Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Մարտի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։

ԱԳ նախարարները գոհունակությամբ ընդգծել են փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական երկխոսության առկա մակարդակը: Նախարարներն ուղենշել են երկկողմ օրակարգի առավել հարստացման և ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, որոնց հիմքում ընկած է երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածության ընկալումը: Բարձր է գնահատվել կողմերի միջև հաստատված համագործակցությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

Զոհրաբ Մնացականյանը և Դավիդ Զալկալիանին կարևորել են մարդկանց միջև շփումների դյուրացումը և հասարակությունների միջև կապի ամրապնդումը, որի վերաբերյալ վերջիններիս կողմից ստորագրվել է մտադրությունների հուշագիր:

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին: 

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին քննարկել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներ: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի գնահատականները և դիրքորոշումները:

Տպել
248 դիտում

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Արցախում մարտին թանկացել են բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն, սոխը, կիտրոնն ու այլ ապրանքներ

ՊԵԿ-ը շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողներին․ 4 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկվել փոստով

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան