Պետք է ջանքեր գործադրել՝ համոզելու քաղաքացիներին, թե ինչու է անհրաժեշտ իրավունքների որոշ սահմանափակում․ Ռուստամ Բադասյան

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը։ Այսօր պատգամավորները քննարկում են օրակարգում ընդգրկված 3 օրինագծերը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի ներկայացման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ երեկ ամբողջ օրը հետեւել է սոցիալական ցանցերում հնչող քննադատություններին։ «Կուզեի արձանագրել, որ, բնականաբար, ոչ բոլոր քննադատություններն են հաճելի, ամեն դեպքում ՀՀ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին եւ ազատություններին, եւ ուրախալի փաստ է, որ պատրաստ չեն զիջել որեւէ իրավունք ու ազատություն, եթե պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում դրա անհրաժեշտության համար»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ պետք է ամբողջ ջանքերը գործադրել՝ համոզելու քաղաքացիներին, թե ինչու է անհրաժեշտ արտակարգ դրության ընթացքում գնալ իրավունքների եւ ազատությունների որոշ սահմանափակումների։

Բադասյանի կարծիքով՝ քննադատությունների մի մասն էլ կապված էին նրա հետ, որ նախագծի հետ չկապված կարծիքներ արտահայտվեցին ամբողջ օրվա ընթացքում։ «Դրա համար կուզեի հատուկ արձանագրել, թե այս նախագիծն ինչի մասին չէ։ Այս սահմանափակումները նախ բացառապես վերաբերում են համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, դրանից հետո որեւէ սահմանափակում չի գործելու։ Որեւէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում եւ չի մշակվում, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվում են մեկ միասնական բազայում՝ համաճարակի դեմ պայքարելու համար»,- վստահեցրեց նախարարը։

Նա շեշտեց նաեւ, որ բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո, եւ որ այս ամենը որեւէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում։ «Կարեւորվում է միայն զանգի, տեղակայման փաստը։ Ենթադրենք՝ վարակակիրն ինտենսիվ շփման մեջ է գտնվել 10 անձի հետ։ Նրանցից 5-ը մշտապես մեկ տեղակայման վայրում են գտնվել, ինչն էլ նշանակում է, որ նրանց հետ կապված մեծ է հավանականությունը, որ այդ անձինք վարակվել են։ Մյուս 5 անձինք կպարզվի, որ մեկ տեղակայման վայրում չեն եղել, եւ այդ անձանց մասով լրացուցիչ գործողությունների կարիք չի լինի»,- ասաց Բադասյանը։

Տպել
1015 դիտում

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Լարված իրավիճակ ու բողոք Կապանում. ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Արաբկիրում Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. Երեւանի քաղաքապետարան