Կառավարության նախաձեռնությունը բավական ոգեւորիչ է․ իշխանությունը մտածում է բիզնեսի մասին․ Բակուր Մելքոնյան

ՀՀ կառավարությունը օրեր առաջ հրապարակեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը։ Առաջին միջոցառման շրջանակներում կառավարությունը հատկացնելու է 25 մլրդ դրամ։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետեւանքով ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող խնդիրները: Այս դեպքում՝ տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գործող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առեւտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների եւ ապահովագրական ընկերությունների), որն առեւտրային գործունեություն է ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ունի բարվոք վարկային եւ հարկային պատմություն:

Օժանդակությունը լինելու է նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման եւ տոկոսադրույքի սուբսիդավորման ձեւով, որը տրամադրվելու է մինչեւ 24 ամսով։ Մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը 500 մլն դրամ է, եւ մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չի կարող գերազանցել 250 մլն դրամը։

ՀԺ-ն թեմայի վերաբերյալ զրուցել է «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ։

- Պարոն Մելքոնյան, կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը։ Որպես գործարար որքանո՞վ է այն ձեզ բավարարում։

- Այնքանով՝ ինչքանով ծանոթ եմ՝ դրական է արձագանքս։ Տեսակետներ էին հնչում, թե բիզնեսը պետք է վճարի աշխատակիցների աշխատավարձը. մենք այդ մարդիկ չենք, որ փախչենք, բայց վճարելու համար պետք է աշխատենք եւ հասկանանք, թե ինչքան ժամանակ է սա տեւելու։ Կառավարության այդ նախաձեռնությունը բավականին ոգեւորիչ է այն առումով, որ իշխանությունը մտածում է բիզնեսի մասին։ 2 պատգամավոր էլ ինձ գրել էին՝ հանդիպելու եւ քննարկելու համար։ Այսինքն կառավարությունը քայլեր է անում բիզնեսի հետ շփվելու համար, ինչը եւս ոգեւորիչ է։ Այս ճգնաժամից դուրս գալու համար բիզնեսը եւ կառավարությունը համատեղ պիտի աշխատեն։

- Փաստորեն կառավարությունը բիզնեսներին անտոկոս վարկ է առաջարկում։ Վարկավորման կեսը ինքն է վճարում, մյուս կեսը՝ բանկերը, սակայն բանկերի տոկոսադրույքը եւս կառավարությունն է սուբսիդավորում։ Սա ի՞նչ է տալու բիզնեսին։

- Սա լուծում է այն հարցերը, որ մենք կարող էինք ունենալ այս առումով՝ աշխատավարձերի վճարման, շրջանառու կապիտալի։ Այստեղ միակ հարցը այն է, թե մեզ ինչ է պետք լինելու, ինչ չափի եւ այլն։ Այս պահին այս նախաձեռնությունը լավ ելք կլինի բիզնեսի համար։ Ես սոցցանցերում տեսա, որ մարդիկ գրում են՝ էլ ինչ բիզնես, որ չի կարողանում մի ամսվա կամ 2 ամսվա աշխատավարձը տալ։ Դա լուրջ չէ եւ ես հակառակը կարող եմ ասել։ Օրինակ՝ մեր աշխատավարձային ֆոնդը ամսական 150 միլիոն դրամն անցնում է, ես էլ կասեմ՝ էլ ի՞նչ բիզնես, եթե 150 միլիոն ազատ փող ունի եւ բիզնեսի մեջ չի դրել դա։ Իսկ կոնկրետ վարչապետի քայլի մասին ասեմ՝ դա իրականությունից բխող քայլ է։ Այո, բիզնեսը կարող է այդ մեծ գումարները չունենալ, քանի որ ֆորս-մաժորը ոչ ոք չի կարող պլանավորած լինել։ Հատկապես տուրիզմի եւ սննդի ոլորտների համար սա շատ օգտակար կլինի։

- Հաշվարկ արե՞լ եք, թե ինչքան ակնկալվող եկամուտ կունենայիք այս ժամանակահատվածում, եթե չլիներ ստեղծված իրավիճակը։

- Դեռ նման հաշվարկ չունենք, քանի որ ամիսը չի փակվել։ Մեր հաշվարկն ամսական է լինում։

- Գործատուներ կան, որոնք չեն ցանկանում հարկադիր պարապուրդի համար վճարել աշխատողներին։

- Գոյություն ունի օրենքի դաշտ, որտեղ հստակ ֆիքսվում է, թե որ դեպքում ինչքան պետք է վճարել։ Պարետի կողմից հրապարակվեց նաեւ վճարովի արձակուրդ ուղարկելու հնարավորության մասին։ Այստեղ չոր եւ միակողմանի ասել՝ սա այսպես է, չի կարելի։ Աշխատակցին էլ պետք է հասկանալ, նա տարիներով քեզ մոտ է աշխատել, ունի հացի խնդիր, ընտանիք պահելու խնդիր։ Այստեղ պետք է փոխշահավետ տարբերակ գտնել։ Մենք սպասարկում ենք նաեւ զորամասերում, ՔԿՀ-ներում, որտեղ մեր գործունեությունը բնականաբար շարունակվում է եւ փորձում ենք մեր աշխատողներին ինչ-որ ձեւով աշխատանքով ապահովել, որ նրանք աշխատավարձ ստանան։ Հոգեբանորեն սխալ է մարդուն աշխատավարձ չտալը։ Այսօր ընտանիքներ կան, որոնք օրահացի խնդիր ունեն ու այդ մարդկանց սովի մատնելը անմտություն է։ Ընդհակառակը՝ մենք բավականին ապրանքներ ենք հավաքագրել եւ տալիս ենք այդ ընտանիքներին, որ կարողանան սննդի հարց լուծել։

- Գործարարներն արդյո՞ք ըմբռնումով են մոտեցել արտակարգ դրություն հայտարարելուն։

- Իմ անձնական մոտեցմամբ, եթե արտակարգ դրություն չլիներ, ապա դա կլիներ անորոշ վիճակ, քանի որ արտակարգ դրությունը մտցնում է հստակ կանոններ եւ հստակ օրենքներ, որով պետք է շարժվել։ Հիմա մենք նայում ենք միայն աշխատողի աշխատավարձի առումով, բայց միեւնույն ժամանակ մենք տարածքի համար վարձ ենք վճարում։ Երբ հայտարարվեց արտակարգ դրությունը մենք կարողացանք դիմել վարձատուներին, որպեսզի ըստ պայմանագրի՝ վարձը քչացնեն։ Շատերը նաեւ հանեցին այդ վարձը՝ հօգուտ մեզ։ Բայց մի այլ օրինակ էլ բերեմ. Թբիլիսիում մենք ունենք արագ սննդի կետ, որը գտնվում է բիզնես կենտրոնում։ Այդ տարածքը փակել ենք, քանի որ փակվել է բիզնես կենտրոնը։ Բայց նախորդ շաբաթ դիմում ենք գրել բիզնես կենտրոնին, որ տարածքի վարձը մեզնից հանեն, քանի որ չենք աշխատում, նրանք էլ պատասխանել են, թե կառավարության որոշում չունեն եւ վարձը շարունակվում է պահպանվել։ Այսինքն՝ մենք նույն իրավիճակում այնտեղ կանգնած էինք աբսուրդի առաջ, քանի որ կառավարությունը մեկ շաբաթ առաջ հատուկ դրություն չէր մտցրել, իսկ Հայաստանում ամեն ինչ հստակ է ստացվել։

- Գործարար համայնքի եւ կառավարության անդամների միջեւ քննարկում նախատեսվա՞ծ է այս հարցի վերաբերյալ։

- Այո, նախատեսված է։ Այս պահին գլխավոր հարցը՝ ֆինանսական հոսքերի, հնարավոր միջոցների հայթայթումն է, որ բիզնեսը չդադարեցնի իր գործունեությունը։ Երբ տարիներ առաջ տնտեսական ճգնաժամ էր, դրանից մի քանի ամիս հետո մեր բիզնեսը կրկնակի աճեց։ Այս առումով ես համակարծիք եմ վարչապետի այն մտքի հետ, որ սա նոր հնարավորություններ է բացելու։ Օրինակ՝ Չինաստանում պայմանագիր ունեինք, որ պետք է ապրիլ ամսին «Արտ Լանչ» բացենք, եւ ես մտավախություն ունեի, արդյո՞ք դա կաշխատի։ Բայց այսօր մենք ավելի վստահ ենք մտնելու այդ շուկա՝ հասկանալով, որ չինացիներն իրենց ավանդական ուտելիքներից սկսել են հետ կանգնել եւ եվրոպական խոհանոցից օգտվել։

- Այսինքն կարծում եք, որ արտակարգ դրության ավարտից հետո, երբ իրավիճակը կարգավորվի՝ բիզնեսների վիճակը կարող է ավելի լավանալ, քան նախկինո՞ւմ էր։

- Ես դրանում համոզված եմ։ Այստեղ լավն այն է, որ կառավարությունը կանգնում է բիզնեսի կողքին՝ անտոկոս վարկ է տրամադրում։ Եվ ես վստահ եմ, որ մենք այդ գումարները 1-2 տարի հետո շատ հեշտությամբ վերադարձնելու ենք։

Տպել
4821 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին