Կառավարության փաթեթը ոնց որ «ֆորդ բոյար»-ը լինի՝ 10 փուլ պետք է անցնես, որ հասնես բարիքի․ Էդմոն Մարուքյան

Մենք առաջարկներ չենք ներկայացրել, որովհետեւ նախագծի էությանն ենք դեմ, հիմքին, ոգուն։ Այս մասին այսօր ԱԺ-ում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Ես զարմանում եմ, թե ինչ ջանասիրությամբ եք փորձում հիմնավորել այս խայտառակ նախագիծը։ Ընդ որում՝ հիմնավորում եք այն իրավիճակում, որ ձեր խմբակցության առաջարկները քիչ առաջ զեկուցվեց, որ մերժվել են»,- ասաց Մարուքյանը։

Նա նշեց, որ երեկ Առողջապահության հանձնաժողովի նախագահն ասել է, որ այս նախագիծն ունի 0 տոկոս ազդեցություն եւ ավելացրեց․ «Եթե 0 ազդեցություն ունի պանդեմիայի կանխարգելման գործում, տակը մնում է մարդկանց վերահսկելը»։

«Եթե ձեզ թվում է, որ ես պետք է վստահեմ ձեր ասածներին, այդպես չէ, որովհետեւ դուք էլ եք «Signal»-ով ու «WhatsApp»-ով խոսում։ Եթե վստահում եք ձեր կառավարությանը, ինչո՞ւ եք այդպես խոսում։ Վախենում եք՝ ձեզ ո՞վ լսի, ձե՞ր ԱԱԾ-ն»,- ասաց Մարուքյանը՝ կոչ անելով չհամոզել իրենց եւ զբաղվել սոցիալապես մեծ հարվածի տակ գտնվեղ մեր քաղաքացիներով։ Ըստ նրա՝ այդ քաղաքացիներն այսօր սոցիալական իմաստով ավելի մեծ վտանգի տակ են, քան կորոնավիրուսի տարածման։

«Փաթեթ է հաստատվել, մի քաղաքացի էլ զանգել է, ասում է՝ ոնց որ «Ֆորդ բոյար»-ը լինի, պետք է 10 փուլերն անցնենք, որ հասնենք ինչ-որ բարիքի»,- եզրափակեց Մարուքյանը՝ հավելելով, որ շարունակում են դեմ լինել նախագծին։

Տպել
996 դիտում

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի զորամասի մոտ

Գեղամ Մանուկյանը դադարեցնում է հացադուլը. այցելել էր Ամենայն հայոց կաթողիկոսը

Առաջին անգամ ԱՄԷ-ն ու Ֆրանսիան մասնակցում են Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի զորավարժություններին

Հաստատվել է կորոնավիրուսի 843 նոր դեպք. գրանցվել է 29 մահ, եւս 17-ն էլ՝ այլ հիվանդությունից

«Արևիք» ազգային պարկում տեսանկարահանող սարքերը կովկասյան ընձառյուծ են արձանագրել

Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորել

Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին նախագծերի փաթեթն ԱԺ-ում է. «Ո՞նց են պատվեր կատարողների դեմն առնելու»

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է պատերազմի հետեւանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող ծրագրերի մասին

Ֆերիկ գյուղում հրդեհի հետեւանքով այրվել են տան տանիքն ու պահեստավորված անասնակեր

Թալինում, Աշտարակ և Ապարան քաղաքներում, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Վթար Վանաձորում. կա տուժած

24 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք համայնքների ջրամատակարարումը

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ժամանակավորապես լույս չի լինի

Նոյեմբեր ամսվա կենսաթոշակները Արցախում եւ Հայաստանում կվճարվեն մինչեւ դեկտեմբերի 2-ը

Ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները մեծ ծավալի են, անպատժելիությունը առաջ է բերելու նոր վայրագություններ. ՄԻՊ

Բուհերի ընդունելության քննությունները կլինեն երկուսը՝ որոշ բացառություններով

Որևէ մեկը չփորձի ինձ թիրախավորել. Գյումրիում ժամեր առաջ անժամկետ հացադուլ հայտարարեց թիվ 2 դպրոցի տնօրենը

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում. Արամե

Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը