Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 21-ին անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանս

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ է կատարել Արցախում անցկացված համապետական ընտրություններին։

Կողմերն ընդգծել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը։

Կարծիքներ են փոխանակվել ստեղծված պայմաններում աշխատանքների շարունակականության ապահովման քայլերի ուղղությամբ: Այս համատեքստում պայմանավորվածություն ձեռք է բերվել ապրիլի 21-ին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Տպել
1364 դիտում

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի սահմանը հատելու փորձ են արել. ՊՆ

Ոստիկանությունը հուլիսի 11-ին հայտնաբերել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման 3516 դեպք

Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը

Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում կրկնակի շրջայցի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Արցախում տարբեր զինատեսակների հմտություններն են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները. հետեւել է նախագահը

UNESCO-ն բազմիցս իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի Սբ. Սոֆիայի կարգավիճակի հարցով

Այսօր ու վաղը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ, ուժեղ քամի

Հիբրիդային պատերազմ սեփական ժողովրդի դեմ

Նոր մանրամասներ Երևանում ռումբի տեղադրման կեղծ ահազանգից․ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը

ՃՈ-ն պարզում է Երևանում դիվանագիտական համարանիշներով վթարի մասնակից Mercedes-ի վարորդի ինքնությունը

Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից

Կազմակերպվում է Երևանի Ֆիրդուս թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման այլընտրանքային առաջարկների մրցույթ

«Վստրեչի ապեր»-ը հայտնաբերվել է եւ տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ

Լոզանում բացվել է բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի նոր շտաբ. ներկա է եղել ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը

Երևան-Մեծամոր ճանապարհին փրկարարները անձրևաջրերի արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 3 տուժածներից երկուսի վիճակը ծանր է գնահատվում

Կայքի տնօրենը հրապարակման մասին փաստեր չունի, ակնկալել է հետաքրքրություն շարժել. ծառայողական քննության հետքերով

ԱԻՆ փրկարարները որոնում են 2 շաբաթ առաջ կորած քաղաքացուն՝ Քաղցրաշեն գյուղի դաշտերում

Արցախում կորոնավիրուս է հաստատվել 1 մարդու մոտ՝ նախկին օջախներից մեկի շրջանակից

Հաստատվել է կորոնավիրուսի 577 նոր դեպք. գրանցվել է 8 մահ, երկուսը՝ այլ հիվանդությունից