15 տարեկան աղջիկները նաեւ վահանաձեւ գեղձի անվճար հետազոտություն կանցնեն ու կբուժվեն. ՀՀ-ում 71.500 անպտուղ զույգ կա

Հայաստանում 2020 թվականից դեռահաս աղջիկները նախապես կանցնեն անհրաժեշտ հետազոտություններ, որպեսզի հետագայում կանխվեն անպտղության հետ կապված լուրջ խնդիրները: Կառավարությունն այսօր հաստատեց ծնելիության բարելավմանն ուղղված 2020-2023 թվականներին իրականացվող միջոցառումների ցանկը, որի նպատակն առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության ու բնական աճի բարձրացումն է:

Կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ նախագծի համար ծախսվելիք ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են Բյուջեի մասին օրենքով: Նախարարության ֆինանսավորումը 2020 թվականին կավելանա 1,9 մլրդ դրամով: Թորոսյանը ներկայացրեց նոր որոշմամբ ծախսերի հիմնական ուղղությունները, որոնք 3-ն են:

«Առաջինը 15 տարեկան աղջիկների հավելյալ ստուգումն է, որպեսզի ի սկզբանե հայտնաբերելով վերարտադրողական տարիք մտնող աղջիկների առողջական խնդիրները՝ կարողանանք բուժել եւ խուսափել առաջնային չբերությունից: Երկրորդն ամուսնության գրանցումից հետո զույգերի՝ պետության կողմից երաշխավորված հետազոտությունների անցկացումն է, որպեսզի հղիություն պլանավորելիս դեպքերի մեծ մասում եղած խնդիրները հայտնաբերվեն եւ բուժվեն: Երրորդը վերաբերում է հղիության ժամանակ կատարվող հետազոտությունների ծավալին, այն էականորեն կընդլայնվի, ինչը կբերի բնական վիժումների թվի իջեցմանը: Դրա մեջ ներառվելու է մոտ 10 հազարից ավելի կին»,- ասաց Թորոսյանը:

Ներկայում 1 տարվա ընթացքում 15 տարեկան 14.000 աղջկա հետազոտության համար ծախսվում է շուրջ 42 մլն դրամ, որոնցից միջինում 8-9%-ի մոտ հայտնաբերվում է ախտաբանություն, բայց դրանց բուժումն ու հետազոտումը ներառված չեն պետպատվերի մեջ:

Նախատեսվում է 15 տարեկան բոլոր աղջիկների՝ այժմ իրականացվող մանկաբույժի զննությանն եւ որովայնի ու փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություններին ավելացնել նաեւ վահանաձեւ գեղձի գերձայնային հետազոտություն, ըստ ցուցումների՝ նաեւ հորմոնների հետազոտություններ:

Արդյունքում ակնկալվում է վերարտադրողական ֆունկցիայի իրականացման փուլում առաջնային անպտղության եւ վերարտադրողական կորուստների նվազեցում՝ առնվազն 5 տոկոսով, ինչը վերարտադրողական խանգարումներ ունեցած եւ բուժման ենթարկվածների շրջանում վերարտադրողական տարիքում կապահովի հղիություն եւ հղիության բարեհաջող ելք՝ տարեկան շուրջ 150 ծնվող երեխա:

Նախարարությունը ներկայացրել է նաեւ վերջին 3 տասնամյակների ընթացքում ծնելիության թվի մասին ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները: Ըստ դրա՝ ծնելիության ցուցանիշը շարունակաբար նվազել է. 1990 թվականին այն եղել է 22.5‰, 2000-ին՝ 10.6‰, 2010-ին՝ 13.8‰, 2018-ին՝ 12.3‰)՝ կրճատվելով 1.8 անգամ:

Ծնելիության անկման հետեւանքով 1990 թվականի համեմատությամբ 2018 թվականին արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների թվի կրճատում 1/3-ով՝ կազմելով 20,2%, իսկ անաշխատունակ բնակչության թվի կրկնապատկում մինչեւ 11.6%, ինչը վկայում է բնակչության ծերացման մասին:

Ծնելիության անկման ֆոնին շարունակում են օրակարգային խնդիր լինել զույգերի մինչամուսնական հետազոտումը, նախաբեղմնավորման խնամքի ռազմավարությունն ու ծառայությունները: Բացակայում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների անհասանելիությունը բնակչության համարյա բոլոր խմբերի համար: Ներկայումս յուրաքանչյուր 6-7-րդ ամուսնական զույգը Հայաստանում տառապում է անպտղությամբ եւ կարիք ունի նպատակային միջամտության: 

Ներկայումս յուրաքանչյուր 6-7-րդ ամուսնական զույգը Հայաստանում տառապում է անպտղությամբ եւ կարիք ունի նպատակային միջամտության: Անպտուղ զույգերի բուժման եւ հաղթահարման ծրագրի ֆինանսավորման ավելացմամբ շահառուների թիվը կեռապատկվի, ակնկալվող արդյունքը՝ առնվազն 350 նորածնի ծնունդ:

Հղիների ախտաբանությունների ոչ բավարար մակարդակով վաղ հայտնաբերման ու բուժման հետեւանքով արձանագրվում է հղիության անբարենպաստ ելքով պայմանավորված վերարտադրողական կորուստների բարձր մակարդակ (ինքնաբեր վիժում, մեռելածնություն, չզարգացող հղիություն: Չնայած վերջին տարիներին զգալի նվազմանը, այնուամենայնիվ, տարեկան 2500-ից 3000 վաղաժամ ծննդաբերություն է գրանցվում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման՝ անպտղության 15% մակարդակը համարվում է ճգնաժամային եւ անդրադառնում է ժողովրդագրության, ծնելիության վրա: Հայաստանում անպտուղ ամուսնության թիվը 14.9%-ից բարձր է: Այս ցուցանիշը ենթադրում է, որ երկրում առկա է շուրջ 71 հազար 500 անպտուղ զույգ, որից մոտ 1/3-ը տառապում  է առաջնային անպտղությամբ եւ անզավակ է: Ըստ նույն աղբյուրի՝ երկրորդային անպտղություն ունի շուրջ 50.700 ամուսնական զույգ: Այս խումբ մարդկանց համար առկա են հետազոտման եւ բուժման սահմանափակ միջոցներ, մինչդեռ այն մեծ ռեզերվ է ծնելիության ավելացման համար:

Ծնելիության անկման առկա միտումների պահպանման դեպքում, ըստ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կանխատեսումների, 2024 թվականին կարձանագրվի ընդամենը 25.000 ծննդաբերություն՝ ներկայում շուրջ 37.000-ի փոխարեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4088 դիտում

Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը

Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար

ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը

Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն

Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է

Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի

Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով

Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն

Լոռիում գազալցակայանի աշխատակցի շանը կրակել ու սպանել է մոտակա ռեստորանի սեփականատերը

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը. նախարարը պարզաբանել է

Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում ԱՆ-ում

2025 թվականի ընթացքում կառուցվել, հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 504 կմ ճանապարհ․ Խուդաթյան

Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին

Նոր ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա. ՏԿԵ նախարար

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, բուք, ցածր տեսանելիություն

Հայտնի են ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականների կազմերը

Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել․ Դավիթ Առուշանյանի աշխատանքից գոհ ենք. ՏԿԵ նախարար

ԱԹՍ-ները լայնածավալ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ օբյեկտներին. տեսանյութ

Ապրիլից հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար

Իրանից դեպի Հայաստան թռիչքներ են չեղարկվել

Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Լոռու մարզում քննարկել է կրթամշակութային ծրագրի իրականացումը

2017-ից ի վեր առաջին անգամ Սևանա լճի մակարդակը հունվարին բարձրացում է գրանցել

Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան

Լոնդոնում օրը ցերեկով կոտրել են զարդերի խանութի ապակին ու ականատեսների աչքի առաջ թալանել այն. տեսանյութ

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի շուրջ 23,4 կգ «մարիխուանա» թմրանյութի մաքսանենգության դեպք. տեսանյութ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու

Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Զելենսկիի և Պուտինի միջև կա հսկայական ատելություն. Թրամփ

Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը

Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է

23-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրամիջոցի փաթեթներ, իրացրել դրանք տարբեր տեղերում

Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան

Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է. վարչապետ

Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները. ինչ կստանան մասնակից դպրոցները