Առաջիկայում կմեկնարկի «Տնից թանգարան եւ գրադարան» վիրտուալ ծրագիրը, իսկ նախարարը երեխաների համար կկարդա

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ստեղծվել է «Տնից թանգարան եւ գրադարան» առցանց նախագիծը, որն առաջիկայում կիրականացնի իր ծրագիրը գործող թանգարանների եւ գրադարանների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այս օրերին ոգեւորվածություն կա ոչ միայն դպրոցների հեռավար կրթություն իրականացնելու, այլեւ թանգարանների, մշակութային հաստատությունների պարագայում, որոնք սկսել են ինքնակազմակերպվել։

Նախարարի խոսքով՝ արդեն շատ հաստատություններ սկսել են իրենց ծրագրերն առցանց ցուցադրել, մի մասն էլ ԿԳՄՍՆ-ին հետաքրքիր առաջարկներ է արել, որոնք շուտով կիրականացվեն։

Նրա խոսքով՝ առցանց հարթակներում եղած դիտումների թվերը փաստում են, որ մեր հանրության մեջ կրթության, մշակույթի, արվեստի նկատմամբ մեծ պահանջ կա, լավ որակի բովանդակության պահանջ։

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն իր հերթին նշել է, որ «Տնից թանգարան եւ գրադարան» միասնական հարթակը թույլ կտա բոլորին ներկայանալ մեկ տեղում։ Համացանցով այն առավել հեշտ փնտրելու համար՝ կան մի շարք հեշթեգներ՝ «Տանը մնա», «Թանգարանը կգա տուն», «Տնից թանգարան» եւ այլն։

Նրա խոսքով՝ այժմ մշակվում են ծրագրեր տարիքային եւ սոցիալական տարբեր խմբերի համար։ Դրանց մեջ կլինեն նաեւ արեւմտահայերենով ծրագրեր սփյուռքահայերի համար։

Առանձին առցանց ծրագիր կլինի նաեւ այս օրերին Դիլիջանում մեկուսացված քաղաքացիների համար, որի մասին Խաչատուրյանը չցանկացավ դեռ մանրամասն խոսել։

Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը լավ հնարավորություն է՝ փորձ կուտակելու, որակյալ վիրտուալ բովանդակություն ստեղծելու, ինչպես նաեւ մշակութային հաստատությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար, որպեսզի երբ արտակարգ դրությունն ավարտվի, մեծ թվով մեծահասակներ եւ երեխաներ «գրոհեն» մշակութային հաստատություններ։

Նա կոչ է արել արվեստագետներին միանալ այս շարժմանը՝ նշելով, որ ինքն էլ առաջիկայում պատրաստվում է երեկոյան ժամերին ընթերցանությամբ զբաղվել՝ երեխաների համար իր սիրած ստեղծագործությունները կարդալ։

Տպել
1844 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար