Կարող ենք տանել, գյուղերում թեստ բաժանել, բայց դա որտե՞ղ է ախտորոշվելու. վարչապետը՝ պարետ չլինելու, թեստ հանձնելու մասին

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվելու է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու նա չէ պարետը, այլ Տիգրան Ավինյանն է:

Փաշինյանը կրկնեց, որ քանի որ նախօրոք ստեղծված հանձնաժողովն է վերաձեւակերպվել պարետատան, ոսւտի կազմը մնացել է նույնը, ինչ հանձնաժողովում էր:

Մարուքյանի մյուս հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք մարզերում եւս կան թեստեր, որոնցով կարելի է ստուգել կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը:

Վարչապետը նկատեց, թե կարեւոր է ոչ միայն թեստը ունենալը, այլ պրոֆեսիոնալ ձեւով թեստը վերցնելը, հերմետիկությունը ապահովելը, տեղափոխելը:

«Թեստը առանց լաբորատորիայի, որը կարող է պրոֆեսիոնալ ձեւով ախտորոշել՝ ոչ մի բան է: Կարող ենք տանել, գյուղերում համատարած թեստ բաժանել, ասել, որ պետք է քթից, բերանից քսուք վերցնել, բայց հետո դա որտե՞ղ է ախտորոշվելու: Հայաստանում 3 լաբորատորիա ունենք, որ կարող ենք ասել՝ վստահաբար կարող է ախտորոշվի: Հետեւաբար, մարզի թե Երեւանի բնակչի գործողությունը նույնն է. պետք է դիմի ոստիկանություն կամ շտապօգնություն. այնտեղի բժշկական անձնակազմը ցուցումներով հասկանում է՝ էս մարդը պե՞տք է թեստի հասնի, թե՞ ոչ: Դա էլ փաստ չէ, որ բոլորը պետք է թեստ հանձնեն»:

Փաշինյանը նկատեց, որ երբ օրինակ, իրեն ուղարկել են կադրեր, թե ինքը ոնց է շփվել այն անձի հետ, որի մոտ հետո կորոնավիրուս է հայտնաբերվել՝ ջերմությունը բարձրացել է: Բայց երբ թեսստ է հանձնել՝ պարզվել է, որ ինքը վարակված չէ: Այսինքն, ըստ վարչապետի, բոլոր տաքություն ունեցողները չէ, որ պետք է թեստ հանձնեն, դա պետք է որոշեն մասնագետները:

Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր նրան, թե ո՞ր տարածքներին է վերաբերում 20 հոգուց ավել հավաքների արգելումը, ինչպես են մարդիկ գումար վաստակելու:

Փաշինյանն ասաց, որ այն տարածքներին, որոնց մասով չկա արգելքի որոշում, այդ տարածքներում հավաքը չի արգելվում: Խոսքն, օրինակ ռեստորանների մասին է: Ըստ նրա, այդ տարածքների վերաբերյալ որոշում կկայացվի միայն ըստ համաճարակաբանական իրավիճակի:

Խոսելով այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրելու, եթե չաշխատեն՝ Փաշինյանն ասաց, որ այդտեղ իրենք երկու շահի մասին էլ մտածել են՝ եկամուտ ստանալու եւ չհիվանդանալու:

«Եթե մենք այս շահերից որեւէ մեկը բացարձականացնեինք՝ հաղթահարելը դժվար էր լինելու»,- նկատեց վարչապետը:

Վարչապետին հարցեր ուղղելու համար բազմաթիվ պատգամավորներ են հերթագրվել: Հարցուպատասխանը շարունակվում է:

Մինչ այդ Փաշինյանը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված ընդհանուր իրավիճակը եւ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը:

«Մենք ունենք 30 հաստատված դեպք կորոնավիրուսով հիվանդացության, որից 19-ը կապված են էջմիածին քաղաքում տեղի ունեցած նշանադրության հետ, եւս 3 հոգի առնչվում են առաջին ախտորոշված դեպքի հետ, եւ ամենամտահոգող դեպքն այս պահի դրությամբ երեկ ախտորոշված դեպքերն են: Այդ դեպքերը արձանագրվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում եւ այդ արտադրական ձեռնարկության ախտորոշված ներկայացուցիչների հետ շփման շրջանակը պարզման փուլում է եւ այդ մարդիկ կմեկուսացվեն»,- ասաց վարչապետը:

Այնուհետեւ նա նշեց, որ Արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունը կապված էր հետեւյալ հանգամանքի հետ. «Մենք արդեն մի քանի օր ուսումնասիրում էինք արտակարգ իրավիճակներում բնակչությանը աջակցություն ցուցաբերելու մասին ՀՀ օրենքը եւ մեզ համար ակնհայտ էր, որ Արտակարգ իրավիճակների մասին այդ օրենքը բացարձակապես չի նախատեսել համաճարակային իրավիճակները: Ըստ էության այնտեղ նախատեսված է արտաքին պարագան, երբ որ տեղի է ունեցել տեխնածին աղետ, բնական աղետ եւ մարդկանց կյանքը պետք է կազմակերպել այդ իրավիճակում»:

Փաշինյանը նշեց, որ ցավոք սրտի վերջին 20 օրվա ընթացքում ականատես ենք լինում դեպքերի, որ մեր սիրելի հայրենակիցները միշտ չէ, որ հետեւում են առողջապահության նախարարության եւ կառավարության առաջարկած վարքագծային կանոններին՝ ապահովելու ինչպես իրենց, այնպես էլ հարազատների, ուրիշների անվտանգությունը եւ շատ դեպքերում իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ անհրաժեշտ լինի հարկադրանքի միջոցներ ձեռնարկել, որոնք ենթադրում են քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակումով:  Ահա այս սահմանափակումները, ըստ վարչապետի,  ՀՀ սահմանադրությամբ հնարավոր է կիրառել միայն հանրային առողջությունը պահպանելու պարագայում, սա էլ հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում: Իսկ արտակարգ դրություն, ինչպես շեշտեց Փաշինյանը, հնարավոր է, երբ Սահմանադրական կարգի նկատմամբ կա անմիջական սպառնալիք, տվյալ դեպքում սպառնալիք է գնահատվել սոցիալական պետության հայեցակարգը, երբ քաղաքացիները ունեն առողջության պահպանման իրավունք:

Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ հունվարի 30-ին իր որոշմամբ ստեղծված կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովին նոր զարգացումների լույսի ներքո տալիս են նոր կարգավիճակ եւ այդ կարգավիճակը պարետատունն է:

ՀՀ վարչապետն իր ելույթը եզրափակեց հուսով եւ վստահությամբ, որ այս ճգնաժամից Հայաստանը պետք է դուրս գա ավելի ուժեղացած՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ առողջապահական իմաստներով:

Տպել
1855 դիտում

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները