Ազգային կինոկենտրոնում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում. որոշ աշխատողներ ազատման ծանուցագրեր են ստացել

Հայաստանի ազգային կինոկենտրոնի 6 աշխատակիցներ սույն թվականի փետրվարի 21-ն աշխատանքից ազատվելու ծանուցագրեր են ստացել: Կինոկենտրոնում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, եւ նոր հաստիքացուցակն ուժի մեջ է մտնելու մայիսի 1-ից, որտեղ այս աշխատակիցները տեղ չունեն. նոր հաստիքներ իրենց չի առաջարկվել:

Աշխատանքից ազատվածները «Հայկական ժամանակի» խմբագրություն են դիմել՝ հայտնելով, որ Կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանն ակնհայտ դավադիր մտադրությամբ է իրականացրել կառուցվածքային փոփոխությունները: Նրանք դիտավորություն են համարում այն, որ, ի տարբերություն իրենց, որոշ աշխատողների ծանուցագրով առաջարկվել են նոր հաստիքներ՝ առանց մրցույթի հայտարարման եւ առանց ատեստավորման: Կինոկենտրոնը նաեւ պայման է դրել, որ ծանուցվողները երեք օրվա ընթացքում համաձայնություն տան, այլապես ապրիլի 30-ով նրանք էլ կհամալրեն վերը նշված 6 անձանց շարքերն ու կմնան առանց աշխատանքի:

Հայաստանի ազգային կինոկենտրոնում աշխատանքից, ըստ էության, ազատվել են ֆինանսական գծով տեղակալ Մարինե Անտոնյանը, կինոճարտարագետ Սաթիկ Ստեփանյանը, խմբագիրներ Ռազմիկ Աբրահամյանն ու Մարտին Հուրիխանյանը, տնտեսական բաժնի աշխատող Ռուբեն Ստեփանյանը եւ ֆիլմաֆոնդի պահեստապետ Վարդանուշ Շողիկյանը:

Կինոկենտրոնի՝ շուտով նախկին խմբագիր Մարտին Հուրիխանյանը ՀԺ-ին հայտնեց, որ ծանուցագրերն իրենց են տրվել առանց հիմնարկի կառուցվածքային փոփոխությունների մասին վկայող փաստաթղթի: Աշխատակիցները զրկված են եղել դրան հանգամանալից ծանոթանալու, փոփոխությունների անցկացման տրամաբանությունը հասկանալուց: Նշեց, որ այն հաստիքացուցակը, որն ուժի մեջ է մտնելու մայիսի 1-ից, չի պարունակում հաստատման ամսաթիվը, ինչը վիճարկելի է դարձնում ժամկետից շուտ 2020 թվականի փետրվարի 21-ին աշխատողներին տրված ծանուցագրերի օրինականությունը:

Նախկին աշխատակիցները նաեւ հայտնեցին, որ նոր հաստիքացուցակը կազմվել է գլխավոր հաշվապահի կողմից, որը չունի դրա իրավունքը: Նրանք նաեւ մեծ բացթողում են համարում եւ մատնանաշում այն փաստը, որ Շուշանիկ Միրզախանյանն արդեն 3 տարի է՝ Կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար է, եւ տնօրենի ընտրության մրցույթ այդպես էլ չի կայանում:

Շուշանիկ Միրզախանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով առաջ քաշված հարցերին ու բողոքներին, նշեց, որ կառուցվածքային փոփոխություններում որեւէ դիտավորություն չկա: Նկատեց, որ երբ 2017 թվականի ամռանն անցել է աշխատանքի, Կինոկենտրոնն աշխատել է կինոստուդիայի ձեւաչափով, այսինքն՝ կինոարտադրությունն իրականացվել է հենց Կինոկենտրոնում, որն անընդունելի է միջազգային կանոններով: «Շատ կարեւոր է, որ այն օղակը, որը կարգավորում է պետական գումարների բաշխումը, իրավունք չունենա իրականացնել արտադրություն, այլապես ինքը կարտադրի, ինքն էլ գումարը կտա»,- ասաց նա:

Ըստ Միրզախանյանի՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը իր ստեղծման օրվանից (2006 թվական) սկսած՝ ՀՀ պետական բյուջեից սուբսիդիայի պայմանագրերի հիման վրա ֆիլմարտադրության համար ստացել է ֆինանսավորում, եւ կինոարտադրության ողջ պրոցեսը (սցենար, նախապատրաստական աշխատանք, նկարահանում, մոնտաժ, ձայնագրում, գունաշտկում եւ ցանկացած ֆորմատի փոփոխություններ) իրականացվել է Կինոկենտրոնում: Այդ գործընթացներն իրականացնելու համար Կինոկենտրոնն ունեցել է համապատասխան կառուցվածք՝ իր բաժիններով եւ հաստիքներով: Այսօր այդ գործընթացներն այլեւս չեն իրականացվում, ուստի չկա համապատասխան հաստիքների կարիքը:

«Եթե 2006 թվականից կենտրոնը խախտումներով է աշխատել, ինչ անենք, չշտկե՞նք: Իմ նշանակումից հետո ուսումնասիրելով Եվրոպական կինոյի աջակցման՝ Եվրիմաժ հիմնադրամի (ի դեպ, որին մենք անդամակցում ենք) ֆինանսավորման պայմանները, ինչպես նաեւ Եվրոպական տարբեր ֆոնդերի եւ համարտադրողների պայմաններն ու պահանջները՝ պարզ դարձավ, որ պետական կառույցը չի կարող հանդիսանալ համատեղ արտադրության կողմ, եւ չի կարող ֆինանսավորվել այդ ֆոնդերից։ Ըստ միջազգային կանոնների՝ ֆինանսավորող կառույցը չի կարող միաժամանակ ե՛ւ ստանալ ֆինանսավորում, ե՛ւ իրականացնել արտադրություն իր կառույցի ներսում, քանի որ դա պարունակում է կոռուպցիոն ռիսկեր»,- ասաց նա:

Տնօրենի ԺՊ-ն նկատեց՝ Կինոկենտրոնն արդեն 2 տարի է՝ արտադրությամբ չի զբաղվում: Խոսելով համատեղ կինոարտադրության մասին՝ նշեց, որ սա եւս նպատակ ունի ավելի հեշտ ճանաչելի դարձնել ու բացառել կոռուպցիոն ռիսկերը: Այսինքն՝ այսօր կինոարտադրության գլխավոր նպատակը համաարտադրությունն է:

Ինչ վերաբերում է պաշտոնից ազատվող աշխատողների բարձրաձայնած հարցին, թե առանց մրցույթ հայտարարելու եւ առանց ատեստավորման մի շարք աշխատողների առաջարկվել է նոր հաստիքներ, նա նշեց, որ դա օրենքով կարգավորվում է, եւ բոլորովին պարտադիր չէ իր ներքին աշխատողին նշանակել ատեստավորման կամ մրցույթի միջոցով. «Ամեն ինչ արվել է օրենքի կետով»:

Միրզախանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու նոր ստեղծված հաստիքները  չեն առաջարկվել աշխատանքից ազատված աշխատակիցներից որեւէ մեկին: Տնօրենի ժՊ կարծում է, որ նրանք չեն համապատասխանում դրանց: «Սրանք բացարձակ նոր հաստիքներ են, ստեղծել ենք ժառանգության բաժին, որը շատ կարեւոր է Կինոկենտրոնի համար: Բավականին մեծ աշխատանք ենք տանում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, եւ մեզ պետք է միջազգային մակարդակի, հատուկ իմացություններ ունեցող մասնագետ, որը կղեկավարի այդ բաժինը: Նրանց մեջ չկար»,- ասաց նա:

Իսկ այն դիտարկմանը, թե ինչո՞ւ է հաշվապահը կազմել կառուցվածքային փոփոխությունները, նա արձագանքեց, որ հաշվապահը պարզապես ստորագրել է, բայց փաստաթուղթը չի կազմել. «Հիմա Արայիկ Հարությունյանն էլ համաձայնություն է դրել, կարո՞ղ է ասենք՝ նա է կազմել կառուցվածքը»:

Միրզախանյանը չժխտեց, որ աշխատանքից ազատելուց առաջ ժողով կամ քննարկում չի եղել նախկին աշխատակիցների հետ, սակայն ասաց, որ փոփոխությունները պատշաճ ծանուցվել են գրեթե 3 անգամ, դեռեւս 2018 թվականից: Անդրադառնալով 6 աշխատակցի այն հայտարարություններին, թե իրենք նախկին տնօրենի ժամանակից եկած կադրերն են եւ դրա համար են ազատվում՝ ասաց, որ դա բացարձակ սուտ է: Ավելին՝ նշեց, որ իր նշանակման օրից մինչեւ այսօր բոլոր աշխատողները նախկին տնօրենի ժամանակներից են Կինոկենտրոնում: Իսկ ինքը փորձել է աշխատել ու լեզու գտնել բոլորի հետ: «Իմ տնօրինման ժամանակահատվածում աշխատել եմ նույն թիմի հետ, աշխատում եմ մինչեւ օրս: Եվ երբեք ինձ համար չի եղել չափանիշ «նախկինի կադր», իմ կադր» ասվածը, ո՛չ խոսնակ եմ փոխել, ո՛չ էլ՝ ոչինչ»,- ասաց նա:

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Կինոկենտրոնի հաստիքների թիվը դարձել է 62 նախկին 72-ի փոխարեն: «Փոքր, չնչին գումարներով կարողացել ենք մարդկանց աշխատավարձերն ավելացնել, որովհետեւ շատ ցածր էին»,- ասաց Միրզախանյանը: Նկատենք՝ Կինոկենտրոնի հաստիքացուցակի մեջ մտնում է նաեւ Մալյան թատրոնի հաստիքները, որոնք ամբողջովին պահպանվել են: 62-ից 21 հաստիքը թատրոնինն է:

ՀԳ. Աշխատանքից ազատված աշխատակիցները մատնանաշում են նաեւ Շուշանիկ Միրզախանյանի՝ 2017 թվականից մինչ օրս պաշտոնակատար լինելու փաստը: Սրա հետ կապված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը «Հայկական ժամանակին» հայտնել է, որ նախատեսում են Կինոկենտրոնը «Հայք» կինոստուդիայի հետ վերակազմավորել, դա, իհարկե, Կառավարության որոշմամբ, իսկ մինչ այդ նպատակահարմար են գտնում, որ այնտեղ շարունակի պաշտոնավարել ԺՊ-ն:

«Պաշտոնակատար լինելով՝ ես բացարձակ չեմ աշխատել՝ որպես ժամանակավոր ղեկավար: Ընդհակառակը, բոլոր պլաններս, ծրագրերեը միշտ գծել եմ հեռահար ժամկետներով: Աշխատել եմ այն մտածողությամբ, որ պետք է ամեն ինչ արվի»,- ասաց Շուշանիկ Միրզախանյանը:

Հավելեց, որ եթե թափուր պաշտոնի մրցույթ հայտարարվի, անպայման մասնակցելու է, որովհետեւ այս ընթացքում մեծ աշխատանք է արել եւ ունի բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնց շնորհիվ բազմաթիվ լավ ծրագրեր են սպասվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34824 դիտում

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ