Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան. բազմաթիվ հայեր սպասում են հայրենիք վերադառնալու իրենց հերթին ու հնարավորությանը

Համաճարակի այս օրերին, աշխարհն ավելի քան երբևէ ապրում է նույն կանոններով՝ մի կողմից խելահեղ վազքի մեջ գտնվող նվիրյալ բուժաշխատողներ և ապրելու համար պայքարող միլիոնավոր հիվանդներ, մյուս կողմից տանը մնացած մարդիկ և արտակարգ պայմաններում աշխատող պետություններ։ Աշխարհը սնվում է նույն լուրերով, զգում է նույն կարոտներն ու ապրում նույն կորուստները, իսկ ամենակարևորը՝ աշխարհը և մարդը փորձում են դիմակայել համաճարակի արհավիրքին և մարզվել նոր մարտահրավերներով լի կյանքում՝ վերագնահատելով արևը, օդը, բնությունը, դպրոցը, սիրելիներին, անգամ փողոցի կատուներին։ Այս օրերին, երբ օդային ճանապարհին հայտնվում է հերթական ինքնաթիռը, անհնար է չնկատել նրա թողած հետագիծը՝ աշխարհի 4 կողմերում գաղթականները տուն են վերադառնում։

Covid-19-ը ցնցեց նաև Թուրքիան, ըստ երկրի Առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջայի հրապարակած վերջին տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90.980-ի, իսկ մահացածներինը՝ 2․140-ի։ Վարակվածների թվով առաջատարը Ստամբուլն է, ինչն այստեղ ապրող արտագնա աշխատանքով զբաղվող հայաստանցիների շրջանում խուճապի տեղիք է տվել։ Վերջիններս համաճարակի հետևանքով հայտնվեցին դժվար վիճակում․ շատերը մնացին անաշխատանք, մյուսները ուղարկվեցին չվճարվող հարկադիր արձակուրդի, մինչդեռ գրեթե բոլորն էլ վարձով են ապրում, և վարձավճարը նույնպես խնդիր է։ Նրանց մի մասը չունի կացության իրավունք, առավելևս՝ աշխատանքի իրավունք։ Շատերի անձնագրերի վավերականության ժամկետը վաղուց լրացել է, քանի որ երկար տարիներ  չեն վերադարձել հայրենիք։

Թուրքիայում ծնված մի քանի  երեխաներ՝ ծնողների անձնագրերի անվավեր լինելու, ինչպես նաև ծնողների ամուսնությունը օրենքով սահմանված կարգով գրանցված չլինելու պատճառով, չունեն Թուրքիայի Հանրապետության ծննդյան վկայականներ, ինչը հայրենիք վերադառնալու ճանապարհին մեծ խոչընդոտներ է առաջացրել։

Սրանք խնդիրների երևացող մասն են, մինչդեռ կան նաև հանրությանն անհայտ կողմեր։ Եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին  նրանք արտագաղթել են ընտանիքներով, ապա հայաստանցիների շրջանում առաջացած խուճապն առավել հասկանալի է դառնում, որովհետև օրակարգում է ոչ միայն քաղաքացու հայրենիք վերադարձի կազմակերպումը, այլև ընտանիքների վերադարձը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն անցած շաբաթ նշեց, որ ապրիլի 8-ին  Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական շրջանակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ:

Թուրքիայից Հայաստան վերադարձած քաղաքացիների մասին տեղեկություն հրապարակեց  նաև ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Հարությունյանը․ «Բարի երեկո բոլորին։ Մենք գտնվում ենք մեկուսացման մեջ Լոռու մարզի հյուրանոցներից մեկում։ Իմ և մեր բոլորի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԳՆ-ին, Գագիկ Մուշեղյանին, մեր  ՀՀ անվտանգ տեղափոխումը կազմակերպելու համար, հյուրանոցի բժիշկներին և ոստիկաններին ջերմ և հոգատար վերաբերմունքի համար։ Մենք վստահում ենք մեր այսօրվա իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ»։

Պատրիարքարանի մամլո դիվանի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ խնդրո առարկային էր անդրադարձել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն ապրիլի 8-ին հեռախոսազրույց էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարք արք․Սահակ Մաշալյանի հետ։  Զրուցի ժամանակ Էրդողանը տեղեկացրել է, որ  դյուրացվել է Թուրքիայից ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձի գործընթացը։

Ավելի ուշ պատրիարքարանից տեղեկացանք, որ  հայաստանցիների մի մասը Հայաստան վերադառնալու համար գրանցվել, սակայն մեկնելու օրը չի ներկայացել։ Հետաքրքիր է՝ ի՞նչն է նրանց ստիպել հետ կանգնել այդ որոշումից, և եթե ի սկզբանե օգնություն են խնդրել։

Մինչ այդ հարցի պատասխանը, արժե նշել, որ Թուրքիայի Հայոց պատրիարքարանը  շարունակում է մեկամսյա սննդի ծանրոցներ բաժանել համայնքի կարիքավոր ներկայացուցիչներին, ինչպես նաև հայաստանցիներին։ Ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում հայտնված հայաստանցիներին նաև հատկացվել է դրամական օգնություն։

 «Ինչո՞ւ ընտանիքդ չցանկացավ Հայաստան վերադառնալ, չէ՞ որ վիճակն իսկապես լուրջ է»,- այս հարցը տվեցինք Հայաստանից զանգահարած  Էմմային: Էմմայի ընտանիքն այստեղ է ապրում, և վերջինս մեզ հետ կապ էր հաստատել՝ երկրում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ Նա այժմ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանող է։ Աղջիկը շատ է անհանգստանում Թուրքիայում գտնվող ընտանիքի՝ ծնողների ու 11-ամյա եղբոր համար։ էմման ասաց, որ անհանգիստ է, որովհետև նրանք չունեն կացության և աշխատանքի իրավունք, ու ներկայիս վիճակով պայմանավորված, մեկ ամիս է ինչ մնացել են անգործ։ «Այո՛, տեղյակ եմ, որ տասնյակ հայաստանցիներ են վերադարձել։ Շատ կցանկանայի նրանց մեջ տեսնել ծնողներիս ու եղբորս, սակայն կան հիմնավոր պատճառներ ( սոցիալական, անձնագրային), որ նրանք դեռևս այդպիսի որոշում չեն կայացնում»,- ավելացրեց Էմման։

Եվ իսկապես համաճարակի օդի մեջ այս օրերին ծանրանում են կարևոր հարցեր՝ Թուրքիայից ՀՀ քաղաքացիների վերադարձը ի՞նչ ընթացք է ստանում և ի՞նչ արգելքներ կան այդ ճանապարհին։ Այս գործի կազմակերպչական մասի պատասխանատվությունն իր վրա է վերցրել գործարար Գագիկ Մուշեղյանը, ով կամավոր կերպով հավաքագրում է ՀՀ վերադառնալ ցանկացող հայաստանցիներին և կազմակերպում վերջիններիս վերադարձի գործընթացը՝ ՀՀ ԱԳՆ-ի, ինչպես նաև թուրքական և վրացական համապատասխան մարմինների անմիջական աջակցությամբ։ Անշուշտ, այս գործում պատրիարքարանը նույնպես իր աջակցությունն է ցուցաբերում։ Գագիկ Մուշեղյանը մեզ տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ վերադառնալու համար գրանցված է շուրջ 150 քաղաքացի։ Փաստաթղթային խնդիրները լուծելուց անմիջապես հետո՝ 10-12 օրվա ժամանակահատվածում կկազմակերպվի նրանց ՀՀ վերադարձը։ Մուշեղյանն անդրադարձավ ՀՀ քաղաքացիների փաստաթղթային խնդիրներին՝ մասնավորապես առանձնացնելով Թուրքիայում ծնված, բայց ծննդյան վկայական չունեցող այն երեխաների ՀՀ վերադարձի խնդիրը, որոնց ծնողների անձնագրերի վավերականության ժամկետն անցել է։

«Ինձ մոտ գրանցված քաղաքացիներին այս շաբաթ ժողովի եմ հրավիրել, որպեսզի հստակեցնենք, թե հատկապես նմանօրինակ խնդիր ունեցողները քանի՞սն են և դրանից ելնելով՝ փորձենք խնդիրը ընդհանուր ներկայացնել։ Ես կապ եմ հաստատել ՀՀ ԱԳՆ-ի աշխատակից Արսեն Ավագյանի հետ, ով այդ հարցում փորձելու է լուծման ճանապարհներ գտնել»,- ավելացրեց Գագիկ Մուշեղյանը։

Ստամբուլում ապրող ՀՀ քաղաքացի Հերմինե Ջահանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր ընտանիքը համաճարակի այս օրերին որոշում է կայացրել Հայաստան վերադառնալ, ինչի համար նախապես գրանցվել է ՀՀ քաղաքացիների Թուրքիայից Հայաստան վերադարձը կազմակերպող գործարար Գագիկ Մուշեղյանի մոտ և փոխանցել ձեռքի տակ ունեցած փաստաթղթերը։ Ավելի ուշ նրանց տեղեկացրել են, որ երեխանների վերադարձի թղթերի հետ կապված դժվարություններ կան։ Հերմինեն 2008 թվականից Թուրքիա է եկել և այստեղ եկեղեցով  ամուսնացել, սակայն նրանց ամուսնությունը սահմանված կարգով պետական գրանցում չի ստացել, ավելին՝ կացության իրավունք եւս նա չի ստացել։ Վերջինիս երեք զավակները ծնվել են Թուրքիայի Հանրապետությունում, և այդ մասին միայն հիվանդանոցի տրամադրած փաստաթղթերն են փաստում։

ՀՀ վերադարձի արգելքն իր երեխաների ծննդյան վկայականներն են, որոնց ձեռքբերման համար դիմել է Թուրքիայում համապատասխան մարմինների և մերժվել։ 2008 թվականից մինչ օրս նա ՀՀ  չի վերադարձել, ինչի պատճառով անձնագրի վավերականության ժամկետը լրացել է։ Նրան հայտնել են, որ պետք է մեկնի Հայաստան և անձնագրի հարցերը կարգավորի, որից հետո միայն գա ու դիմի երեխաների ծննդյան վկայականների համար։ Այս խառնաշփոթը կորոնավիրուսի բերած խնդիրների հետ մեկտեղելիս, պատկերը անհանգստացնող է։ Ի դեպ Հերմինեի 3-րդ զավակը 7 ամսական է, անշուշտ դյուրին չէ երեխաներին թողնել ու մեկնել ՀՀ՝ փաստաթղթային խնդիրները լուծելու, այն էլ, երբ համաճարակի պատճառով  սահմանները փակ են։ Մյուս կողմից էլ, այս մարդիկ վարձով են բնակվում, և այլևս աշխատանք չունեն, միակ ելքը վերադարձն է։

Ամուսինները կապ են հաստատել ՀՀ-ում գործող «ԹիԷմ Լիգըլ» փաստաբանական գրասենյակի փաստաբանների հետ՝ տեղեկանալու համար, թե ՀՀ-ում երեխաների ծննդյան վկայականների հարցը արդյո՞ք կարող է լուծվել։ Նրան հայտնել են, որ այս խնդիրը ՀՀ օրենսդրությամբ ենթակա չէ լուծման՝ բացատրելով, որ երեխաները ծնվել են Թուրքիայի Հանրապետությունում, ուստի ծննդյան վկայականները պետք է տրամադրի Թուրքիան։ Ավելին՝ մայրը վերադարձի վկայականով կարող է վերադառնալ ՀՀ, և միայն արտակարգ դրության ավարտից հետո նորից մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն՝ երեխաների ծննդյան վկայականները ստանալու համար։

ՀՀ ԱԳՆ-ն այս խնդրի լուծման համար նրանց տրամադրել է Վրաստանում գործող Բաթումի Հայաստանի հյուպատոսության հեռախոսահամարը։ Հայաստանից փաստաբան Մարգարիտա Պողոսյանը կապ է հաստատել հյուպատոսարանի աշխատակցի հետ, բացատրել խնդիրը։ Հյուպատոսարանի աշխատակիցն ասել է, որ համաճարակի այս օրերին՝ փակ սահմանների դեպքում, անհնար է այս խնդիրը լուծել, սակայն խոստացել է շաբաթվա սկզբին զբաղվել դրանով։

Խնդրին նաև տեղյակ է Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Կարո Փայլանը։ Մեզ մնում է հետևել իրադարձությունների զարգացմանը՝ ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը հայ-թուրքական փակ սահմանի համատեքստում՝ առանց դիվանագիտական հարաբերությունների։

Լիլիթ Պողոսյան

Թուրքիա

Տպել
5411 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին