ԱԳՆ-ն Եգիպտոսից ՀՀ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է օգտվել մարտի 19-ի չվերթից

18/03/2020 schedule16:58

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, հորդորում է օգտվել մարտի 19-ին կայանալիք Շարմ էլ Շեյխ-Երեւան չվերթից։ Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Եգիպտոսում մեր դեսպանատունը հայտնել է, որ մարտի 19-ին՝ ժամը 02:50-ին, տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխից Երեւան չվերթ։ Այս պահին պարզ չէ՝ մարտի 19-ից հետո երբ կիրականացվի հաջորդ չվերթը դեպի Երեւան։ Այսպիսով, մեր քաղաքացիներին հորդորում ենք օգտվել հենց այդ չվերթից»,- ասաց Նաղդալյանը:

Նա նաեւ նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն արտերկրում ՀՀ քաղաքացիներին կոչ է անում մշտական կապի մեջ լինել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:

«Արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում մշտական կապ պահպանել արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, պարբերաբար զանգահարել այնտեղ գործող թեժ գծերին, որոնք գործում են 24 ժամյա ռեժիմով, որոնց մեծ մասը հասանելի է նաեւ «Viber» եւ «WhatsApp» հավելվածների միջոցով»,- ասաց Նաղդալյանը:

Նա նշեց, որ այն երկրներում, որտեղ չկա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն, ՀՀ քաղաքացիները կարող են կապ պահպանել ՀՀ ԱԳՆ հետ՝ 055620111 թեժ գծի հեռախոսահամարով:

ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն էլ ասաց, որ 52 կետերում այդ թեժ գիծը գործում է անխափան. «Նորից քաղաքացիներին հորդորում ենք որեւէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անպայման կապ հաստատել դեսպանությունների եւ հյուպատոսությունների հետ: Որոշ դեպքերում քաղաքացիները զանգահարում են ԱԳՆ, խնդիրները փոխանցվում են համապատասխան հյուպատոսական կետին, եւ հանձնարարություն է տրվում քաղաքացիների հետ կապ հաստատել ու կարգավորել խնդիրները: Զանգերը շատ են լինում այս օրերին, դրանց բոլորին ԱԳՆ-ն անդրադառնալու հնարավորություն չունի, դրա համար նորից հորդորում եմ կապվել տեղում դեսպանությունների ու հյուպատոսական կենտրոնների հետ»,- նշեց Ավետիսյանը:

Տպել
937 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը