Երևան
-12 °C
Երկրում հայտարարված արտակարգ դրության ֆոնին մի շարք մշակութային հաստատություններ հանդիսատեսի հոգեւոր եւ մշակութային քաղցը փորձում են հագեցնել օնլայն տարբերակով:
Թե որքանո՞վ է սա նրանց մոտ ստացվում կամ արդյո՞ք թատերասեր հայ հանդիսատեսին կարելի է գոհացնել քառակոսի փոքրիկ էկրանին ներկայացում հրամցնելով՝ այս պահին դժվար է ասել: Համենայն դեպս սկիզբը խոստումնալից է, արձագանքները դրական. մարդիկ նայում են տվյալ թատրոնի օնլյան ներկայացման մասին հայտարարությունը եւ մեկնաբանություններում նշում, թե ինչ այլ ներկայացում կուզենային տեսնել:
Այս պահին օնլայն տարբերակով հասանելի են մի քանի թատերական ներկայացումներ, օպերային կատարումներ եւ ներկայացումներ: Մի շարք թատրոններ իրենց ֆեյսբուքյան էջերին ներկայացման հղման հետ միասին տեղադրում են նաեւ փոքրիկ տեղեկատվական նախաբան՝ տվյալ գործի մասին:
Մեր նշած բոլոր մշակութային հաստատություններն օգտագործում են «#ՄնաՏանը» հեշթեգը: Մի կողմից էլ տպավորություն է, թե այս քայլով մի քանի թատրոններ մարտահրավեր են նետում նաեւ մյուսներին, քանի որ դեռեւս ոչ բոլորն են միացել մշակութային այս նախաձեռնությանը:
Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն օնլայն հարթակում ցուցադրելու է 9-ից 10 բեմադրություն, որոնք թատրոնի ընթացիկ խաղացանկում չկան: Այս մասին Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը: Թատրոնն իր online ցուցադրությունները սկսել է մարտի 19-ից՝ «Ավտոբուս» ներկայացումով:
Խանդիկյանը նշել է, որ օնլայն տարբերակով հանդես կգան մինչեւ կորոնավիրուսի վտանգի վերացումը՝ համոզմունք հայտնելով, որ բոլորի ջանքերի շնորհիվ հանդիպումը կլինի շատ շուտով։ «Մենք ձեզ համար կցուցադրենք 9-10-ը տարբեր ներկայացումներ, որոնք մեր ընթացիկ խաղացանկում չկան: Սա մեր 50-ամյա պատմությունն է։ Ներողություն ենք խնդրում տեսանյութերի ոչ բարձր որակի համար։ Բարի դիտում եւ առողջություն բոլորիս»,- նշել է նա:
Տեսանյությում՝ «Ավտոբուս» ներկայացումը
լինկ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 17-ից սկսել է ցուցադրել խաղացանկային ներկայացումների ու համերգների տեսաձայնագրություններ:
#ՄնաՏանը հեշթեգով թարոնի պաշտոնական էջին հերթով տեղադրվում են հղումներ: Առաջինը Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումն էր, որի հղումն այլեւս հասանելի չէ: Հանդիսատեսներից ոմանք մեկնաբանություններում հետաքրքրվել էին, թե ուր են հղումները, որին թարոնի աշխատակազմը հայտնել էր. «Ցուցադրությունը հասանելի է եղել մոտ 12 ժամ, այժմ՝ ոչ: Տեխնիկական խնդիրների պատճառով ոչ բոլոր ցանկացողները կարողացան դիտել բալետային ներկայացումը»: Օպերային թատրոնից խոստանում են այն կրկին ցուցադրել:
Այս պահին առկա ներկայացումների ցանկում է Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի III գործողությունից՝ «Դավաճանություն» սիմֆոնիկ պատկերից «Հարբած զինվորների պարը»:
Իսկ մեկ այլ հղումով Տ․Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայից Կատարում է Հայաստանի օպերային թատրոնի մենակատար Հայկ Տիգրանյանը: Դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան, Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ:
Իսկ այս հղումով՝ https://clck.ru/MaJC2 անցնելով կարող եք վայելել ՀՀ վաստակավոր արտիստ, մենակատար Մարինե Դեինյանի ելույթները: Կատարաումները Օդաբելլայի արիան Ջ. Վերդիի «Աթթիլա» օպերայից են: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան:
Օպերային թատրոնի էջում «Թագակիրներն ընդդեմ թագավարակի: Արվեստը որպես լավագույն դեղամիջոց» գրառմանը կից տեղադրել է նաեւ Օպերային թատրոնի մի շարք արտիների լուսանկարներ:
Պատանի հանդիսատեսի թատրոնը նույնպես «Մնա տանը» նախաձեռնության շրջանակում առաջարկում է թատրոնի ներկայացումները դիտել օնլայն հարթակում: «Հարգելի հանդիսատես, տեղեկացնում ենք, որ «Փայտե մարդը» ներկայացումը նախապես տեսագրվել էր, այժմ այն հանձնվում է ձեր ուշադրությանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով»,- գրված է նրանց էջում: Մարտի 21-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի ֆեյսբուքայն էջի ուղիղ եթերում ժամը 20:00-ին կարող եք դիտել «Վերջին ուսուցիչը» ներկայացումը:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը եւս մարտի 19-ին տեսագրություն է հրապարկել, որով հայտարարել էր, որ շուտով կսկսի իր լավագույն ներկայացումների տեսագրությունների առցանց ցուցադրությունը: Դեռեւս դրանք առկա չեն:
Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան
Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան
Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները
Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ
Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող
Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը
Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր
Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի
Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով
Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ
Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է
Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել
© 2021 Հայկական ժամանակ