Երևան
12 °C
Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Հայաստանի ուսումնական հաստատությունները կրթությունը հեռավար են անցկացնում։ Էլեկտրոնային հարթակները, գործիքները եթե աշակերտների համար հասկանալի են, հեշտ կիրառելի, ապա ուսուցիչներից շատերի համար՝ բարդ ու անհասկանալի։ Հենց այս նպատակով էլ այսօր իրականացվում են վերապատրաստումներ՝ հեռավար դասընթաց կազմակերպելու հմտություններ փոխանցելու համար։
Ինչպես պատմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Պողոսյանը, ծրագրի հայտարարությանը, որն օրերս են տեղադրել համացանում, արձագանքել եւ հայտ են ներկայացրել մոտ 4000 ուսուցիչներ։ Ընտրել են միայն 420-ին։ Նրանց, որոնք առաջինն են դիմել։ Ընդ որում՝ նրանցից 90-ը Արցախի Հանրապետության դպրոցների ուսուցիչներ են։
Քիչերին ընտրելու պատճառը կենտրոնի ռեսուրսները չբավարարելն է։ Ընտրված բոլոր ուսուցիչները բաժանվել են խմբերի եւ արդեն մարտի 20-ից սկսել դասընթացը։ «Հեռավար եղանակով ուսուցիչներին սովորեցնում ենք՝ ինչպես կարելի է հեռավար եղանակով դասընթաց իրականացնել»,- նշեց Պողոսյանը։
Դասընթացի ընթացքում սովորեցնում են թեմաներ տեղադրել, հանձնարարություններ տալ, ստեղծել թեստեր, այնուհետեւ ստուգել դրանք, հասկանալ, թե աշակերտները որքանով ըմբռնեցին նյութը։ Մանկավարժները ծանոթանում են նաեւ այլ տարատեսակ գործիքների։
Ընդհանրապես այս կուրսը տեւում է 3 շաբաթ, սակայն իրավիճակից ելնելով՝ կրճատվել է՝ դառնալով 2 շաբաթ։
Պողոսյանի խոսքով՝ այս օրերին ուսուցիչներից շատերն են դժվարանում, քանի որ ի սկզբանե նախատեսված չէր հեռավար կրթության անցումը բոլոր դպրոցների եւ աշակերտների համար։ Փորձնական տարբերակով այն կիրառվել էր սակավ կրթական հաստատություններում, որտեղ ուսուցչի պակաս կար։ Այս ծրագրի համար դեռեւս աշխատանքներ պետք է իրականացվեին, սակայն արտակարգ դրությունն արագացրեց տեմպերը։
«Մենք փորձում ենք ամեն ինչ անել՝ մեթոդաբանական օգնություն ցույց տալու համար»,- ընդգծեց Պողոսյանը՝ հավելելով, որ այս օրերին իրենց մոտ զանգերի, նամակների պակաս չի լինում․ հետաքրքրվում են՝ այս կամ այն պլատֆորմը, գործիքն ինչպես օգտագործել։
Այսօր armedu.am կայքն առաջարկում է կրթական նյութեր, հեռավար տարբերակով դասընթաց իրականացնելու գործիքներ եւ հարթակներ, առկա ցանկն էլ դեռեւս սպառիչ չէ, այն կավելանա։
Հարթակն ազատ է, գրանցվելու կարիք էլ չկա, այնտեղ առկա են տարբեր ռեսուրսներ՝ մի մասը բացարձակ ազատ, որոշներն էլ պահանջում են պարզ գրանցում՝ անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, եւ վերջ։ Այդպիսով դիմողներն էլեկտրոնային հասցեին կստատան համապատասխան կոդերը եւ կկարողանան մուտք գործել։ Ուսուցիչն ինքը կարող է ընտրել՝ որ հարթակից օգտվել։
Վերապատրաստման կուրսն այս պահին շարունակվում է, ավարտելուց հետո նախատեսում են այլ խմբերի հետ եւս անցկացնել դասընթացը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով
ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս
Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով
Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած
Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT