իրենց դիմել եւ թթվածնային կոկտեյլը ներկայացրել է դեռեւս հունվարի 16-ին եւ պատասխան ստացել հունվարի 23-ին։ ԱՆ-ի պատասխանում նշված է եղել, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը եւ պարզվել, որ թթվածնային կոկտեյլի պատրաստման սարք՝ որպես բժշկական արտադրատեսակ, հայտնի չէ։ Արտադրողը կարող է այն անվանել բժշկական արտադրատեսակ՝ կլինիկական հետազոտություններ լինելու դեպքում, որոնք ցույց կտան արտադրանքի արդյունավետությունը, անվտանգությունը եւ որակը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT