ՓՄՁ 2 տնտեսվարող արդեն աջակցության պայմանագիր է կնքել․ ծրագրին դիմել է շուրջ 200 մարդ

Կորոնավիրուսի հետեւանքով առաջացած խնդիրները չեզոքացնելու համար արդեն շուրջ 200 փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի տնտեսվարողներ են դիմել, որպեսզի կառավարության միջոցառումներով նախատեսված օժանդակություն ստանան։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Զարգացման եւ ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։

Նրա խոսքով՝ արդեն 2 տնտեսվարողի հետ պայմանագիր են կնքել. մեկը մշակող արդյունաբերության ոլորտում է գործունեություն ծավալում, մյուսը՝ հանրային սննդի։

Նշենք, որ միջոցառմամբ օժանդակություն է տրամադրվում ՓՄՁ շրջանակի՝ տուժած ոլորտներին՝ մշակող արդյունաբերություն, հյուրատնային-հյուրանոցային բիզնես, հանրային սննդի ծառայություններ, փոխադրումներ եւ պահեստային բիզնես, զբոսաշրջային ծառայություններ եւ առողջապահության ոլորտի կազմակերպություններ։ Նրանք 2019-ի շրջանառությունը պետք է լինի 24-ից 500 մլն դրամ։ Ծրագրին դիմող ընկերությունը 2019-ին պետք է որեւէ ժամկետանց վարկային կամ հարկային պարտավորություն չունենա։ Այս պահանջները բավարարող կազմակերպությունները կարող են դիմել Ներդրողների աջակցման կենտրոն ու ստանալ իրենց 2019 թվականի տարեկան շրջանառության 10 տոկոսի չափով (ոչ ավելի քան 50 մլն դրամ) վարկ՝ 36 ամսով։ Առաջին 6 ամսում վարկի մարում նախատեսված չէ, իսկ դրան հաջորդող մեկուկես տարում տոկոսադրույք չի լինի, իսկ 3-րդ տարում 12 տոկոս տոկոսադրույք է լինելու։

«Քաղաքացիներն էլեկտրոնային տարբերակով դիմում են Ներդրումների աջակցման կենտրոն, եթե ուսումնասիրության արդյունքում տնտեսվարողը բավարարում է պահանջներին, ապա կենտրոնը տնտեսվարողներին ուղարկում է մեզ մոտ, եւ մենք կնքում ենք վարկային պայմանագրեր»,- մեր զրույցում պարզաբանեց Բադալյանը։

Նրա խոսքով՝ վարկերը տրամադրվում են կոնկրետ նպատակային ծախսեր իրականացնելու համար՝ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ՝ յուրաքանչյուր աշխատակցի համար առավելագույնը 300 հազար դրամ, հարկերի եւ տուրքերի վճարում, հումքի գնում եւ ներմուծում, հանրային ծառայությունների դիմաց վճարումներ եւ վարձավճարների վճարում։

«Մարդիկ շատ ոգեւորված են, քանի որ իրականում մեծ աջակցություն է այդ կազմակերպություններին՝ առանց գրավի վարկը։ Ես ֆինանսական համակարգում երկար տարիների աշխատանքային փորձ ունեմ ու 0 տոկոսով նման ծրագիր երբեք չի եղել։ Ընդ որում, 2 տարի անտոկոս դրամային վարկ, չկա որեւէ սպասարկման վճար, որեւէ ծառայության վճար, վաղաժամկետ մարման դեպքում չկա որեւէ լրացուցիչ վճար։ Կարծում եմ՝ ժողովուրդը պետք է փորձի հասկանալ եւ գնահատել այս քայլերը»,- նշեց Բադալյանը։

«Հայկական ժամանակ»-ը զրուցեց նաեւ այն 2 տնտեսվարողների հետ, որոնք պայմանագիր են կնքել այս ծրագրի շրջանակներում։

Հանրային սննդի կազմակերպմամբ զբաղվող «Բլիզարդ» ՍՊԸ հիմնադիր եւ տնօրեն Արմենուհի Խաչատրյանը, մեր զրույցում անդրադառնալով իրենց տրվող օժանդակությանը՝ ասաց. «Իմ կազմակերպությունն ունի ճաշարան եւ ունենք նաեւ միջոցառումների կազմակերպման ծառայություն։ Ինձ համար պայմանները շատ լավն են, 24 ամիս անտոկոս վարկավորումը հրաշալի պայմաններ են»։

Հարցին՝ դիմելու պրոցեսը հե՞շտ էր, Խաչատրյանը պատասխանեց. «Բացարձակ բարդություն չկար։ Չեմ կարող նկարագրել, թե ինչքան հեշտ ու արագ ամեն ինչ ստացվեց։ Եթե փաստաթղթերը պատշաճ լրացված են, եթե վարկային պատմությունը լավն է, հարկային պատմությունը լավն է ու կառավարության կողմից առաջադրած պայմաններին բավարարում ես, պրոցեսը շատ արագ է տեւում։ Ընդամենը՝ 3 օր»։

Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն գումար են տրամադրելու իրեն եւ ինչի՞ վրա է ծախսելու դա, Խաչատրյանը պատասխանեց. «Ես կարող էի մինչեւ 20 մլն դրամ վերցնել, 7 մլն դրամ վերցրեցի, քանի որ իմ հաշվարկով առաջիկա կես տարում ինձ մոտավորապես այդքան հարկավոր կլինի, որպեսզի աշխատանքս բնականոն հունի մեջ գցեմ»։ Նրա խոսքով՝ այդ գումարն առաջնահերթ օգտագործելու է աշխատավարձի համար, հետո արդեն՝ վարձավճարների, կոմունալ ծախսերի։

Հարցին՝ քանի՞ աշխատակից ունի իր ընկերությունը, Խաչատրյանը պատասխանեց. «13 աշխատող ունենք։ Միջոցառումների դեպքում լինում է, որ մենք նաեւ ժամանակավոր աշխատակիցներ ենք ներգրավում»։

Դիտարկմանը՝ ավելի լավ տարբերակներ կա՞ր ՓՄՁ-ներին աջակցելու, նա արձագանքեց. «Չեմ կարծում, թե սրանից հարմար տարբերակ կա։ Անկեղծ ասած, երբ արտակարգ իրավիճակ հայտարարվեց, ինձ մոտ խուճապ էր սկսվել, թե աշխատակիցներին ինչպես եմ վճարելու, ինչքա՞ն կարող եմ իմ գրպանից վճարել։ Իսկ երբ արդեն այս ծրագրի մասին հայտարարվեց՝ հասկացա, որ սա փրկություն է»։

Խաչատրյանի կարծիքով՝ երբ աշխատանքը սկսեն առաջիկա 3-4 ամիսներին, խնդիր կունենան հաճախորդ ներգրավելու, քանի որ մարդկանց մեջ վախ կա՝ հանրային վայրեր շատ քիչ կգնան եւ միջոցառումներ գրեթե չեն կազմակերպվի. «Այսինքն՝ միայն արտակարգ իրավիճակի դադարով մեր խնդիրները չէին ավարտվի, իսկ այս ծրագիրը տվեց այդ հնարավորությունը, որ մենք ոտքի կանգնենք»։ Նա հույս հայտնեց, որ 24 ամսվա ընթացքում վարկը կկարողանա փակել, եւ տոկոսադրույք վճարելու խնդիր չի առաջանա։

Մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Վերտեքս Գրուպ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Խաչատրյանը, ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով ծրագրին՝ ասաց, որ շատ բարձր կարծիք ունի դրա մասին, եւ այս պայմաններում շատ մեծ օգնություն է կառավարության կողմից: «Վերտեքս Գրուպ» ընկերությունը զբաղվում է ինքնակպչուն ժապավենների արտադրությամբ. այս ընկերությանն էլ տրամադրելու են 18 մլն 500 հազար դրամ։

Հարցին՝ քանի՞ աշխատակից ունի ընկերությունը եւ ի՞նչ նպատակով է ծախսելու գումարը, Խաչատրյանը պատասխանեց. «9 աշխատակից ունենք։ Գումարն ամբողջությամբ կամ ուղղելու ենք հումքի ձեռքբերմանը, կամ դրա մի փոքր մասը հարկային պարտավորությունների կատարմանը»։

Խոսելով ծրագրի մասին՝ գործարարն ասաց. «Շատ զարմացած ենք, որ այսպիսի բան կարող էր լինել պետության կողմից։ Մեզ սա կարող է բավականին օգնել»։ Խաչատրյանը հավելեց, որ դեռեւս գումարը չեն ստացել՝ պայմանագրերն են միայն կնքել. «Այսօր արդեն հայտը ներկայացրել ենք, գումարի առաջին մասը ստանալու համար։ Երկու օրվա ընթացքում պետք է գումարը փոխանցվի»։

Տպել
3368 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին