Բայդենն առաջատարն է ԱՄՆ-ի եւս 6 նահանգում եւ աջակցություն է հայտնում մյուս թեկնածուին

11/03/2020 schedule10:22

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ եւ սպասվող նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել իր գլխավոր մրցակցին՝ Բեռնի Սանդերսին, եւ հայտարարել իրենց ընդհանուր նպատակի մասին:

Բայդենը նշել է, որ Սանդերսն ու նրա թիմն աներեւակայելի էներգիա եւ էնտուզիազմ ունեն, իրենք միասին ունեն 1 նպատակ՝ հաղթել Դոնալդ Թրամփին: Նրա ելույթը հեռարձակվել է CNN հեռուստաալիքով:

Բայդենի կարծիքով՝ եթե Թրամփին եւս 4 տարի տան՝ երկրի ղեկավարումը կազմակերպելու համար, ապա նա հիմնովին կփոխի երկիրը, ինչը թույլ տալ չի կարելի:

Նշենք, որ Բայդենն առաջատար է երեքշաբթի օրն ԱՄՆ-ի 6 նահանգներում տեղի ունեցած պրայմերիզներում (նախնական ընտրություններ): Fox News-ը հայտնում է, որ ամփոփված արդյունքներով նա բացարձակ հաղթանակ է գրանցել Միչիգանում, Միսսուրիում, Միսիսիպիում, իսկ Այդախո, Հյուսիսային Դակոտա եւ Վաշինգտոն նահանգներում առաջատարն է:

Հիշեցնենք՝ նախորդ երեքշաբթի տեղի ունեցած «Սուպեր երեքշաբթի»-ի նախնական հաշվարկներով Ջո Բայդենը հաղթում է 10 նահանգներում՝ Ալաբամայում, Արկանզասում, Մասաչուսեթսում, Մինեսոտայում, Հյուսիսային Կարոլինայում, Օկլահոմայում, Թենեսիում, Թեհասում ու Վիրջինիայում:

Բեռնի Սանդերսն առաջատար է եղել 4, Մայք Բլումբերգը՝ 1 նահանգներում, իսկ Էլիզաբեթ Ուորենը եւ Թուլսի Գաբբարդը ոչ մի նահանգում առաջատար չեն եղել, 1 օր անց էլ Ուորենը հայտարարել է ընտրապայքարից դուրս գալու մասին:

Տպել
355 դիտում

Վրաերթ Երևանի նանսենի փողոցում. 20-ամյա աղջիկը հոսպիտալացվել է

ԱԳՆ-ն հիշեցնում է ՌԴ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհների մասին եւ հորդորում հետեւել ցուցումներին

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18․135-ի. երեկ մահացել է 79 մարդ

Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած պացիենտ. նրանք դուրս են գրվել. նախարար

Չինական Շենչժենում պաշտոնապես արգելվել է շների եւ կատուների միսը սննդի մեջ օգտագործելը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և դեսպանորդը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող մեր հայրենակիցների հետ

Երեք դատավորների լիազորությունները դադարեցվել են. ԲԴԽ

Հովսեփ Կուբատյանը հրապարակել է հասցեները, որտեղ 500 ժամանակակից վերելակներ կտեղադրվեն

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ