Բացի Ադրբեջանից, բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել․ Արայիկ Հարությունյան

Ունեցել ենք քաղաքականն շատ ակտիվ, բուռն ժամանակահատված, նաեւ՝ տարբեր գնահատականներ, վերջին օրն էլ՝ անհիմն մեղադրանքներ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

Նա անդրադարձավ միայն մի դեպքի, երբ Շուշիում մի կին նկարել էր իր քվեաթերթիկը։ Հարությունյանը շեշտեց, որ այդ կնոջը շատ վաղուց է ճանաչում եւ ափսոսում է, որ նրա նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունք են ցուցաբերել։ «Չեմ ուզում կրկնել նրա խոսքերը, այդ մարդուն ես կամ իմ թիմը կաշառելու որեւէ քայլ անելու անհրաժեշտություն չունեինք, քանի որ նա ինձ շատ հարազատ մարդ է»,- ասաց թեկնածուն՝ հավելելով, որ չգիտի՝ միամտորեն, թե մտածելով է կատարել կինն այդ քայլը։ Ըստ Հարությունյանի՝ իրենց փայլուն ընտրարշավը, ընտրությունները կասկածի տակ դնելն ինչ-որ մարդու նկարելու պատճառով արդար չէ։

Հիշեցնենք, որ երեկ Շուշիի 7/1 ընտրատարածքում միջադեպ էր գրանցվել. ընտրողներից մեկը քվեախցում իր ընտրությունը կատարելուց հետո նաեւ լուսանկարել էր իր քվեաթերթիկները։ Այդ մասին իմացել էին տեղամասում ներկա հանձնաժողովի անդամներն ու դիտորդները եւ պահանջել ջնջել լուսանկարները: Քվեաթերթիկները քվեարկված են եղել նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի եւ նրա ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցության օգտին։

Միջադեպին արձագանքել էր Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը եւ այն սադրանք որակել: Նա նշել էր, որ միջադեպի հերոսը նախագահի թեկնածուներից մեկի շտաբի պետի մայրն է:

«Քարոզչության ամբողջ ժամանակահատվածում, դրանից առաջ էլ փորձել են թիրախավորել իմ կուսակցությանը, կուսակցության նախագահին, հետո արդեն՝ դաշինքին՝ փորձելով կասկածի տակ դնել ամբողջ պրոցեսը»,- ասաց նա՝ հավելելով, որ արդյունքներն այսօր արդեն պարզ են, եւ որ իր կարծիքով արդյունքների վրա որեւէ միջամտություն չի եղել։ «Բոլոր գյուղերում գիտեն՝ ով ինչպես է քվեարկել, այդ թվում՝ Ստեփանակերտում»,- պնդեց թեկնածուն։

Ըստ նրա՝ սկզբնական փուլում կասկածի տակ էին դնում ընտրությունները՝ պատճառաբանելով, որ կորոնավիրուսի պատճառով մասնակցողների թիվը քիչ է լինելու։ «Հետո տեսան հոսքը ու փորձեցին մեղադրել մեզ, որ ինչո՞ւ ենք կազմակերպում ընտրություններ։ Իհարկե, ընդունում եմ այդ դիտողությունը, որ կարող է վտանգ լինել, բայց ես նշել եմ, որ եթե իշխանությունները հայտարարեին, որ անհնարին է պահպանել մեր հայրենակիցների առողջության հետ կապված պահանջները, ապա մենք առաջինն ենք լինելու՝ ողջունելու ընտրությունների հետաձգումը»,- հայտարարեց Հարությունյանը։

Թեկնածուի խոսքով՝ նա հենց սկզբից էլ գիտեր, որ երկրորդ փուլի անհրաժեշտություն է լինելու․ «Իմ վերջին հանդիպման ժամանակ ես հայտարարեցի, որ 1-1,5%-ի համար ենք պայքարելու»։ Նա հայտարարեց, որ որեւէ հանդիպումներ չի իրականացնելու երկրորդ փուլի ընթացքում, քարոզչական աշխատանք գուցե լինի՝ կախված ակտիվությունից։

Լրագրողներից մեկը նկատեց, որ Հարությունյանի գլխավորած ուժը ԱԺ-ի ընտրություններում մոտ 40% ձայն է հավաքել, ինչն էլ բավարար չէ կառավարություն կազմելու համար։ Հարցին, թե ո՞ւմ հետ է ցանկանում կոալիցիա կազմել, Հարությունյանը պատասխանեց՝ բոլորի։

«Ես չեմ ուզում հայտարարել առանձին անուններ, ժամանակին հայտարարել եմ, որ կոալիցիա կկազմեմ այն ուժերի հետ, որոնք կընդունեն օրակարգը»,- ասաց Հարությունյանը։ Նա ասաց, որ կա մի կարեւոր պայման․ Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել Հայաստանի իշխանության հետ։ Ըստ նրա՝ միայն մի հարցում կարող է լինել տարաձայնություն․ դա Արցախի խնդիրն է։ «Փառք Աստծո, այսօր որեւէ տարաձայնություն չկա մեր քաղաքական ուժի եւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներում»,- ասաց թեկնածուն։

Նա հայտարարեց՝ պատրաստ են համագործակցել այն ուժերի հետ, որոնք կգործեն այս պայմանների շրջանակում։ Հավելեց նաեւ, որ չի կարող այսքանից ավելի բան ասել, քանի որ դեռ չի հանդիպել որեւէ մեկի հետ։ «Արցախում ես հակառակորդ, թշնամի չունեմ։ Ես Մայիլյանի հետ ունեմ անցած ճանապարհ, հարեւաններ ենք։ Սամվել Բաբայանը եղել է մեր հրամանատարը, երբ ես ծառայում էի։ Թեկնածուներից 2-ը սանիկներս են․ ես, որ սկսեմ թվարկել՝ ում հետ ինչ հարաբերություններ ունեմ․․․  Բոլորի հետ ընկերներ ենք»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ իր խնդրանքը մշտապես եղել է, որ հայաստանյան լրատվությունը չփորձի արհեստական սեպ խրել իրենց մեջ։ «Այսօր եթե մենք տրոհվենք, մենք կորցնում ենք շատ բան։ Աղետը դեռ գալիս է։ Եթե մինչեւ հուլիս, օգոստոս շարունակվի այս համաճարակը, ՀՀ-ն եւ Արցախը ունենալու են ծանր խնդիր։ Բացի Ադրբեջանից, բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել»,- ասաց թեկնածուն՝ հավելելով, որ Արցախն իր պարենային խնդիրը լուծել է. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ Արցախի պահեստներում ցորենը լիքը լինի, Հայաստանում չլինի»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2936 դիտում

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը