Նվազել են բանակում մահերը, կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար է մղվում. ԱՄՆ-ի Պետդեպը հրապարակել է ՀՀ-ի մասին զեկույցը

2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը, որն առաջնորդում  էր Նիկոլ Փաշինյանը, հավաքեց ձայների 70 տոկոսը և խորհրդարանում տեղերի ճնշող մեծամասնությունն ստացավ: ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող միջազգային դիտորդական առաքելության գնահատման համաձայն՝ խորհրդարանական ընտրություններն անց են կացվել հիմնարար ազատությունների հարգանքով:

Այսպես է սկսվում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հրապարակած զեկույցը Հայաստանի մասին:

Զեկույցում նշվում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ հետաքննելու եւ պատժելու համար նախկին եւ ներկա կառավարության եւ իրավապահ մարմինների ենթադրյալ չարաշահումները, խոսվում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործերի մասին, որոնք վերաբերում են 2008-ի Մարտի 1-ի դեպքերին: Այս համատեքստում կարեւորվում է երկրի դատական իշխանության անկախությունը:

Նշվում է, որ բնակչության շրջանում բողոքներ են եղել բանակում մահվան դեպքերի քննության ու ընթացքի մասին: Ընդ որում, խոսքը ոչ միայն սպանությունների եւ ինքնասպանությունների, այլեւ հիվանդությունների հետեւանքով մահվան կամ ծառայության ընթացքում ձեռք բերված հիվանդությունների հետեւանքով զոհերի մասին է: Պետդեպարտամենտի զեկույցում նշվում են կոնկրետ դեպքեր՝ կապված զինծառայողների ինքնասպանության հանգամանքների, մահվան շուրջ աղմուկի եւ դեպքը թաքցնելու փորձերի մասին:

Պետդեպը նշում է, որ Կառավարությունը հոկտեմբերի 10-ին հաստատել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը 2019-2023 թվականների համար եւ դրա իրականացման ազգային գործողությունների ծրագիրը: Ռազմավարությունը նախատեսում էր նաեւ փաստահավաք խմբի ստեղծում՝ ոչ մարտական մահվան դեպքերը քննելու համար, մարդու իրավունքների այլ խախտումների թվում: 

Հուլիսի 8-ին զինված ուժերում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իր երկամյա զեկույցում «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն նշել է, որ Պաշտպանության նախարարությունն առաջին անգամ նշանակել է զինվորների իրավունքների պաշտպանությունը որպես կազմակերպչական առաջնահերթություն: Հուլիսի 24-ին Պաշտպանության նախարարությունը գործարկել է «վստահության գիծ» հեռախոսահամար, որով կարող են զանգահարել զինվորներն ու նրանց հարազատները՝ բողոքների, օգնություն խնդրելու եւ առաջարկություններ ներկայացնելու համար:

Զեկույցում առանձին ներկայացված են Հայաստանում ընթացող հնչեղ քրեական գործերի դատավարությունները՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ այլոց:

Հունվարի 29-ին Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը զեկույց է տարածել 2018 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցի վերաբերյալ, որում նշվում է, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկել 2008-ի մարտի բռնի իրադարձությունների եւ մահերի համար պատասխանատվություն սահմանելու, մեղավորներին պատժելու ուղղությամբ: Զեկույցում նշվում է գործընթացը խնամքով անցկացնելու կարեւորությունը՝ «օրենքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության եւ արդար դատաքննության երաշխիքների» խստորեն պահպանման պայմաններում:

Հունիսի 4-ին խորհրդարանն ընդունել է օրենք՝ 2008 թվականի մարտին հետընտրական բռնության զոհերին օգնություն ցուցաբերելու մասին, իսկ սեպտեմբերի 5-ին կառավարությունը հատկացրել է 720 միլիոն դրամ (1,5 միլիոն դոլար)՝ զոհերին ու նրանց ընտանիքներին օգնելու համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին, նշվում է, որ հակամարտության վերջնական կարգավիճակը մնացել է միջազգային միջնորդության առարկա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար: Բռնությունները շփման գծի երկայնքով շարունակվում են ավելի ցածր մակարդակներով՝ նախորդ տարիների համեմատ:

2016-ի ապրիլին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո հակամարտության կողմերը բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), միմյանց մեղադրում են այդ ընթացքում վայրագություններ կատարելու մեջ: Գործերը դեռ ՄԻԵԴ-ում քննվում են: 

Պետդեպի զեկույցում նշվում է, որ ՀՀ  ոստիկանության կողմից նախկինում կատարված խոշտանգումների մասին ահազանգեր են եղել:

Իրավունքների բաժնում ասվում է, որ 2018-ի մարտին օմբուդսմենի գրասենյակը հրապարակել է հոգեբուժական հիմնարկություններում տիրող իրավիճակի վերաբերյալ ժամանակավոր զեկույց՝ նշելով մարդու իրավունքների խախտումներ մի շարք ոլորտներում:

Անդրադարձ կա նաեւ բանտային համակարգին: Նշվում է պայմանների վատ լինելու եւ փոփոխությունների անհրաժեշտության մասին, իսկ բանտարկյալների մահվան հետ կապված անպատժելիությունը շարունակում է մնալ բանտում մարդու իրավունքների կարեւորագույն խնդիրներից մեկը: Կառավարությունը, ընդհանուր առմամբ, թույլատրել է մարդու իրավունքների պաշտպանության ներքին եւ միջազգային խմբերին, ներառյալ Եվրախորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին, վերահսկել բանտերի ու կալանավայրերի պայմանները,եւ նրանք դա արել են կանոնավոր կերպով, առանց խոչընդոտների:

Հայաստանում չի սահմանափակվում խոսքի ազատությունը, համացանցից օգտվելու հնարավորությունը, գործում է հավաքների ազատության օրենքը:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաեւ փախստականների խնդրին եւ նշվում, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել նրանց ապաստան տալու համար:

Նշվում է նաեւ, որ երկրում իշխանափոխությունից հետո անցկացվում են ազատ եւ անկաշկանդ քարոզարշավներ, ընտրություններ, իսկ ազգային փոքրամասնությունները երկրում պաշտպանված են եւ ունեն ներկայացուցիչներ օրենսդիր ու գործադիր մարմիններում:

Պետդեպարտամենտի զեկույցում անդրադարձ է կատարվում նաեւ կոռուպցիայի դեմ տարվող ակտիվ պայքարին: Նշվում է, որ կառավարության նախաձեռնությամբ արդեն բազմաթիվ դեպքեր են բացահայտվել, եւ մի շարք անձինք կանգնած են պատասխանատվության ենթարկվելու շեմին, զգալի գումարներ են վերադարձվել բյուջե: Ընդ որում, կաշառակերության եւ մեծ վատնումների դեպքեր են գրանցվել տասնյակ ոլորտներում:

Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի համաձայն՝ շատ պետական պաշտոնյաներ, ներառյալ՝ դատավորները, խորհրդարանի անդամները եւ նրանց ամուսինները, բացահայտել են անհայտ եկամուտների եւ ակտիվների մեծ գումարներ, ներառյալ՝ թանկարժեք անձնական նվերներ:

Պետդեպն անդրադարձել է նաեւ ՀՀ-ում նախորդ տարի բացահայտված ապօրինի որդեգրումների դեպքերին, որոնք տարիների վաղեմություն ունեն, եւ որի գործի շրջանակներում ղեկավար անձինք հանդիսացող մեղադրյալներ կան: Սա ներառված է երեխաների իրավունքների պաշտպանության մասին հատվածում:

Հայաստանում, ըստ զեկույցի, օրենքը նախատեսում է 40-ժամյա աշխատանքային շաբաթ, 20 օր պարտադիր վճարովի տարեկան արձակուրդ եւ փոխհատուցում արտաժամյա եւ գիշերային աշխատանքի համար: Կառավարության որոշմամբ հաստատվել են աշխատանքային եւ առողջապահական չափանիշներ, որոնք ոչ միշտ են պահպանվում, հատկապես՝ մասնավոր հատվածում:

Զեկույցում կան հատվածներ նաեւ ընտանեկան բռնության դեպքերի, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների, ներառյալ՝ բանտերում նրանց իրավունքների մասին հարցերին, գենդերային խնդիրներին:

Տպել
1957 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին