Նավթային արկածախնդրություն. Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան էժանացնում են նավթը

Մարտի 6-ից նավթի գները համաշխարհային շուկայում դանդաղորեն սկսեցին անկում ապրել: Օրվա վերջում անկումը կազմում էր շուրջ 10 տոկոս: Պատճառը OPEC-ի անդամ եւ գործընկեր պետությունների (OPEC+)՝ արդյունահանման նոր սահմանափակումների վերաբերյալ համաձայնության չգալու մասին տեղեկատվությունն էր:

Բանակցությունների նախօրեին՝ մարտի 5-ին, OPEC-ն առաջարկել էր 2020թ. երկրորդ եռամսյակի համար նավթի օրական արտադրանքը կրճատել 1 միլիոն բարելով, իսկ կազմակերպության 10 գործընկերների համար՝ հավելյալ 500 հազար բարելով: Երբ Վիեննայից եկող տեղեկատվությունը հաստատվեց՝ բորսաներն արդեն փակվել էին, սակայն երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, շուկան բացվելու պահին նավթի գները անկում էին ապրել արդեն շուրջ 30 տոկոսով եւ տատանվում էին 30 դոլարի սահմաններում: Նվազել էին նաեւ նավթի արդյունահանման հետ կապված արտարժույթները՝ նորվեգական կրոնը՝ 3 տոկոսով, ռուսական ռուբլին՝ 4:

Նավթի արդյունահանման հետագա սահմանափակման առաջարկը OPEC-ը բացատրում էր տնտեսական կանխատեսումների եւ նավթի պահանջարկի վրա բացասաբար անդրադարձող կորոնավիրուսի պատճառով նավթի գների հետագա անկումից խուսափելու անհրաժեշտությամբ: Արդյունահանումը կրճատելու դիրքերից էր հանդես գալիս Սաուդյան Արաբիան: Դրան հակառակվում էր Ռուսաստանը, որին հավելյալ կրճատված 1,5 միլիոն բարելից բաժին էր հասնելու 375 հազարը:

Համաձայնության բացակայության պայմաններում ապրիլի 1-ից նավթարդյունահանող երկրները որեւէ սահմանափակում չեն ունենա: Սաուդյան Արաբիան արդեն իսկ հայտարարել է, որ օրական ավելի քան 10, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ռեկորդային 12 միլիոն բարելով ավելացնելու է արդյունահանումը: Սաուդյան «Արամկո» նավթային ընկերությունը հայտնել է, որ կիջեցնի նավթահումքի գները 6-8 դոլարով: Այլ կերպ ասած՝ Սաուդյան Արաբիան պատրաստվում է «գնային պատերազմ» վարել մյուս նավթարդյունահանողների դեմ:

Սաուդյան Արաբիան կարող է հետապնդել երկու նպատակ: Նախ՝ նմանատիպ ճնշում գործադրելով, ստիպել մյուս նավթարդյունահանող երկրներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Բացի դրանից՝ ցածր գնային քաղաքականությունը թույլ կտա Սաուդյան Արաբիային գրավել մրցակցությանը չդիմացող խաղացողների հատվածը: Ամենայն հավանականությամբ թագավորությունը կփորձի սինթեզել այս երկու մոտեցումները եւ եթե ի վերջո հաջողվի Ռուսաստանին հետ բերել բանակցությունների սեղանի շուրջ, Սաուդյան Արաբիան կլինի ավելի շահեկան դիրքերում:Ք

Ռուսական կողմը, մասնավորապես «Ռոսնեֆտը», հայտարարել է, որ OPEC+-ի գործարքը անիմաստ էր Ռուսաստանի համար: Դրանով երկիրն աստիճանաբար զիջում էր շուկայում դիրքերը ավելի բարձր ինքնարժեք ունեցող թերթաքարային նավթի արդյունահանողներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին: Այսինքն՝ եթե ռուսական եւ արաբական նավթի արդյունահանումը չսահմանափակվի եւ, որպես հետեւանք, էժանանա՝ ամերիկյան նավթարդյունահանողները չեն դիմանա մրցակցությանը եւ կլքեն շուկան, կամ գոնե կնվազեցնեն իրենց մասնակցությունը:

Այս տեսակետը գոյության իրավունք ունի, քանի որ OPEC+-ի համաձայնությունների շրջանակներում արդյունահանվող նավթի կրճատումը բավական արագ «փոխհատուցվում էին» ամերիկյան թերթաքարային նավթով: Ըստ էության՝ OPEC+-ի երկրներն ընդամենը տարածք էին ազատում ամերիկյան նավթի համար, փոխարենը ստանալով գնի փոքր բարձրացում: Այս տեսանկյունից՝ ԱՄՆ-ի մրցակիցներին իրոք ձեռնտու է տեւական ժամանակ նավթի գինը 45-50 դոլարից ցածր պահել, քանի որ ԱՄՆ-ի թերթաքարային նավթարդյունահանողների զգալի հատվածի համար այդ գինը շահութաբեր չէ: Ուստի Ռուսաստանը եւս փորձելու է ավելի հաջող դիրքավորվել, անգամ եթե միտք ունի ինչ-որ պահի վերադառնալ ակտիվ համագործակցությանը՝ նվազեցնելով նավթարդյունահանման ծավալները: Այս պահին նավթի շուկայում տիրող խառնաշփոթի ֆոնին տարբեր փորձագետների գնահատականներով նավթի գինը կարող է ընկնել մինչեւ բարելի համար 20 դոլար, իսկ կայունացումից հետո կազմել մոտ 30 դոլար:

Ըստ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, այժմ երկրում նավթի արդյունահանման աճը կախված է տեղական ընկերությունների ծրագրերից: Նրա խոսքով՝ գործարքից դուրս գալը կարող է թույլ տալ Ռուսաստանին ավելացնել արտադրանքը օրական 300 հազար բարելով: Գործնականում դա գործարքից դուրս գալու հետեւանք չէ, քանի որ նախորդ պայմանավորվածությամբ ստանձնած արդյունահանման վերին շեմը հաշվարկվում էր արդյունահանման ոչ թե միջին ամսական, այլ 2018թ. հոկտեմբերին առավելագույն ցուցանիշի վրա հիմնվելով, այն էլ առանց գազային կոնդենսատի հաշվարկի: Այսինքն Ռուսաստանը դեռ «տեղ ուներ» ավելացնելու արդյունահանումը, եթե պայմանները մնային նույնը:

Ռուսաստանի Դաշնությունն ու Սաուդյան Արաբիան բավական բարդ պահ են ընտրել նավթային հակամարտություն սկսելու համար. դեռեւս չնահանջող կորոնավիրուսի հետեւանքով միջազգային տնտեսության վիճակն այնքան էլ նպաստավոր չէ նման արկածախնդրությունների համար: Չնայած դրան՝ դեռեւս հույս կա, որ մինչեւ ապրիլի 1-ը նավթարդյունահանող երկրները որեւէ ձեւաչափով կկարողանան համաձայնության գալ:

Տպել
2669 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին