ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մարդկանց տեղաշարժն ու հեռախոսազանգերը ֆիքսելու մասին օրինագիծը

Քիչ առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը:

Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ելույթում հատուկ շեշտեց այն փաստը, որ այս ծրագրի իրականացման համար որեւէ գումար չի հատկացվելու։ Նա նշեց, որ բջջային օպերատորներն արդեն իսկ ունեն այս ամբողջ բազան եւ պատրաստ են տրամադրել կառավարությանն առանց գումարի։

Քվեարկությունից առաջ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այն լուծումները, որ հիմա տրվում են, միտված են կանխարգելման աշխատանքները եւ մեկուսացման աշխատանքները ավելի էֆեկտիվ դարձնելու։ «Անձանց վերաբերյալ տեղորոշման ինֆոորմացիան, որը պահպանվում է հեռախոսային օպերատորների մոտ, եւ որոնք էլ ունեն ամբողջական տվյալներն անձնավորված եւ շատ երկար ժամանակի համար, ինչպես նաեւ ունեն հեռախոսազանգերի ամբողջական զանգը տվյալ բաժանորդի հետ կապված, մեզ տալու են մեկ, բայց շատ կարեւոր հնարավորություն․ տեղորոշել այն անձանց, որոնք շփվել են վարակակրի հետ»,- ասաց Ավինյանը։ Նա նաեւ շեշտեց, որ այս համակարգը ավտոմատացված է, այստեղ չկա որեւէ մարդկային միջամտություն, կա ծրագիր, որը գտնում է հավանական շփման շրջանակը։ Այդ շրջանակը պարզելուց հետո էլ աշխատակիցները զանգում են քաղաքացիներին եւ տեղեկացնում դրա մասին։

«Եթե դուք ստանաք զանգ ԱԻՆ-ի աշխատակցից, պարետատան անունից, եւ լսեք այս նախադասությունը, որ ամենայն հավանականությամբ դու այսինչ օրը այսինչ վայրում միգուցե շփվել եք այսինչ անձի հետ, տեղեկացված եղեք, որ այդ անձը վարակակիր է, եւ դուք նույնպես կարող եք ռիսկային գոտում լինել։ Դրանից հետո պետք է խնդրեմ, որ դուք գնաք այն վայր, որտեղ պետք է ինքնամեկուսանաք»,- ասաց Ավինյանը։

Նախագիծը խորհրդարանում ընդունվեց միաձայն՝ 71 կողմ ձայներով։ Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին ԱԺ արտահերթ նիստին։

Տպել
2524 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. շրջված մոպեդի ուղևորները հայտնվել են ավտոբուսի տակ, կա մահացած երեխա

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի (լուսանկարներ)

Պայքար ծխելու դեմ՝ հասնելով վերջնագծին. THE LANCET

Վրաստանի խորհրդարանը 4 պատգամավորի զրկել է մանդատից

Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից

Ադրբեջանի տարածած հաղորդագրություն չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Չմտածված սադրանքը ոչ միայն քաղաքական հետևանք է ունենալու, այլև մարզական, ի վերջո՝ նաև պատասխան խաղ է լինելու. Սաֆարյան

Չի մնացել եռակողմ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի. Արմեն Պապիկյան

Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել

Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը Երևանում է (լուսանկարներ)

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Ռուսաստանի անհիմն պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են. Արսենյան

Պեսկովը խոսել է Հայաստանում Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքի մասին

Մինչև տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Արարատ Միրզոյան

Հետմահու պարգևատրվել է Երասխում հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը

Պաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Սեպտեմբերյան ագրեսիայից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ-ի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ տարածք. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի առաջին կարևորության հարցերում կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից. Միրզոյան

Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպան

Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը

Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը. Վարազդատ Հարոյան

ԱՄՆ-ը կշարունակի արդյունավետ գործընկերությունն ու կաջակցի ՀՀ ներքին գործերի նախարարությանը

Որքա՞ն արժեն Երևանի կենտրոնում տնկվող նոր ծառատեսակները և ինչ են արվում հատված ծառերը

Անդրե Չալըշըրը չի մասնակցի Հայաստան-Թուրքիա խաղին. ՀՖՖ

Ինչ են արել փոխվարչապետերի գրասենյակները 2022-ին. վարչապետին է ներկայացվել կատարողականը

Դոլարն ու եվրոն արժեզրկվել են

Գերմանիան բարձր է գնահատում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությունը

Ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցներին թմրամիջոց իրացնելու գործի նախաքննությունն ավարտվել է

Ադրբեջանը տարբեր տեսակի և տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

Վարչապետն ու Վրաստանի դեսպանը կարևորել են առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու երկկողմ համաձայնագրի ստորագրումը

Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ որոշումը

Իրանում երկրաշարժի հետևանքով շուրջ 70 մարդ վնասվածքներ է ստացել

Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան

Վարորդական վկայականի համար կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակողը կալանավորվել են

Քարոզարշավը Անիում շարունակվում է տպավորիչ երթով. Պապոյան

Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է վկայականները, պարգևատրել ժամացույցներով

Վրեժից դրդված արձակել էր 15 կրակոց. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանությունը բացահայտվել է

Բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ

Իրանցի զինվորականն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իրանական սահման