Երևան
12 °C
ՀՀ քաղավիացիայի կոմիտեից խոստանում են միայն առաջիկայում մանրամասնել, թե ինչու են հայկական երկու ավիաընկերությունները զրկվել դեպի Եվրոպա չվերթ կատարելու իրավունքից:
Խնդրի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանելու համար կոմիտեից նախ գրավոր հարցում պահանջեցին, ապա օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը լրանալուց հետո հրաժարվեցին դրանց պատասխանել: Քաղավիացիայից ցանկանում էինք ճշտել, օրինակ, թե երկու ավիաընկերությունները լիցենզիայից զրկվել են որոշակի ժամկետո՞վ, թե՞ անժամկետ, եւ ինչ հնարավորություն կա լիցենզիան վերականգնելու։
Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 3-7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության եւ Եվրոպական Միության մասնագետները ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրել էին երկու ավիաընկերությունների գնահատման այց: Արդյունքում հայկական երկու ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթ կատարելու իրավունքից:
Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա խնդիրներին, հայտարարել էր, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության զենքերի վաճառքի մեջ։ Ըստ վարչապետի՝ այդ ամենը ավիացիայի պաշտոնյաների կողմից ենթադրյալ կոռուպցիոն պատճառներով թաքցվել է կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանից:
«Հայկական ժամանակը» ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից փորձել էր նաեւ պարզել, թե հայաստանյան գրանցումով ինքնաթիռների ապօրինի գործունեությունը ո՞ր ժամանակահատվածին է առնչվում։ Ովքե՞ր են այն պաշտոնյաները, որոնք դա թաքցրել են եւ արդյո՞ք այն անձինք են, որ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե այս խնդրի մասով ի՞նչ քրեկան գործ է հարցուցված եւ կոնկրետ, որ ավիաընկերություններին է դա վերաբերում:
Վարչապետը նաեւ տեղեկացրել էր, որ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը կանոններից մի փոքր շեղվել է, ուստի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշումը բողոքարկել է։ Ավելի ուշ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն եւս ֆեյսբուքյան էջի միջոցով հաղորդագրություն էր տարածել, որ Եվրոպական Հանձնաժողովը նախատեսում էր 2020 թվականի մայիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնել արձանագրած դիտարկումները, սակայն ժամանակից մեկ ամիս առաջ է ընկել:
Կոմիտեն հաղորդագրության մեջ նշել էր, որ իրենք գնահատման արդյունքում ներկայացված արձանագրութուներից հետո պետք է պարզաբանումներով հանդես գային, սակայն դա եւս չի եղել:
Կոմիտեին ուղղված հարցմամբ նաեւ հետաքրքրվել էինք, թե ե՞րբ են բողոքարկել Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության որոշումը, հատկապես ո՞ր մարմնին եւ ստացե՞լ են արդեն որեւէ արձագանք։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից մեզ փոխանցված մերժման պատասխանում նշված է, որ կոմիտեն նախատեսում է օնլայն հարցուպատասխան ունենալ հաջորդ շաբաթվա մեջ: Կոնկրետ օր եւ ժամ դեռ հայտնի չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT