Մենք ասում ենք՝ Հրայր Թովմասյան չզբաղվել պոլիտիկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

12/03/2020 schedule13:05

Ջերմուկում Ամուլսարի թեմայով խոսելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ապրիլի 5-ի հանրաքվեին եւ դրա նշանակման պատճառներին:

«Երբ որ ասում եք՝ համակարգային կոռուպցիա չկա, եւ ես կարող եմ երաշխավորել, որ քանի դուք աջակցում եք այս քաղաքական իրողություններին, համակարգային կոռուպցիա չի լինի: Բայց ես կարո՞ղ եմ ասել, որ էսօր կաշառքի դեպքեր չկան: Իհարկե չեմ կարող ասել, որովհետեւ ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա…Բայց ի՞նչ պետք է անենք, որ սրան վերջ տրվի, որովհետեւ էս հանրաքվեն նաեւ դրա մասին է, որ կոռուպցիայի մնացորդները հույս ունեն, ասում են՝ հեսա մի քանի ամիս էլ ձգենք, մերոնք գալու են: Ախր ձերոնք էնքան հեռու են գնացել, էնքան հեռու է ուղարկել ժողովուրդը նրանց, լույսի արագություն էլ բացեն՝ չեն կարող գալ»,- վստահեցրեց վարչապետը:

Ապա նշեց, որ ուր գնում են մարդկանց հետ հանդիպման՝ անընդհատ ծրարներ են ստանում, որոնք բովանդակային առումով հիմնականում 2 թեմայի են վերաբերում՝ սոցիալական խնդիրներ եւ դատական համակարգ: 

Վարչապետն ընդգծեց, որ սոցիալական խնդիրը կառավարության խնդիրն է, եւ իրենք աշխատում են դրա վրա: Մասնավորապես, օրինակ, 2018-ից ավելի քան մեկ միլիոն մարդու թոշակները, նպաստները կամ աշխատավարձերը ավելացրել են: 

«Բայց մենք բոլորս լարված ենք, որովհետեւ մեր մեջքի հետեւում կանգնած է մի ինստիտուտ, որին մենք չենք վստահում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ էս նյարդային վիճակը շարունակվում է եւ կշարունակվի, քանի չի լուծվել դատական համակարգի խնդիրը: Փաշինյանն ասաց, որ պետք է դատական համակարգ, որին կվստահեն բոլորը, եւ որոշումն էլ միանշանակ կընդունվի: Այս դեպքում միայն, ըստ վարչապետի, Կառավարությունը կկարողանա հանգիստ զբաղվել իր գործով եւ ոչ թե ամենուրեք պատասխանել, թե ում ազդեցությամբ, ինչպես է որեւէ դատավոր որեւէ որոշում կայացրել:

«Ոնց որ էն կինոյի մեջ ասում է՝ մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա, հիմա ասում ենք՝ Հրայր Թովմասյան չզբաղվել պոլիտիկա: Եթե ուզում է պոլիտիկայով զբաղվի, թող ազատի Սահմանադրական դատարանի նախագահի աշխատասենյակը, գա ջերմուկցիների առաջ կանգնի, էնքան զբաղվի, ինչքան ուզում է: Եվ մյուսները»,- եզրափակեց վարչապետը:

Մանրամասները տեսանյութում.

 

Տպել
1353 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին