Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009 թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազը բողոքարկում է որոշումը, որը, ըստ դատախազի ուսումնասիրության, կայացվել է խախտումներով, դատական սխալով, ինչի պատճառով ընդունված դատական ակտերն անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը: 

2009 թ. մարտի 31-ի դատավճռով Վարդան Ջհանգիրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Դատավճռով Վ. Ջհանգիրյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով երեք տարի ժամկետով փորձաշրջան։ 

Ըստ այդմ՝ դատարանը հաստատված է համարել, որ 2008 թ. փետրվարի 23-ին՝ ժամը 23-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Էջմիածին-Երևան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկում «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում գտնվող զինված անձանց զինաթափելու և բերման ենթարկելու ժամանակ նա չի ենթարկվել չշարժվելու մասին իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ավտոմեքենան վարել է նրանց ուղղությամբ և բախվել ոստիկանության ավտոմեքենային, չի ենթարկվել մոտը պահվող հրազենը ներկայացնելու պահանջներին, վնասել է ոստիկանի համազգեստը, բռունցքով հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: 

Պաշտպանական կողմը դատավճիռը 2009 թ. բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը բողոքը մերժել է, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել անփոփոխ, Վ. Ջհանգիրյանը համաներման որոշմամբ նշանակված պատժից ազատվել է։ Իսկ ՀՀ վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ պաշտպանության կողմից բերված բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանը 2009 թ. սեպտեմբերին վերադարձրել է վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։ 

ՀՀ գլխավոր դատախազությունը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով և այլ երկրներին վերաբերող գործերով ՄԻԵԴ որոշումների, ներպետական նախադեպային իրավունքի և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ 2019 թ. սեպտեմբերի 18-ի ԵԿԴ/0134/01/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ուսումնասիրել է Վ. Ջհանգիրյանին առնչվող դատավճիռը, քրեական գործի նյութերը: Պարզվել է, որ նշված գործերով դատական քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, դատական սխալ, ինչի պատճառով ընդունված դատական ակտերն անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը: 

Մասնավորապես՝ ստորադաս դատարանները Վ․ Ջհանգիրյանի մեղադրանքը հիմնավորելիս ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր են հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին և պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել այդ իրադարձություններում, ինչը ողջամիտ կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։ Պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն չի ընձեռվել մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետ վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչը հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման: 

Պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար այնպիսի համակցություն, որը թույլ կտար ապացուցված համարել Վ. Ջհանգիրյանի կողմից իրեն մեղսագրված արարքները կատարած լինելու հանգամանքը: 

Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009 թ. կայացված դատական ակտերը բեկանելու և փոփոխելու, մեղսագրված արարքում նրա անմեղությունը ճանաչելու պահանջով: 

Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիրքորոշում է հայտնել առ այն, որ «...իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին...»: 

2008 թ. նախագահական ընտրությունների շրջանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ 2008-2009 թ. կայացված դատավճիռների, դրանց առնչվող գործերի ուսումնասիրությունը ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում է: 

Տպել
1219 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը