«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի բյուջեն 3 միլիոն ԱՄՆ դոլարից կհասնի 5 միլիոն դոլարի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հետ համատեղ, ազդարարել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլի մեկնարկը:

Ռուսաստանի Դաշնության տրամադրած հավելյալ միջոցների շնորհիվ այս տարի ծրագրի ֆինանսավորումը 3 միլիոն ԱՄՆ դոլարից հնարավոր կլինի հասցնել տարեկան մինչև 5 միլիոն ԱՄՆ դոլարի: 2019 թվականի դրությամբ, ծրագիրն իրականացվում է ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Արագածոտնի մարզերի` 412 հանրակրթական ուսումնական հաստատություններում` սնունդ տրամադրելով 1-4-րդ դասարանների շուրջ 50․000 աշակերտների:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010 թվականից` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ-ի ՊՀԾ) և ՀՀ կառավարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա՝ նպատակ ունենալով ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ: Ազգային ծրագրի շրջանակում սնունդ է տրամադրվում տարրական դասարանների և դպրոցի նախապատրաստական խմբեր ունեցող բոլոր հանրակրթական դպրոցներին: Ծրագրի վերափոխման այս փուլում պլանավորվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ` համայնքի անդամների համար աշխատաշուկայի նոր հնարավորություններից օգտվելու նպատակով: Ջերմոցային տնտեսությունների ստեղծումը և դպրոցական սննդի արտադրությունը կապահովի առողջ սննդի կազմակերպումը դպրոցներում ամբողջ տարվա ընթացքում, իսկ կրթական ծրագրերը կներառեն առողջ ապրելակերպի դասընթացներ երեխաների և համայնքների անդամների համար: Այս ամենի արդյունքում ծրագրում ընդգրկված ՀՀ դպրոցները կվերափոխվեն ավելի լայն կրթական հարթակների, կխթանվի մարդկային կապիտալի և տնտեսության զարգացումը:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Տպել
958 դիտում

«Բաճկոնս ամբողջությամբ թրջված էր, քնապարկ, սնունդ չկար». 6 օր անտառում թաքնված ոստիկանը մանրամասներ է պատմում

Օնիկ Գասպարյանը և Լին Թրեյսիին քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մեկնարկել է «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը

Դպրոցներից և մանկապարտեզներից բողոքների դեպքում կիրականացվի վարչարարություն. ԱԱՏՄ

Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը երդվեցին

Արցախի ԱԳՆ-ն միանում է Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը

63 տարեկանից բարձր անձանց համար կանցկացվեն «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթը․ ԿԳՄՍՆ

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտական հետազոտությունների համար նոր կրթաթոշակներ են սահմանվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջբերումը իրականությանը չի համապատասխանում․ Գրիգորյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ որոշ մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է

Փրկարարները «Երևանյան» լճի հարակից տարածքից քաղաքացու դին են դուրս բերել

ՀՀ սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները խաղաղ մտադրությունների մասին չեն վկայում. Նաղդալյան

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել է եռօրյա հավաք-պարապմունք

Խորհրդարանում մեկնարկել է ԲԴԽ անդամների թեկնածուների ընտրության քվեարկությունը

Հայտնի են շաքարավազի գների բարձրացման պատճառները․ ՏՄՊՊՀ

«Երեւանից արտիստները գալիս, Վանաձորի ու Գյումրու օր են նշում». Լոռու մարզպետը հանդիպել է մշակույթի գործիչների հետ

Հաղարծին բնակավայրում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել Աղստև գետը․ վարորդը մահացել է

Ոչինչ ինձ չի կաշկանդում. ԲԴԽ անդամի թեկնածու

էկոնոմիկայի նախարարն Իրանում է․ կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը․ վարչապետն ընդունել է դեսպանին

Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ 2021 թվականին կհատկացվի 120 մլն դրամ

ԲԴԽ-ն կարող է վերականգնել և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ․ Խաչատուրյան

Վորլդ Վիժն Հայաստանը բնաիրային աջակցություն կտրամադրի Արցախից տեղափոխված 10.020 շահառուի

Կոնգրեսականը փորձել է զենքով մուտք գործել Կապիտոլիումի շենք

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակը

Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել են ՀԱԷԿ կայանի արդիականացման աշխատանքներին

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

Արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով մրցույթ է հայտարարվել

Եթե ասել է, ենթադրում եմ՝ ինչ-որ հիմքեր ունեցել է. Խաչատուրյանը՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության մասին

Դա աննորմալ երեւույթ է. Ջհանգիրյանը՝ «Մարտի 1»-ի գործով նիստերի մասին

Լսելով Ձեր խոսքը՝ վախեցա, մտածեցի՝ մի՞թե ես այդպիսի բան եմ ասել. Ջհանգիրյանը՝ պատգամավորին

Ամբիոնից հայտարարեմ՝ նախագահ եմ, թուրն առնեմ գնամ այնտե՞ղ. Ջհանգիրյանը՝ դատավորներին ճնշելու, ԲԴԽ նախագահ դառնալու մասին

Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր

Ռուսաստանի քաղաքներում ձերբակալվել են Նավալնիի կողմնակիցները

ՔՏՀԱ տեսչական մարմինը Մարտունի համայնքում հայտնաբերված խախտման հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

Եթե մենք ուզում ենք խաշ ուտենք, կաթ տվող կովին չենք մորթում. Ջհանգիրյանը դեմ է գերագույն դատարանի ստեղծման գաղափարին

ԼՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը. ընդդիմությունը չի մասնակցի ԲԴԽ անդամների քվեարկությանը

Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը. Ա. Հարությունյան