Էլ սուտ թաղում Նորատուսում, էլ աղջիկների հետ Դիլիջան՝ մամային բերելու. մարզպետը պոստից հետաքրքիր դրվագներ է հրապարակում

Գեղարքունիքի մարզը շարունակում է լինել Հայաստանի միակ մարզը, որտեղ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք չկա: Եթե սկզբնական շրջանում մարզպետը սա ընդամենը պատահականություն էր համարում, ապա հիմա վստահ է, որ եթե չշարունակեն նույն խստությամբ մարզում վերահսկել ելումուտը՝ այդ ուրախալի «կարգավիճակը» չեն կարողանա պահպանել: Օրվա մեջ առնվազն 2 անգամ նա միանում է ոստիկանության, համայնքապետարանի, շտապօգնության աշխատակիցներին եւ պահակակետերում հսկողություն իրականացնում: 

Մեզ հետ զրույցում Գնել Սանոսյանը կիսվել է առկա տեղեկատվությամբ եւ հետաքրքիր դրվագներ պատմել քաղաքացիների հետ զրույցներից, ամեն կերպ մարզ մուտք գործել կամ մարզում տեղաշարժվել ցանկացող անձանց բերած հիմնավորումներից:

- Պարոն Սանոսյան, դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ընդամենը պատահականություն է, որ Գեղարքունիքից չի սկսվել կորոնավիրուսի տարածումը, որովհետեւ եթե հայտնի նշանադրությունը կամ արտադրամասը ձեր մարզում լինեին՝ միգուցե հենց այդտեղ հայտնաբերվեր առաջին դեպքը: Իսկ ինչպե՞ս է հաջողվում կանխել վիրուսի մուտքը մարզ:

- Այո, բազմիցս նշել եմ, որ ի սկզբանե երջանիկ պատահականություն է եղել, որ վիրուսը մեզ մոտ չի հայտնաբերվել: Բայց երբ որ սկսվեց համավարակի տարածումը եւ մեզ մոտ դեպքեր չունեինք, սկսեցինք բավականին խիստ նայել պարետատան ցուցումներին, ստուգել մարզ ելումուտ անող մեր հայրենակիցների փաստաթղթերը, հասկանալ՝ արդյոք նրանք մեկնում են այն նպատակով կամ այն խնդիրներով, ինչ նշել են տեղաշարժման թերթիկո՞ւմ, թե ստում են: Այդ խստացումները, իհարկե, որոշակի արդյունք տվեցին՝ մանավանդ որ մենք ավելի վաղ էինք սկսել հսկողությունը, քան հայտարարվեց ամբողջ երկրում: Հիմա ոստիկանությունը մարզերի մուտքերի եւ ելքերի մոտ անցակետեր է սահմանել եւ այդ ռեժիմով աշխատում ենք: Մի ուրիշ խնդիր ունենք հիմա, որ քանի որ մարզում կորոնավիրուսի դեպք չկա, բնակիչները հանգիստ են զգում իրենց եւ երբեմն փորձում են շատ ավելի ազատ տեղաշարժվելու փորձ անել, ինչը բերում է նրան, որ ե՛ւ մեզանից, ե՛ւ ոստիկանությունից լրացուցիչ ջանքեր են  պահանջվում՝ մարդկանց տեղաշարժին հետեւելու համար:

- Քանի՞սն են պահակակետերը Գեղարքունիքի մարզում:

- Պահակակետերը մեր մարզում 7-ն են: Ոստիկանության հետ համատեղ նաեւ ծառայություն են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության, ռազմական ոստիկանության, մարզպետարանների եւ համայնքապետարանների աշխատողները, եւ իհարկե շտապօգնության աշխատակիցներն ու ջերմաչափողները:

- Եթե ես ծնունդով Գեղարքունիքի մարզից եմ, բնակվում եմ Երեւանում, կարո՞ղ եմ այցելել մարզում գտնվող ծնողներիս:

- Մենք առաջնորդվում ենք պարետատան ցուցումներով, եթե այդ ցուցումներից որեւէ մեկին համընկնում է ձեր այցը, կարող եք, իսկ եթե հստակ պատճառներ չկան կամ ցուցումներից դուրս է՝  մենք մեր հայրենակիցներից ներողություն ենք խնդրում, բայց հետ ենք ուղարկում: Բազմաթիվ են դեպքերը, որ տարբեր անհարկի պատճառներով, նույնիսկ կեղծ ինչ-որ առիթ հորինելով՝ փորձում են մուտք գործել մարզ: Կախված հոսքի քանակից՝ օրվա մեջ  200-300 մեքենա հետ է ուղարկվում:

- Իսկ երբ որ տեղաշարժման թերթիկում ամեն ինչ նորմալ է, այնտեղ նշված այցի բնույթը մտնում է պարետատան կողմից սահմանված թույլատրելի այցերի շրջանակում, ինչպե՞ս եք վստահ լինում, որ այց կատարողն առողջ է եւ թույլատրում մարզ մուտքը:

- Դե իհարկե այնքանով, ինչքանով այդ պահին հնարավորությունները թույլ են տալիս. ջերմաչափում է իրականացվում, եւ այն մարդիկ, ովքեր գալիս են մարզ հարազատների, բարեկամների մոտ մեկուսանալու, ինքնամեկուսանալու՝ նրանց տվյալները մեր անցակետերում լրացնում ենք, զանգում ենք համայնքի ղեկավարին եւ բուժամբուլատորիայի բժշկին, տեղյակ պահում, որ իրենց համայնք համապատասխան քաղաքացիներ են եկել, այսինչ հասցեով, փորձեն ուշադիր լինել:

- Իսկ այդ պահակակետերում հսկողությունը 24 ժա՞մ է, այսինքն տարբերակ չկա՞ ճողոպրելու:

- Այո, 24 ժամ է, ճողոպրելու տարբերակ չկա, եւ ես խնդրում եմ, որ մեր հասարակությունն էլ ըմբռնումով մոտենա ստեղծված իրավիճակին, ներողամիտ լինի, որ երբեմն իրեն ստիպված ենք լինում հետ ուղարկել:

- Ըմբռնումով չե՞ն մոտենում, լինո՞ւմ են վեճեր:

- Դե, լինում են դժգոհություններ, բայց համոզված եմ, որ վերջում, երբ բոլորը առողջ լինեն, կհիշեն մեզ, մեծ շնորհակալություն կհայտնեն, որ թեկուզ հիմա իրենց նեղացրել ենք, բայց իրավիճակը դա էր թելադրում:

- Համացանցում տեսանյութ կար, որ դուք եւս ոստիկանների ու մյուս ծառայողների հետ հսկողություն եք իրականացնում: Հաճա՞խ է պատահում:

- Այո, այս պահին էլ ես մի պահակակետից մյուս պահակակետ ճանապարհին եմ: Օրվա մեջ գոնե երկու անգամ այցելում եմ ծառայություն իրականացնողներին:

- Ի՞նչ հետաքրքիր դրվագներ են եղել կամ ի՞նչ կեղծ առիթներ են բացահայտվել:

- Ինձ համար երեւի ամենահետաքրքիր ստերը երկուսն են. մեկը, որ Նորատուսում 27 տարեկան անձի հուղարկավորության էին գնում, բայց պարզվեց, որ Նորատուսում այդպիսի մարդ չէր մահացել, այդպիսի թաղում չկար եւ մենք հետ ուղարկեցինք այդ մարդկանց: Երկրորդ հետաքրքիր պատմությունը, որին ականատես եմ եղել, երկու մեքենայով ընկերներ էին փորձում մարզ մուտք գործել՝ մի քիչ գինովցած, աղջիկների հետ, եւ ասում էին, որ իբր գնում են Դիլիջան՝ մամային Երեւան բերելու:

- Պարոն Սանոսյան, մարզում մեկուսացվածներ կային, եթե չեմ սխալվում: Քանի՞սն են նրանք:

- Մեկուսացվածների թիվը այսօրվա դրությամբ 254 է, գնալով պակասում է այդ թիվը: Սկզբնական փուլում, երբ որ արտակարգ դրություն մտցվեց, բավական մեծ թվով մեր հայրենակիցներ վերադարձել էին տարբեր երկրներից եւ մեկուսացվել: Մի պահ նրանց թիվը մինչեւ 350-ի հասավ, հիմա գնալով պակասում են, քանի որ 14 օրը երբ լրանում է՝ ինքնամեկուսացման պայմաններից դուրս են գալիս:

- Որտե՞ղ են նրանք մեկուսացված:

- Ամեն մեկն իր բնակավայրում, իր կամ հարազատի տանը: Մենք բոլորի վերաբերյալ տեղեկատվությունն ունենք, համայնքների ղեկավարները եւ բուժաշխատողները որոշակի հսկողություն են սահմանում՝ զանգելով եւ այցելելով, ջերմաչափելով, որպեսզի հասկանանք՝ նրանց մոտ առողջական խնդիր կա՞, թե ոչ:

- Թեստ անելու կարիք քանի՞ անձ է ունեցել: Եթե այդպիսի անհրաժեշտություն է լինում՝ մարզում կա՞ հնարավորություն, թե՞ Երեւան են ուղարկվում:

- Արդեն 8 դեպք է գրանցվել, որ թեստ անելու կարիք զգացվել է: Սկզբնական օրերին իրենց էինք ուղարկում Երեւան, հիմա արդեն նմուշը վերցնում ենք, ուղարկում ենք Երեւան: Հուրախություն մեզ՝ այս պահին բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել:

- Գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են ամբողջ Հայաստանում: Գեղարքունիքում այս առումով խնդիր չի՞ առաջանում:

- Սեզոնը նոր է սկսվել, վերջին 2 օրերին էլ եղանակը բարենպաստ չէր, նույնիսկ բացասական ջերմաստիճան ունեինք, այնպես որ դեռ մեծ խնդիրներ չկան: Գարնան գյուղատնտեսական աշխատանքները բավական մեծ թափով ընթանում են, որոշակի դժվարություններ ունենք պարարտանյութի քանակի հետ կապված: Պարարտանյութի կարիք կա, հույս ունենք տարբեր ընկերություններ կօգնեն, մոտ օրերս կլրացնեն պահանջարկը:

- Գիշերը որոշ վայրերում ցրտահարության վտանգ կար: Ձեր մարզում ցրտահարություն չկա՞:

- Դեռ վաղ է ասելը: Մենք ունեինք գրանցված ջերմաստիճաններ, դիտարկում ենք անում, առաջիկա երկու օրը հստակ կհասկանանք: Մեզ մոտ ծառերը նոր են սկսում ծաղկել, դրա համար հնարավոր է ցրտահարության դեպքեր չունենանք, դեռ ուսումնասիրում ենք:

- Ի՞նչ դժվարություններ ունեն տնտեսվարողները, բիզնեսմենները: Հիմա հավանաբար միայն մթերային խանութներն են աշխատում:

- Այո, այդտեղ ունենք բավական խնդիրներ՝ հաշվի առնելով, որ մի շարք ոլորտներ չեն աշխատում: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ ինչքան այս ռեժիմը հիմա մենք լավ պահպանենք, այնքան շուտ կվերադառնանք բնականոն կյանք: Այնպես որ, այո՛, դժվարություններ կան՝ հաշվի առնելով նաեւ, որ հիմա արտագնա աշխատանքի մեկնելու շրջանն է եւ բավական մեծ թիվ են կազմում այն մարդիկ, որոնք պետք է գնային, բայց այս իրավիճակի պատճառով մնացել են մարզում՝ աշխատանքային ամբողջ դժվարություններով՝ եւ սոցիալական ու տնտեսական հետեւանքներով հանդերձ: Մեր հույսը երկու բանի վրա է. այս իրավիճակը շուտ կայունանա եւ մարզում լայնածավալ շինարարական աշխատանքներ սկսենք, որպեսզի մեր այն հայրենակիցները, ովքեր պետք է աշխատեին դրսում, կարողանան մնալ եւ մարզում աշխատել:

- Պարոն Սանոսյան, ապրիլի 14-ին՝ այսինքն մի քանի օրից ավարտվում է արտակարգ դրության սահմանված ժամկետը: Ըստ ձեզ, անհրաժե՞շտ է այդ ժամկետը երկարաձգե՞լ, թե այս մեկ ամիսը բավական էր եւ պետք է դուրս գալ այս իրավիճակից:

- Կարծում եմ՝ անհրաժեշտ է երկարաձգել արտակարգ դրությունը, բայց որոշ ոլորտների աշխատանքը վերանայել եւ թույլատրել:

- Օրինակ ո՞ր ոլորտներին դուք թույլ կտայիք աշխատել:

- Հատկապես շինարարության հետ առնչվող:

- Ինչո՞ւ:

- Որպեսզի մարդիկ աշխատեն, գումար վաստակեն, շարժ լինի:

Տպել
22733 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը