Գագիկ Բեգլարյանը չի ընդունում, որ կեղծիք է արել. նա բուժման նպատակով արտերկրում է. պաշտպան

Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի ընդունում, որ որեւէ կեղծիք, յուրացում կամ չարաշահում է արել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը:

Վերջինիս խոսքով՝ Բեգլարյանը բուժման նպատակով մեկնել է արտասահման եւ այս պահին պարզ չէ՝ երբ կվերադառնա. «Իսկ նախաքննական մարմինը մարտի 15-ին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացնում եւ ծանուցագիր հանձնում նրա ընտանիքի անդամին, թե աշխարհի որ կետում էլ լինի, 24 ժամում գա, հասնի նախաքննական մարմնին, եւ դա այսօրվա թռիչքների չեղարկման պայմաններում»: Ըստ պաշտպանի՝ դա բավարար ողջամիտ ժամկետ չէր ներկայանալու համար, առավել եւս, որ իրենց նախկինում չեն հրավիրել անգամ վկայի կարգավիճակով հարցաքննության. «Ես մինչ սահմանված ժամը գրություն եմ ուղարկել, որ մարդը չի կարող ներկայանալ, իսկ բժշկական փաստաթղթեր ներկայացնելու համար գոնե մի շաբաթ ժամանակ էր պետք, դրանց տրամադրման, թարգմանության խնդիր կա, բայց նախաքննական մարմինը չուզեց անգամ ժամեր սպասել»:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն օրերս հայտարարեց, որ Երեւանի նախկին քաղաքապետը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելով, յուրացրել է առանձնապես խոշոր չափերով պետական անշարժ գույքը՝ 233.470.000 դրամ արժողությամբ Երեւան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը՝ այն անհամեմատ էժան գնով՝ 23.120.000 դրամով օտարելով իր հորը, ինչն էլ հետագայում ժառանգության իրավունքով վերագրանցվել է իր անունով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պաշտպան Հրանտ Անանյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ

-Պարո՛ն Անանյան, ի՞նչ ենթադրյալ կեղծիքի մասին է խոսվում ԱԱԾ հաղորդագրության մեջ:

- Ըստ մեղադրյալ ներգրավելու որոշման՝ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Կենտրոն համայնքի ավագանու նիստին, որը վարել է հենց պարոն Բեգլարյանը, ավագանու անդամներից 8-րդը՝ Դավիթ Դավթյանը, չի մասնակցել, քանի որ ՀՀ-ում չի եղել, եւ նրա փոխարեն այլ անձ է քվեարկել մի որոշման, որը վերաբերել է մանկապարտեզի վերակազմակերպման գործընթացին: Պաշտոնեական կեղծիքը կամ չարաշահումը, նախաքննական մարմինն էլ չի կողմնորոշվում՝ դրանցից որն է, այս արարքում է: Մինչդեռ պաշտպանության կողմը՝ ես, Դավիթ Դավթյանին հայտնաբերել եմ, փաստաբանական հարցման եմ ենթարկել, եւ վերջինս ասել է, որ նշված ժամանակաշրջանում եղել է ՀՀ-ում, եւ տեղեկանքում նշված հանգամանքը, թե իբր նա սահմանը հատել է 2008 թվականի սեպտեմբերին եւ վերադարձել 2009 թվականի հունվարին, չի համապատասխանում իրականությանը: Ի հավաստումն իր խոսքերի՝ նա ներկայացրել է իր նախկին անձնագիրը, որն ուժի մեջ է եղել մինչեւ 2011 թվականը: Դրանում առկա են բոլոր էջերը, որոնց կնիքների ուսումնասիրությունն ուղղակիորեն վկայում է, որ նա 2008 թվականի դեկտեմբերի 25-ին գտնվել է ՀՀ տարածքում: Մինչդեռ քննիչն անձնագիրը չէր ստուգել, նա բավարարվել էր ԱԱԾ-ի կողմից տրամադրված տեղեկանքով, որի մեջ առկա է խոտան. նշված է, որ այդ ժամանակահատվածում Դավիթ Դավթյանը բացակայել է ՀՀ-ից, բայց նշված է այլ անձնագրի սերիա, իսկ այս մարդն ասում է՝ նման սերիայով անձնագիր ես երբեւէ չեմ ունեցել, եթե ունենար, սա անվավեր կճանաչվեր, ամենայն հավանականությամբ այլ անուն-ազգանունով Դավիթ Դավթյան է սահմանը հատել:

- Հիմա այդ սերիայով հնարավո՞ր չէ պարզել, թե որ Դավիթ Դավթյանի մասին է խոսքը:

- Իհարկե հնարավոր է, ապացուցման բեռը քրեական հետապնդման մարմինն է կրում, հետեւաբար դատական նիստին քննիչը ժամանակ խնդրեց, որ գնա, տեղեկանք բերի, հասկանանք՝ նույն մարդն է, թե տարբեր մարդիկ են: Արդյունքում նիստը հետաձգվեց, հաջորդ նիստին նա չներկայացավ, 3-4 օր ժամանակ խնդրեց, որից հետո կրկին չներկայացրեց այդ տեղեկանքը, ու այդպես: Դատարանն էլ լուռումունջ գնաց, անձին կալանավորելու որոշում կայացրեց:

-Ո՞ր դատավորի նախագահությամբ էր քննվում միջնորդությունը:

-Վարդան Լեւոնի Գրիգորյանի:

- Քննիչն ինչպե՞ս է արձագանքել Ձեր այդ պնդմանը, որ գուցե այլ Դավիթ Դավթյանի մասին է խոսքը, առարկե՞լ է:

- Ես կարծում եմ՝ դա անհերքելի ապացույց է, ուղղակի նախաքննական մարմինը նպատակահարմար է գտել ստանալ կալանավորման որոշումը, ինչ գնով էլ լինի: Առարկի-չառարկի՝ անձնագիրը կա:

- Մեղադրյալ ներգրավելու որոշման հիմքում միայն այդ ենթադրյալ կեղծի՞քն է:

- Այո՛, իմիջիայլոց, պաշտոնեական կեղծիք մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ ներառված չէ, ներգրավվել է միայն պաշտոնեական դիրքի չարաշահման եւ յուրացման հոդվածներով: Յուրացումն էլ վերաբերում է նրան, որ գույքն օտարվել է անհամարժեք գնով, մինչդեռ գին որոշողը համայնքի ղեկավարը չէ, ավագանին է, ղեկավարը ո՛չ գին է որոշել, ո՛չ օտարման որոշում է կայացրել: Ես մեղադրանքը համարում եմ անհիմն եւ բավականին մանրամասներ եմ հայտնում:

- Այդ գնի վերաբերյալ փորձաքննական մարմնի գնահատական կա՞:

- Դե, ժամանակին լիցենզավորված կազմակերպությանն է տրամադրվել, կազմակերպությունը գնահատել է, այսինքն՝ գինը որոշողը նա է եղել: Հիմա, օրինակ, ներկայիս փորձաքննությունը որ ֆիքսել է 233 միլիոն դրամ, մի հինգ տարի հետո մի այլ փորձաքննություն ասի՝ 233 չէր, այլ, ասենք, 500 միլիոն էր կամ 50 միլիոն, փորձագետների պատասխանատվության խնդիր առաջ կգա:

- Հիմա կա՞ն այլ անձինք, որ կարգավիճակ ունեն այս գործով:

- Ես տեղեկացված չեմ, մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ թիրախը պարոն Բեգլարյանն է:

- Օրինակ՝ Դավթյանը վկայի կարգավիճակ ունի՞:

- Այո՛, որպես վկա հարցաքննվել է:

- Իսկ այդ մանկապարտեզների օտարման նպատակը ո՞րն է եղել:

- Շատ գույքեր են օտարվել, պետությունը նպատակահարմար է համարում օտարել, որպեսզի բյուջեն համալրի կամ իր համար բեռ է դա, որ չի օգտագործվում կամ անհրաժեշտ չէ:

- Դե, այս դեպքում գործող մանկապարտեզ է եղել:

- Բայց այդ գույքը մանկապարտեզի բալանսում չի եղել: Մանկապարտեզն առանձին կազմակերպություն է, եւ ամեն կազմակերպություն ինքնուրույն գույքային պատասխանատվություն կրելու խնդիր ունի կամ չունի, մանկապարտեզը փաստացի այդտեղ է իր գործունեությունն իրականացրել, բայց այդ տարածքը նրա բալանսից չի հանվել: Օպտիմալացում է եղել, մանկապարտեզները վերակազմավորվել են, եւ այդ տարածքը դարձել է ազատ:

- Հաղորդագրության մեջ նշվում էր, որ տվյալներ են ստացվել եւս 27 անշարժ գույքի յուրացման մասին:

-27 անշարժ գույքերի վերաբերյալ մեղադրյալ ներգրավելու որոշում չկա, ես չեմ կարող դա մեկնաբանել:

- Պարո՛ն Անանյան, այս պահին չե՞ք բացահայտում,  թե որտեղ է նա, ինչ բուժում է ստանում, ինչքան դա կտեւի:

- Գիտեք՝ ցուցաբերած վերաբերմունքից ակնհայտ է, որ խնդիր է դրված ամեն ինչ անել, ցանկացած միջոց կիրառել՝ ինչ-որ նպատակի հասնելու համար, եւ դրանով պայմանավորված՝ ես չեմ ուզում հայտարարություններ անել, նախաքննական մարմինը, ամեն դեպքում, հայտնել եմ, թե որտեղ է գտնվում: Այս որոշումը փաստական տվյալների սխալ համադրում է, իրավական նորմերի կամայական մեկնաբանություն, եւ ես օրենքով սահմանված կարգով բողոք եմ տանելու թե՛ հետախուզման, թե՛ կալանավորման որոշման հետ կապված:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3396 դիտում

Քոչարյանն ու դաշնակցականները զրկվելու են իրենց ինքնությունից կոպեկ առ կոպեկ, դոլար առ դոլար. Ռուբինյան

Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց. նա օդում խոսող ու ստեր տարածող է. Հարությունյան

Փաշինյանը Փարաքարում դատապարտել է Վալոդյա Գրիգորյանի սպանությունը. տեսանյութ

Շաքիի ջրվեժի հոսքը նվազել է՝ գետից մեծ ծավալով ջրի ավել ջրառի հետևանքով. պատճառվել է 27,07 մլն դրամի վնաս

Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է. Փաշինյան

ՀՀ վարչապետը ՔՊ կուսակցականների հետ կլինի Արմավիրում. նա և մարզպետը ներկայացրել են 2018-2026թթ. աշխատանքները

Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը. տեսանյութ

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը

Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Սիմոնը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ. տեսանյութ

Դատապարտում եմ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը․ հորդորում եմ չտրվել սադրանքներին․ Ավանեսյան

Կստեղծվի Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով

Պատերազմի եռագլուխ կուսակցության ամենաարնախում անդամի նյարդերը տեղի են տվել, անցել է վիրավորանքների․ Ավանեսյան

Բաց գրազ համբալին. տեսանյութ

Բաց ուղերձ համբալին․ տեսանյութ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորված տղամարդու մարմինը

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել․ ՀՎԿԱԿ

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը

Էջմիածնում 18-ամյա երիտասարդներից մեկը դանակահարել է 15-ամյա տղային, Մանվել Գրիգորյանի թոռը՝ օդ կրակել

Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Նիսսան» և «Գազել» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածները հոսպիտալացվել են

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանին

Իրանական կողմի հետ քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքների ընթացքը

ՌԴ-ում լեզուները բացվել է. ռուսական ռազմաբազան կարող է գողանալ Սամվել Կարապետյանին. Ռոբերտ Ղևոնդյան. տեսանյութ

ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել

Ուկրաինայի նախագահը նաև գտնվել է Ադրբեջանում, բայց որևէ մտահոգություն չլսեցինք ՌԴ-ից. Մակունց. տեսանյութ

Աջակցում եմ խաղաղությանը, որ բանակում զոհեր չլինեն․ Անդրանիկ Հարությունյանը մասնակցում է ՔՊ քարոզարշավին

Գյումրու կիսաքանդ շինությունների մեջ քաղաքացիները զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն

Համագյուղացուն 50 հազար դրամ ընտրակաշառք տված տղամարդը ձերբակալման պահին փորձել է փախչել․ տեսանյութ

Վարչապետին ուղղված խոսքում ատելություն, թշնամանք քարոզած բլոգերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամների և գործադիր թիմի հետ

Օձիքից քաշել է ՀՀ քարտեզը, կինը ընկել, գլխով հարվածել է գետնին․ խուլիգանություն կատարողը ձերբակալվել է

Յունիբանկը՝ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր

Ովքեր և ինչի համար են ձերբակալվել Բրյուսովի համալսարանում․ մանրամասներ

«Ուսանող եմ, 3 օրով եմ եկել, քարոզարշավին մասնակցեմ», «Եկեք մեր տուն կոֆե խմենք»․ քաղաքացիները՝ վարչապետին

Բրյուսովում ձերբակալություններ են. ձերբակալվածների թվում են ամբիոնի վարիչ, դասախոսներ

Իմ ձեռքի աշխատանքն է․ վարչապետին ձեռագործ սրբապատկեր են նվիրել․ տեսանյութ

ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար

Էժան սադրանքներ են, Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիա չի լինելու. Փաշինյան

Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ Փաշինյան